Քարաբերդ (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարաբերդ (այլ կիրառումներ)
Գյուղ
Քարաբերդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես26.3 կմ²
ԲԾՄ1675 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1276[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունքարաբերդցի
Ժամային գոտիUTC+4
Քարաբերդ (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Քարաբերդ (Շիրակի մարզ) (Հայաստան)

Քարաբերդ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից՝ 10 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 32 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Դաշգալե, Դաշխալե, Կարաբերդ, Տաշկալա, Տաշխալա անվանումները։ Դաշղալան Քարաբերդ է վերանվանվել 1947 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Գյուղը գտնվում է ալիքավոր հարթավայրում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։

Բնակչություն

Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի, Խնուսի, Բասենի շրջաններից 1829-1830 թթ։ 1873 թվականին գյուղն ունեցել է 622, 1897 թվականին՝ 933, 1926 թվականին՝ 1000, 1939 թվականին՝ 1079, 1959 թվականին՝ 822, 1970 թվականին՝ 987, 1979 թվականին՝ 1002, 1989 թվականին՝ 1013 հայ բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1103 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 20%։ Ունի 131 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Քարաբերդի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1887 1926 1939 1959 1970 2001 2004
Բնակիչ 87 606 769 743 475 115 107 94

Կլիման

Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։

Գյուղատնտեսություն

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 915 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 173 և 1340 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ[3]։

Պատմամշակութային կառույցներ

Քարաբերդն ունի “Ժամ” եկեղեցի (XVIII դար) և “Խաչի բացատ” մատուռ։ Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։ Գյուղի տարածքում հին մատուռի տեղում՝ 1866 թ-ին կառուցվել է եկեղեցի, որի բակում թաղված է գյուղի հիմնադիր Գևորգ Բրուտյանը։ Շրջակայքում կան հին բերդի ավերակներ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 206» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 9-ին.
  3. http://shirak.mtaes.am/about-communities/693/