Լանջանիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լանջանիստ
Արբանյակային պատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքՈւրցաձոր (համայնք)
Հիմնադրված է1831 թ.
Մակերես34,82 կմ²
ԲԾՄ1815 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն230 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Լանջանիստ (Հայաստան)##
Լանջանիստ (Հայաստան)

Լանջանիստ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, Արարատի տարածաշրջանում, Ուրցաձոր համայնքում, մարզկենտրոնից գտնվում է 43 կմ հեռավորության վրա։

Պատմություն

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախնիները եկել են Պարսկահայաստանի Ղարադաղի գյուղերից։ Նախկինում ունեցել է Գադիլի, Խդըրլի, Կադիլի, Կատրլու, Ղադրլու անվանումները։ Լանջանիստ է վերանվանվել 1968 թվականին։ Եղել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։ Գյուղից հյուսիս ընկած է հին ավերված եկեղեցու մնացորդներ։ Գյուղը գտնվում է Կատարասարի լեռների լանջին՝ բարձրադիր վայրում, ունի առողջարար կլիմա։ Տեղադրված է ծովի մակարդակից 1815 մ բարձրության վրա։

Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք կա 9-13-րդ դդ. գյուղատեղի, 7 կմ հյուսիս՝ «Երանոս» (9-16-րդ դդ.), 1 կմ հյուսիս՝ «Հին գյուղատեղ» (13-19-րդ դդ.), 7 կմ հյուսիս-արևելք՝ Ներքին Արմիկ (10-15-րդ դդ.), 1,5 կմ հյուսիս-արևմուտք՝ «Սպիտակ վանք» (13-17-րդ դդ.) գյուղատեղիներ։ «Սպիտակվանք» գյուղատեղիում կա համանուն եկեղեցի (1301 թ.), «Ներքին Արմիկ» գյուղատեղիում Արմիկի Սուրբ Ստեփանոս եկեղեցական համալիրը (13-14-րդ դդ.), «Հին գյուղատեղ» գյուղատեղիում՝ Սուրբ Աստվածածին մատուռը (17-19-րդ դդ.)։

Կլիման

Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 °C, հուլիսյան միջինը՝ 15-ից 18 °C։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։

Բնակչություն

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 2001 2004 2011
Բնակիչ 45 588 377 604 362 263 216 138 230

Տնտեսություն

Գյուղն ունի առկա 115 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1489 հա։ Պահուստային հողերը օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր՝ 1300 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերություն չունի։

Տես նաև

Ծանոթագրություններ

Հղումներ