Պարույր Սևակ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարույր Սևակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Պարույր Սևակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1978 թ.
Մակերես16,54 կմ²
ԲԾՄ1170 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն577 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Պարույր Սևակ (գյուղ) (Հայաստան)##
Պարույր Սևակ (գյուղ) (Հայաստան)

Պարույր Սևակ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում Արարատի տարածաշրջանի հարավ-արևելքում, Երասխ-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա, մարզկենտրոնից` 43 կմ հեռավորության վրա։

Պատմություն

Գյուղը հիմնադրվել է 1978 թվականին։ Նախկինում ունեցել է Սևակավան անվանումը։ Սկզբնական շրջանում հիմնադրվել է որպես այգեգործական տնտեսություն, ապա 1984 թվականին դրան կից բնակավայրը կոչվել է գյուղ և իր անվանումը ստացել ի պատիվ Պարույր Սևակի։

Գյուղն ընկած է Ուրծի լեռնաշղթայի մեղմաթեք լանջերին։ Ծովի մակարդակից տեղադրված է 1170 մ բարձրության վրա։

Կլիման

Կլիման չոր, ցամաքային է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը` շոգ ու ցամաքային։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -4-ից -7 °C, հուլիսյան միջինը՝ 23-ից 25 °C։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350-500 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներն և չոր տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։

Բնակչություն

Տարի 1998 2001 2004 2011
Բնակիչ 604 623 600 577

Տնտեսություն

Գյուղն ունի 181 տնտեսություն, միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի հողերը ոռոգվում են Արաքս գետի ջրերի պոմպակայաններով մղման արդյունքում։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1885 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 800 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը զբաղեցնում են 945 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։

Ծանոթագրություններ

Հղումներ