Jump to content

Գերմանական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կայսերական Գերմանիաից)


Գերմանիայի կայսրություն
Deutsches Reich
 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Գերմանիայի տարածքը Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, 1914 թ.

Ընդհանուր տեղեկանք
Լեզու գերմաներեն
Ազգություն գերմանացիներ
Արժույթ Մարկ

Գերմանական կայսրությունը (գերմաներեն։ Deutsches Kaiserreich, թարգմանաբար՝ Գերմանական կայսրերի տերություն, պաշտոնապես` Գերմանական Ռայխ)[1][2][3][4] նաև հայտնի որպես Կայսերական Գերմանիա[5],, եղել է Գերմանական ազգային պետություն[6], որը գոյություն է ունեցել 1871 թվականի Գերմանիայի վերամիավորումից մինչև 1918 թվականի Վիլհելմ II-ի գահընկեցությունը։

Այն հիմնադրվել է 1871 թվականին, երբ հարավ գերմանական պետությունները միավորվեցին Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի հետ։ 1871 թվականի հունվարի մեկին ուժի մեջ մտավ նոր սահմանադրությունը, որով փոխվեց դաշնային պետության անվանումը և ներդրվեց կայսրի տիտղոսը, որը տրվեց Պրուսիայի թագավոր Վիլհելմ I-ին Հոհենցոլերնների տոհմից[7]։ Բեռլինը մնաց մայրաքաղաք։ Օտտո ֆոն Բիսմարկը մնաց կանցլեր և կառավարության ղեկավար։ Չնայած այս իրադարձություններին Պրուսիայի ղեկավարությամբ Հյուսիսգերմանական կոնֆեդերացիան և նրա հարավային գերմանական դաշնակիցները դեռ պատերազմում էին Ֆրանսիայի դեմ։

Գերմանական կայսրությունը բաղկացած էր 26 պետությունից, որոնցից շատերը ղեկավարում էին ազնվական ընտանիքները։ Այն ներառում էր չորս միապետություններ, վեց մեծ իշխանություններ, հինգ դքսություններ (վեց մինչև 1876 թվականը), յոթ իշխանություններ, երեք ազատ կայսերական քաղաքներ և մեկ կայսերական տարածք։ Չնայած Պրուսիայի թագավորությունը մեկն էր մի շարք պետություններից, այն ներառում էր Գերմանիայի բնակչության ու տարածքի մոտ երկու երրորդը։ Պրուսիայի առավելությունները ամրագրվել էին նաև սահմանադրությամբ։

1850 թվականից հետո Գերմանական պետությունները արագորեն արդյունաբերացվեցին, հիմնական ճյուղերն էին ածուխը, երկաթը, քիմիական նյութերը և երկաթգծերը։ 1871 թվականին Գերմանիայի բնակչությունը 41 միլիոն էր, իսկ 1913 թվականին այն դարձավ 68 միլիոն։ 1815 թվականի հետամնաց գյուղական բնակչությամբ գերմանական պետությունները այժմ միավորված արդյունաբերական և ուրբանիզացված պետություն էին դարձել[8]։ 47 տարվա գոյատևման ընթացքում Գերմանիան որպես արդյունաբերական, տեխնոլոգիական և գիտական հսկա, ունեցել էր գիտության բնագավառում ավելի շատ Նոբելյան մրցանակներ, քան որևէ այլ երկիր[9]։ 1900 թվականի դրությամբ Գերմանիայի տնտեսությունը խոշորագույնն էր Եվրոպայում, առաջ անցնելով անգամ Միացյալ Թագավորությունից` դառնալով երկրորդը աշխարհում ԱՄՆ-ից հետո[10]։

1867-ից 1878/9 թվականներին Գերմանիայի առաջին և մինչ օրս ամենաերկար կառավարած կանցլերն էր Օտտո ֆոն Բիսմարկը, որը սկբնական շրջանում լիբերալ էր, սակայն հետագայում դարձավ ավելի պահպանողական։ Նրա ղեկավարման շրջանում իրականացվեցին բազմաթիվ բարեփոխումներ և Կուլտուրկամպֆը։ Հետագայում Բիսմարկի կանցլերության վերջում, նրան հակառակ, գերմանիան սկսվեց ներքաշվել գաղութատիրության մեջ։ Գաղութականացնելով դեռևս չգաղութականացված տարածքներ` այն դարձավ երրորդ ամենամեծ գաղութատիրական կայսրությունը Բրիտանիայից և Ֆրանսիայից հետո[11]։ Որպես գաղութատիրական պետություն Գերմանիան ժամանակ առ ժամանակ բախվում էր մյուս Մեծ տերությունների հետ, հատկապես Բրիտանիայի հետ։

Գերմանիան դարձավ գերտերություն` կառուցելով զարգացած երկաթուղային ցանց, աշխարհի ուժեղագույն բանակը և արագորեն աճող արդյունաբերություն[12]։ Մեկ տասնամյակից քիչ ժամանակահատվածում Գերմանիայի նավատորմը դարձավ երկրորդը Բրիտանական նավատորմից հետո։ Բիսմարկի հեռացումից հետո 1890 թվականին Վիլհելմ II-ի օրոք Գերմանիան վարեց ավելի ագրեսիվ քաղաքականություն, ինչը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառներից մեկը։ Ի հակառակ Գերմանիայի ագրեսիվ քաղաքականությանը, Եվրոպայի տերությունները միմյանց հետ սկսեցին ձևավորել դաշինքներ և վերջին հաշվով մեկուսացրեցին Գերմանիային։ Այս շրջանում կայսրի որոշումների վրա ազդեցություն ունեցան տարբեր գործոններ, որոնք հաճախ հանրության կողմից դիտվում էին իրարամերժ կամ անկանխատեսելի։ 1879 թվականին Գերմանական կայսրությունը կնքեց դաշինք Ավստրո-Հունգարիայի հետ, դրան հաջորդեց Եռյակ դաշինքը Իտալիայի միացմամբ 1882 թվականին։ Նաև ջերմ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Օսմանյան կայսրության հետ։ Երբ սկսվեց 1914 թվականի մեծ ճգնաժամը, Իտալիան դուրս եկավ դաշինքից, փոխարենը Օսմանյան կայսրությունը պաշտոնապես դաշինք կնքեց Գերմանիայի հետ։

Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիան պլանավորել էր արագորեն գրավել Փարիզը 1914 թվականի ամռանը, սակայն անհաջող։ Արևմտյան ռազմաճակատում պատերազմը դարձավ նստակյաց։ Դաշնակիցների նավատորմի շրջափակումը բերեց սննդամթերքի դիֆիցիտի։ Այնուամենայնիվ Գերմանիան հաջող էր գործում Արևելյան ճակատ և Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Գերմանիային անցան լայնարձակ տարածքներ։ 1917 թվականի սկզբին Գերմանիան հատարարեց անսահմանափակ սուզանավային պատերազմ, ինչը հրահրեց ԱՄՆ-ին ներքաշվել պատերազմում։

Բարձր հրամանատարությունը Պաուլ ֆոն Հինդենբուրգի և Էրիխ Լյուդենդորֆի գլխավորությամբ վերահսկում էին երկիրը, սակայն 1918 թվականի գարնանը երբ չհաջողվեց գրոհը, գերմանական բանակները նահանջեցին, իսկ նրա դաշնակից Ավստրո-Հունգարիան և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին, Բուլղաիան հանձնվեց։ Գերմանական կայսրությունը փլուզվեց 1918 թվականի նոյեմբերի հեղափոխության արդյունքում և պաշտոնանկ եղան ղեկավարները։ Փոխարենը ստեղծվեց հետպատերազմական դաշնային հանրապետություն, որը արդեն սնանկացած էր և հանրության դժգոհությունները հող հանդիսացան հետագայում Ադոլֆ Հիտլերի և Նացիզմի վերելքին։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտտո ֆոն Բիսմարկ, ով մեծ ներդրում է ունեցել Գերմանիայի միավորման գործընթացում:

Գերմանական կոնֆեդերացիան կազմավորվեց Վիեննայի վեհաժողովի արդյունքներով 1815 թվականի հունիսի 8-ին, Նապոլեոնյան պատերազմներից հետո[13]։

Գերմանական ազգայնականացումը արագորեն զարգացավ` դուրս մղելով լիբերալ և ժողովրդական արժեքներին և 1848 թվականին Պան-Գերմանիզմը դարձավ Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկի քաղաքականության գլխավոր ուղղությունը։ Բիսմարկը օգնեց մեծացնել Հոհենցոլերնների ազդեցությունը գերմանական պետություններում, որը բերեց գերմանական պետությունների միավորմանը և Պրուսիայի հիմնական գերմանական հակառակորդ Ավստրիայի դուրս մղմանը ապագա Գերմանական կայսրությունից։ Նա նախագծեց պահպանողական, Պրուսիայի առաջնորդությամբ Գերմանիա։ Երեք պատերազմների հաջողությունները և գերմանացիներին համոզումը օգնեցին իրականացնել դա։ Երեք ապատերազմներն էին Երկրորդ Շլեզվիգյան պատերազմը Դանիայի դեմ 1864 թվականին, Ավստրո-պրուսական պատերազմը 1866 թվականին և Ֆրանս-պրուսական պատերազմը 1870-71 թվականներին։

Գերմանական կոնֆեդերացիան փլուզվեց 1866 թվականին Ավստրո-պրուսական պատերազմի պատճառով, որի անդամ Ավստրիական կայսրությունն ու նրա դաշնակիցները պատերազմի մի կողմում էին և Պրուսիայի թագավորությունն ու իր դաշնակիցները` մյուս։ Պատերազմի արդյունքում 1867 թվականին ձևավորվեց Հյուսիսգերմանական կոնֆեդերացիա, որի մեջ ներառված էին Մայն գետի հյուսում գտնվող 22 պետություն։ Հայրենասիրական մղումները բերեցին Ֆրանս-պրուսական պատերազմին, քանի որ Ֆրանսիան դեմ էր միավորված Գերմանիային և 1870 թվականին Մայնից հարավ գտնվող ևս երկու պետություն միացան Հյուսիսգերմանական կոնֆեդերացիային պայմանագրի միջոցով[14]։

1870 թվականի դեկտեմբերի 10-ին Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի Ռայխստագը անվանափոխեց Կոնֆեդերացիան Գերմանական կայսրություն և Գերմանիայի կայսրի տիտղոսը տվեց Պրուսիայի թագավոր Վիլհելմ I-ին[15]։ Կենֆեդերացիայի նոր սահամանադրությամբ կայսրի նոր տիտղոսը ուժի մեջ մտավ 1871 թվականի հունվարի 1-ին։ 1871 թվականի հունվարի 18-ին Փարիզի պաշարման ժամանակ Վիլհելմը համաձայնվեց որ կայսր հռչակվի Վերսալի պալատի Հայելիների դահլիճում[16]։

Երկրորդ սահմանադրությունը ընդունեց Ռայխստագը 1871 թվականի ապրիլի 14-ն և հաստատվեց կայսրի կողմից ապրիլի 16-ին[16]։ Քաղաքական համակարգը մնաց նույնը։ Կայսրության խորհրդարանը նորից կոչվեց Ռայխստագ, որն ընտրվում էր արական սեռի համընդհանուր ընտրությամբ։ Սակայն 1871 թվականի սահամանադրությունը երբեք չէր ենթադրում ուրբանիզացված տարածքների աճ։ Արդյունքում տեղի ունեցավ գերմանական քաղաքների վերելք 1890-ական տավականներին և 20-րդ դարի առաջինտասնամյակին։

Կայզեր Վիլհելմի որպես կայսր հռչակման արարողությունը Վերսալի պալատում:

Ստեղծվեց նաև օրենսդիր պալատ, որը կոչվում էր Բունդերսրատ դաշնային խորհուրդ, որը կազմված էր 27 մարզերի պատգամավորներից։ Գործադիր իշխանությունը պատկանում էր կայսրին, ում օգնում էր կանցլերը, ով հաշվետու էր միայն կայսրին։ Կայսին գործադիր իշանությունը պատկանում էր սահամանադրութւյամբ։ Նա միայնակ էր կայացնում կանցլերի նշանակման կամ ազատման որոշումը, նա նաև զինված ուժերի գերագույն հրամանատարն էր, բոլոր արտաքին հարաբերությունների վերջին հաստատողը և վերջապես կարող էր լուծարել Ռայխստագը և նշանակեր նոր ընտրություններ։ Պաշտոնապես կանցլերը չուներ աշխատակազմ և իրականացնում էր երկրի պետական քարտուղար դերը։ Ռայխստագը իրավունք ուներ վերվնել, երկարացնել մերժել պարտքերը և նախագծեր օրենքներ։ Այնուամենայնիվ պրակտիկորեն ամբողջ իշխանությունը գտնվում էր կայսրի ձեռքում, ով այն իրագործում էր կանցլերի միջոցով։

Չնայած այն դաշնային կայսրություն էր և հավասարների լիգա, պրակտիկորեն կայսրությունում գերիշխում էր ամենամեծ և ամենահզոր երկիր Պրուսիան։ Պրուսիան կազմում էր նոր Ռայխի երկու երրորդը բնակչությամբ և տարածքով։ Պրուսիայում երկար տարիներ կառավարել էին կայերական ընտանիքի ներկայացուցիչներ Հոհենցոլերնները։ Բացառությամբ 1872-1873 և 1892-1894 թվականների կայսրը նաև Պրուսիայի վարչապետն էր։ Պրուսիան ուներ 17 պատգամավոր Բունդեսրատ-ում ընդհանուր 58-ի մեջ։

Մյուս պետությունները թողեցին իրենց սեփական կառավարությունները, սակայն միայն ինքնիշանության սահմանափակ իրավունքներով։ Օրինակ` փոստային նամականիշները և արժույթները թողարկվում էին ամբողջ կայսրության համար։ Մինչև մեկ մարկ մետաղադրամները թողարկվում էին կայսրության անվանումով, մինչդեռ ավելի մեծ արժեք ունեցող մետաղադրամները` մարզի։ Այնուամենայնիվ այս մեծ արժեքով մետաղադրամները հիմնականում հուշանվերներ էին և ունեին սահմանափակ շրջանառություն։

Մարզերից որոշները ունեին սեփական բանակները, սիկ ավելի փոքրերի զինված ուժերը գտնվում էին Պրուսիայի վերահսկողության ներքո։ Ավելի մեծ մարզերը, ինչպիսիք էին Բավարիան և Սաքսոնիան, իրենց բանակների գործողությունները կորդինացնում էին Պրուսիայի հետ և պատերազմի ժամանակ անցնում էին դաշնային կառավարության վերահսկողության տակ։

Գերմանական կայսրության զարգացումը նման էր զուգահեռ զարգացող Իտալիային, որը դարձավ միավորված ազգային պետություն տասնամյակ առաջ։ Գերմանական կայսրության քաղաքական համակարգի որոշ տարրերի համար հիմք են ծառայել ավտորիտար Ճապոնական կայսրության մոդեռնիզացիան Մեյդզի կայսրի օրոք։

Չնայած շատ ավտորիտար գործոնների, կայսրությունն ուներ որոշ ժողովրդավարական տարրեր։ Բացի համընդհանուր ընտրությունների, զարգանում էին նաև քաղաքական կուսակցությունները։ Բիսմարկի առաջարկով ստեղծվել էր սահմանադրական պատ, որը սահմանադրության շղարշի ներքո պետք է փակեր ավտորիտար քաղաքականություն։ Ընթացքում նա ստեղծեղ համակարգ, որն ուներ լուրջ բացթողում։ Կար մեծ տարբերություն պրուսական և գերմանական ընտրական համակարգերի միջև։ Պրուսիայում գործում էր երեք դասանաի ընտրական համակարգը, որը նշանակում էր որ ամենահարուստներն ընտրում էին օրենսդիրի 85%-ը։ Համընդհանուր ընտրությունները ավելի քիչ արդյունավետ էին գյուղական տարածքներում սկսած 1890-ական թվականներից։ 20-րդ դարից գյուղացի-քաղաքացի հաշվեկշիռն արդեն մեծացել էր քաղաքացիների օգտին և կայսրության երկու երրորդը ապրում էր արդեն քաղաքներում։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդամ պետությունների զինանշանները և դրոշները 1900 թվականի դրությամբ:

Մինչև միավորումը, Գերմանիայի տարածքը (չհաշված Ավստրիան և Շվեյցարիան) կազմված էր 27 պետություններից։ Այս պետությունների մեջ կային թագավորություններ, մեծ իշխանություններ, դքսություններ, իշխանություններ, ազատ քաղաքներ և մեկ կայսերական տարածք։ Ազատ քաղաքներն ունեին կառավարման հանրապետական ձև, չնայած կայսրությունը ինքնին միապետություն էր։ Պրուսիայի թագավորությունն ամենամեծ պետությունն էր, որը զբաղեցնում էր կայսրության տարածքի երկու երրորդը։

Այս պետություններից շատերն անկախություն ձեռք բերեցին Սրբազան Հռոմեական կայսրության անկումից հետո և դե ֆակտո ինքնիշխան էին 17-րդ դարի կեսերից։ Մյուսները դարձան ինքնիշխան պետություններ 1815 թվականի Վիեննայի վեհաժողովից հետո։ Որոշ պետություններ, հատկապես Հանովերը կազմալուծվել էր և բռնակցվել Պրուսիային 1866 թվականի պատերազմի արդյունքում։

Գերմանական կայսրության ամեն վարչական միավոր իր ներկայացուցիչն էր ուղարկում Դաշնային խորհրդին (Բունդեսրատ) և Կայսերական ժողովին (Ռայխստագ)։ Հարաբերությունները կայսրության կենտրոնի և կայսրության միավորների հետ զարգացող գործընթաց էր։ Օրինակ կայսրի միջամտություն որէ ներքին պետության գործին քննարկվում էր ըստ իրադարձության։

Լեզվաբանական փոքրամասնությունների քարտեզը Գերմանական կայսրությունում 1900 թվականին:

Բնակչության 92%-ի համար գերմաներենը առաջին լեզուն էր։ Մեծ թվով այլ լեզվով փոքրամասնություն էր միայն լեհերենը (5.4%) (թիվը կազմում է 6%, եթե ներառենք նաև սերտորեն կապված կաշուբերեն և մազուրյան լեզուները)։

Ոչ գերմաներեն Գերմանական լեզուներով (0.5%), ինչպիսիք էին դանիերենը, հոլանդերենը և ֆրիզերենը, խոսում էին կայսրության հյուսիսում և հյուսիս արևելքում, Դանիայի, Նիդերլանդների, Բելգիայի և Լյուքսեմբուրգի սահմանին մոտ։ Ստորին գերմաներենով խոսում էին կայսրության հյուսիսում, և չնայած այն լեզվաբանորեն բաժանված էր Բարձր գերմաներենից (Hochdeutsch), ինչպես հոլանդերենից և անգլերենից, այն համարվում էր «գերմաներեն։ Դանիերենով և Ֆրիզերենով հիմնականում խոսում էին Պրուսիայի հյուսիսի Շլեզվիգ Հոլշտայն մարզում, իսկ հոլանդերեն` Պրուսիայի արևմտյան սահմանամերձ տարածքներում (Հանովերի մարզ, Վեստֆալիայի մարզ և Հռենոսի մարզ).

Լեհերնով և այլ Սլավոնական լեզուներով (6.28%) խոսում էին հիմնականում արևելքում</ref>

Վելի քիչ (0.5%) խոսում էին ֆրանսերենով, հատկապես Էլզաս-Լոթարինգիայում, որտեղ ֆրանսախոսները կազմում էին բնակչության 11.6%-ը։

1900 թվականի մարդամահարի տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանական կայսրության քաղաքացիների մայրենի լեզուները
(1 դեկտեմբերի 1900)[17]
Լեզու Քանակ Տոկոս
Գերմաներեն 51,883,131 92.05
Գերմաներեն և օտար լեզու 252,918 0.45
Լեհերեն 3,086,489 5.48
Ֆրանսերեն 211,679 0.38
Մազուրերեն 142,049 0.25
Դանիերեն 141,061 0.25
Լիտվերեն 106,305 0.19
Կաշուբերեն 100,213 0.18
Լուժիկերեն 93,032 0.16
Հոլանդերեն 80,361 0.14
Իտալերեն 65,930 0.12
Մորավական չեխերեն 64,382 0.11
Չեխերեն 43,016 0.08
Ֆրիզերեն 20,677 0.04
Անգլերեն 20,217 0.04
Ռուսերեն 9,617 0.02
Շվեդերեն 8,998 0.02
Հունգարերեն 8,158 0.01
Իսպաներեն 2,059 0.00
Պորտուգալերեն 479 0.00
Այլ օտար լեզուներ 14,535 0.03
Կայսրության քաղաքացիներ 56,367,187 100

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «German constitution of 1871» (գերմաներեն). German Wikisource. 2011 թ․ մարտի 16. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  2. Herbert Tuttle wrote in September 1881 that the term "Reich" does not literally connote an empire as has been commonly assumed by English-speaking people. The term "Kaiserreich" literally denotes an empire – particularly a hereditary empire led by an emperor, although "Reich" has been used in German to denote the Roman Empire because it had a weak hereditary tradition. In the case of the German Empire, the official name was Deutsches Reich, which is properly translated as "German Empire" because the official position of head of state in the constitution of the German Empire was officially a "presidency" of a confederation of German states led by the King of Prussia who would assume "the title of German Emperor" as referring to the German people, but was not emperor of Germany as in an emperor of a state. — "The German Empire." Harper's New Monthly Magazine. vol. 63, issue 376, pp. 591–603; here p. 593.Կաղապար:POV statement
  3. World Book, Inc. The World Book dictionary, Volume 1. World Book, Inc., 2003. p. 572. States that Deutsches Reich translates as "German Realm" and was a former official name of Germany.
  4. Joseph Whitaker. Whitaker's almanack, 1991. J Whitaker & Sons, 1990. Pp. 765. Refers to the term Deutsches Reich being translated into English as "German Realm", up to and including the Nazi period.
  5. See, for example, Roger Chickering, Imperial Germany and the Great War, 1914-1918. 3rd ed. Cambridge: Cambridge University Press, 2014; Cornelius Torp and Sven Oliver Müller, eds., Imperial Germany Revisited: Continuing Debates & New Perspectives. Oxford: Berghahn, 2011; James Retallack, ed., Imperial Germany 1871-1918. Oxford: Oxford University Press, 2008; Isabel V. Hull, Absolute Destruction: Military Culture and the Practices of War in Imperial Germany. Ithaca: Cornell University Press, 2005.
  6. Kitchen, 2011, էջ 108
  7. Michael Kotulla: Deutsches Verfassungsrecht 1806–1918. Eine Dokumentensammlung nebst Einführungen. 1. Band: Gesamtdeutschland, Anhaltische Staaten und Baden. Springer, Berlin 2006, pp. 231, 246
  8. J. H. Clapham, The Economic Development of France and Germany 1815–1914 (1936)
  9. «Nobel Prizes by Country – Evolution of National Science Nobel Prize Shares in the 20th Century, by Citizenship (Juergen Schmidhuber, 2010)». Idsia.ch. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. Azar Gat (2008). War in Human Civilization. Oxford University Press. էջ 517. ISBN 978-0-19-923663-3.
  11. Diese deutschen Wörter kennt man noch in der Südsee, von Matthias Heine "Einst hatten die Deutschen das drittgrößte Kolonialreich[...]"
  12. Paul Kennedy, The Rise and Fall of the Great Powers: Economic Change and Military Conflict from 1500 to 2000 (1987)
  13. Heeren, Arnold Hermann Ludwig (1873). Talboys, David Alphonso (ed.). A Manual of the History of the Political System of Europe and its Colonies. London: H. G. Bohn. էջ 480.
  14. Case, Nelson (1902). European Constitutional History. Cincinnati: Jennings & Pye. էջ 139. OCLC 608806061.
  15. Case 1902, էջեր. 139–140
  16. 16,0 16,1 Case 1902, էջ. 140
  17. «Fremdsprachige Minderheiten im Deutschen Reich» (German). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)