Արտյուն Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտյուն Մինասյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1950(1950-10-16)
ԾննդավայրՇումեն, Բուլղարիա
Մահացել էապրիլի 29, 2002(2002-04-29) (51 տարեկանում)
Մահվան վայրԲուրգաս, Բուլղարիա
ԿրթությունԹատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան

Արտյուն Մինասյան (բուլղար․՝ Артюн Минасян, հոկտեմբերի 16, 1950(1950-10-16), Շումեն, Բուլղարիա - ապրիլի 29, 2002(2002-04-29), Բուրգաս, Բուլղարիա), հայկական ծագումով բուլղարացի դերասան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյուն Մինասյանը ծնվել է Բուլղարիայի Շումեն քաղաքում 1950 թվականի հոկտենբերի 16-ին։ 1976 թվականին ավարտել է Սոֆիայի Քրիստյո Սարաֆովի անվան Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիան պրոֆեսոր Ժելչո Մանդաջիևի և պրոֆեսոր Կրիկոր Ազարյանի արվեստանոցը։ Նույն թվականից խաղացել է Բուրգասի Դրամատիկական թատրոնում։ Մահացել 2002 թվականի ապրիլի 29-ին Բուրգասում[1]։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյուն Մինասյանը թատրոնում բազմաթիվ դերեր է կատարել, որոնցից նշանակալի են՝

  • Գոլեմանով - «Գոլեմանով», հեղինակ՝ Ստեֆան Կոստով,
  • Վոյնիցկի - «Քեռի Վանյա», հեղինակ՝ Անտոն Չեխով,
  • Դամիս - «Տարտյուֆ», հեղինակ՝ Մոլիեր,
  • Իվան Անտոնով - «Թավշամահուդե բաճկոն», հեղինակ՝ Ստանիսլավ Ստրատիև,
  • Ջիովանի - «Չես կարող վճարել, մի վճարիր», հեղինակ՝ Դարիո Ֆո[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Արտյուն Մինասյան»։ Բուլղարական թատրոնի հանրագիտարան («Տրուդ» հրատարակչություն ed.)։ Սոֆիա։ 2009։ էջեր 281–282, ISBN 9545287713