Արագած (Ապարանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագած (այլ կիրառումներ)
Գյուղ
Արագած
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԲԾՄ2011 մետր մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2773 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարագածցի
Ժամային գոտիUTC+4
Արագած (Ապարանի շրջան) (Հայաստան)##
Արագած (Ապարանի շրջան) (Հայաստան)
Արագած (Ապարանի շրջան) (Արագածոտնի մարզ)##
Արագած (Ապարանի շրջան) (Արագածոտնի մարզ)

Արագած, գյուղ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2011 մ։

Նախկինում մտնում էր Երևանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, Ապարան քաղաքից 10 կիլոմետր հարավ, Արագած լեռան արևելյան ստորոտին, Գեղարոտ գետակի ափին, հարթ տեղում։ Տները երկհարկանի են, քարաշեն։ Օդը առողջարար է, ջուրը՝ սառնորակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագածի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի Բնակչություն
1873 1095 մարդ [3]
1922 1535 մարդ [3]
1959 1519 մարդ [3]
1970 2103 մարդ [3]
1979 2251 մարդ [3]
2001 3040 մարդ [3]
2004 3100 մարդ [3]
2008 3730 մարդ [4]
2011 2773 մարդ [1]


1831 թվականին կազմված «Ապարանի մահալի չափաբերական մատյանի» համաձայն 1828 թվականին լքված գյուղատեղում բնակություն է հաստատել Մանազկերտից և մասամբ Ալաշկերտից գաղթած 64 ընտանիք (221 տղամարդ, 176 կին)։ Ներգաղթյալններն իրենց շարքերից գյուղապետ են ընտրել Խաչատուրի որդի Մելիք Ներսեսին։ 1842-1859 թվականներին գյուղապետի պաշտոնում նրան փոխարինել է եղբայրը՝ Մելիք Գևորգը։ 1845 թվականին գյուղում բնակություն է հաստատել Մուշ քաղաքից գաղթած 7, 1859 թվականին՝ ևս 2 ընտանիք։ 1840-ական թվականներին գյուղի եկեղեցին կոչվել է Սրբուհի Աստվածածին։ Գյուղում գործում են երկու դպրոց, հիվանդանոց, դեղատուն, կապի բաժանմունք։ 1967 թվականին շահագործման է հանձնվել 25 մահճակալանոց հիվանդանոցի շենքը, 1983 թվականին՝ «Ալմաստ» գործարանի մասնաճյուղը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Հիմնականում անասնապահությամբ և կարտոֆիլի մշակությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ և 1-ին հազարամյակների ամրոց-պահակակետերի, վաղ և ուշ միջնադարյան բնակավայրերի ավերակներ։ 1897 թվականին անվանի հայագետ Գարեգին Ա Հովսեփյան գյուղում մշո բարբառով գրի է առել «Սասնա ծռեր» էպոսի նոր տարբերակը։ Գյուղի ավելի քան 300 որդիներ 1918 թվականի մայիսի 22-ից 29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին (հաջողվել է պարզել 154-ի անունը)։ 300-ից ավելի արագածցիներ մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին (զոհվել է 184-ը)։ Երեք տասնյակից ավելի արագածցիներ մասնակցել են Արցախյան ազատամարտին։ Նրանցից Ռուբեն Շավարշի Հակոբյան և Գևորգ Հուրմիկի Մանուկյան (երկուսն էլ «Սասունցի Դավիթ» ռազմականացված ջոկատից) զոհվել են ազերիների դեմ մղված մարտերում։ Պատմաբան Տիգրան Հայազն տպագրության է պատրաստել «Արագած» հանրագիտարան, որի առաջաբանը և որոշ արագածցիների մասին հոդվածներ տեղ են գտել սույն հրապարակման մեջ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում են գտնվում Սբ.Աստվածածին եկեղեցին (1914 թ.) և «Կենաց ծառ» մատուռը (XVII-XVIII դդ.), իսկ 1,2 կմ հյուսիս-արևմուտք՝ «Լուսաղբյուր» մատուռը (XIX-XX դդ.)։

Հայտնի Արագածցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագած գյուղում են ծնվել կամ այդ գյուղի բնակիչներից են սերում եկեղեցական-մշակութային գործիչ Բենիկ վարդապետ, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ Սիրակ Գրիգորյան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Նահապետ Հովհաննիսյան, Գուսան Աշխույժ, բժշկական գիտությունների դոկտոր Վիլյամս Խաչատրյան, տնտեսագիտության դոկտոր Աղասի Սարգսյան, երկրաբանական գիտությունների թեկնածու Լիդա Թադևոսյան, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արամ Խաչատրյան, տնտեսագիտության թեկնածու Գայանե Սարգսյան, գործարար և բարերար Աղվան Կարապետյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Նվեր Թորոսյան, տեխնիկական գիտությունների թեկնածու Սևակ Սարգսյան, տնտեսագիտության թեկնածու Կարապետ Առաքելյան, ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ Ռոզա Գրիգորյան, ՀՀ սպորտի վաստակավոր աշխատող Ռուբեն Կարապետյան, գնդապետներ Գրիշա Մելքումյանց, Ալբերտ Հարությունյան, Տիգրան Մանուկյան, քահանա Տեր Դանիել Տեր-Դանիելյան, գրիչ Մկրտիչ, բանասաց Գևորգ Պետրոսյան, գլխավոր բժիշկ Արամ Գալստյան, դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյան, կուսակցական-պետական գործիչներ, հայր ու որդի Գևորգ Պետրոսյան և տեխնիկական գիտությունների թեկնածու Ֆելիքս Պետրոսյան, ժողովրդական երգերի կատարող Ժորա Գրիգորյան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 26» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  4. http://www.armstat.am/file/article/marz_08_33.pdf

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվային փաստաթղթեր

  • ՀՀ Ազգային արխիվ, ֆոնդ 93, g 1, գործեր 84, 103, 145։

Գրքեր

  • Մադաթյան Ք.Մ. Ալաշկերտի խոսվածքը (Ապարան-Արագածի տարածք), Երևան, 1985։
  • Շահխաթունեանց Յով., Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. Բ, Էջմիածին, 1842։

Հոդվածներ

  • Համբարյան Ա.Ս., Ապարանի գյուղացիական շարժումների պատմությունից /Պատմա-բանասիրական հանդես, 1963, թիվ 1/։
  • Տիգրան Պետրոսյանց, Ապարանը գրական-պատմագիտական հիշատակություններում /Երիտասարդ գիտաշխատող, 1980, թիվ 1/։