Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծաղկաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Մակերես13,2 կմ²
ԲԾՄ2160 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն666[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Ծաղկաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Գեղամա լեռների արևելյան փեշերին, Գելոյիձոր գետի ափին, մարզկենտրոնից 8.6 կմ հարավ-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2160 մ բարձրության վրա։ Նախկինում անվանվել է Վերին Գանձակ։ 1873 թ. ուներ 289, 1897-ին՝ 526, 1926-ին՝ 785, 1939-ին՝ 787, 1959-ին՝ 424, 1970-ին՝ 448, 1979-ին՝ 384, 1989-ին՝ 453, 2001-ին՝ 551, 2004-ին՝ 575 բնակիչ, որոնց նախնիների մեծ մասը գաղթել է Ալաշկերտի Արծափ գյուղից, մնացածները՝ Գանձակից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։ Ծաղկաշենի արևմտյան մասում կա Սուրբ Հովհաննես եկեղեցի (9-10դդ.), 9-16դդ. խաչքարերով գերեզմանոց։ Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվում են «Ուխտավեր» գյուղատեղին (13-17դդ.) և համանուն մատուռը (13-14դդ.)։[2]

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 44, available online at the website of the Internet Archive: