Jump to content

Սարատակ (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարատակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Սարատակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես11.3 կմ²
ԲԾՄ1560 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1469[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Փոստային ինդեքս3022
Սարատակ (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Սարատակ (Շիրակի մարզ) (Հայաստան)

Սարատակ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 17 կմ հարավ, Կարկաչան գետի աջափնյակում։

Բնակչություն

Նախնիները 1828-1829 թթ.-ին գաղթել են Բասենից և Խնուսից։

Սարատակի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 191 565 878 923 1112 1062 1181 1142 1429 1274 1335

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Սարատակում կա կանգուն եկեղեցի։

Սարատակի հայտնի մարդիկ

  • Իգնատյան Արտավազդ Համբարձումի - պատմաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու:
  • Հակոբ Սողոմոնյան/ Հակոբ Սմբատի Հակոբյան (1949) - արձակագիր, թարգմանիչ, լրագրող:

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ

  • Գրիգորյան Անդրանիկ Գևորգի (1922 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից: Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով 30.10.1943:
  • Զատիկյան Մուշեղ Վարդանի (1906 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից: Զինվորական կոչումն՝ ավագ լեյտենանտ: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով 21.06.1944:
  • Ղազարյան Ավետիս Վարդևանի (1904 - ?) - հայրենական մեծ պատերազմի մասնակից: Զինվորական կոչումն՝ ավագ: Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» 21.11.1943 և «Խիզախության համար» 02.06.1944 մեդալներով և Կարմիր աստղի շքանշանով 15.02.1945:
  • Մկրտչյան Պետրոս Սարիբեկի (1912 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից: Զինվորական կոչումն՝ լեյտենանտ: Երկու անգամ պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով 14.01.1944 եւ 19.05.1944:
  • Մնացյան Արզուման Ա. (1922 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից: Զինվորական կոչումն՝ ավագ լեյտենանտ: Պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով 28.07.1943:
  • Պետրոսեան Հրանտ Վարոսի (1924 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից: Պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով 08.09.1944:
  • Սողոմոնյան Վրույր Արտաշի (1913 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից: Պարգևատրվել է III աստիճանի «Փառքի շքանշանով» 31.03.1945:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 177» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ