Գետափ (գյուղ, Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետափ (այլ կիրառումներ)
Գյուղ
Գետափ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես7 կմ²
ԲԾՄ1750 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն840[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3011
Գետափ (գյուղ, Շիրակի մարզ) (Հայաստան)##
Գետափ (գյուղ, Շիրակի մարզ) (Հայաստան)

Գետափ, գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում, մարզկենտրոնից 24 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1750 մ բարձրության վրա։

Բնակչություն

Նախնիները 1828-1830 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից, Մանազկերտից Կարսից եւ Մուշից:

Գետափի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 84 503 640 674 654 661 606 819 822

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գետափն ունի 1862 թ․-ի «Ժամ» եկեղեցի, «Ուռումների» վանք, «Թուխ Մանուկ» և «Կոժկուն ավետարան» սրբատեղիներ, «Ծակքար» մատուռ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 58» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ