Բանդիվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բանդիվան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես10.8 կմ²
ԲԾՄ1940 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն273[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Բանդիվան (Հայաստան)##
Բանդիվան (Հայաստան)

Բանդիվան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից՝ 28 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։

Բնակչություն

Նախնիները գաղթել են Կարսից։

Բանդիվանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1914 1916 1919 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 213 806 1054 309 458 392 640 376 336 315 284 269 268

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Բանդիվանի շրջակայքում են գտնվում «Ներքին Բանդիվան» գյուղատեղին (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) իր համանուն դամբարանադաշտով և պատմական «Թագավորական» կամուրջը։ Գյուղի տարածքում կան ամրոցներ և հնագույն բերդերի ավերակներ։ Գյուղն ունի 1909 թ.-ին կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցի։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 43» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 25-ին.