Jump to content

Հայերն Իռլանդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իռլանդահայեր
Իռլանդիայի դրոշը
Ընդհանուր քանակ

500

Բնակեցում
Իռլանդիա Իռլանդիա 300
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 150
Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 100
Հայաստան Հայաստան 50
Լեզու(ներ)
Հայերեն, Իռլանդերեն, Անգլերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի
Հայ-իռլանդական հարաբերություններ

Հայաստան

Իռլանդիա

Հայերն Իռլանդիայում (իռլանդերեն՝ Airméinis in Éirinn, անգլ.՝ Armenians in Ireland), ազգային փոքրամասնություն Իռլանդիայի Հանրապետությունում։

Բրիտանական կղզիներում հայերի ներկայության վերաբերյալ տեղեկությունները վերաբերում են վաղնջական ժամանակներին։ Անգլիայի հնագույն տարեգրության՝ 8-րդ դարի Անգլո-սաքսոնական քրոնիկոնում գրված է.«Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, ովքեր եկել են Արմենիայից ու ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում»։ Թերևս այդ իրողությամբ են բացատրվում հայ-կելտական մշակութային նմանությունները, խաչքարերի առկայությունն Իռլանդիայում։ Ուշագրավ է, որ իռլանդական եկեղեցու ծիսակարգը կատարվում է հայերեն և արարողության ժամանակ Աստծուց բարօրություն են խնդրում նաև Հայաստան աշխարհի համար[փա՞ստ]։ Բացի այդ, Իռլանդիան ու Հայաստանն ընդհանուր գծեր ունեն հատկապես Սփյուռք ունենալու փաստով. իռլանդական 80 միլիոնանոց սփյուռքը, ինչպես Հայաստանի դեպքում, շուրջ 13 անգամ գերակաշռում է Իռլանդիայի մշտական բնակչությանը։

Հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման գործում մեծ ավանդ ունի Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության լոնդոնյան գրասենյակի տեսուչ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայ համայնքների բաժանմունքի ղեկավար, մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանի ծոռ Մարտին Եսայանը։ Ներկայումս Իռլանդիայի Հայերը կազմում են 300 մարդ որոնք բնակվում են Դուբլինում և Քորքում։ 2009 թվականին Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվո հյուպատոսի նախաձեռնությամբ և հայ համայնքի ջանքերով բացվել է կիրակնօրյա դպրոց։ Քննարկվում է հայկական եկեղեցի, դպրոց և կազմակերպություն հիմնել Դուբլինում։ Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Իռլանդիայի միջև հաստատվել են 1996 թվականի հունիսի 28-ին։ Իռլանդիայում բնակվող հայերը փորձում են կազմակերպված համայնք ձևավորել։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]