Շահումյան (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)
Գյուղ
Շահումյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
Հիմնադրված է1831 թ.
Մակերես15,56 կմ²
ԲԾՄ830 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4570 մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Շահումյան (Արարատի մարզ) (Հայաստան)##
Շահումյան (Արարատի մարզ) (Հայաստան)
Շահումյան (Արարատի մարզ) (Արարատի մարզ)##
Շահումյան (Արարատի մարզ) (Արարատի մարզ)

Շահումյան, գյուղ Արարատի մարզում, նախկինում Յուվա Ղամարլուի շրջան, նախասովետական շրջանում Ուվայ Էրիվանի նահանգ։

Պատմություն

Բնակավայրը գոյություն ունի շատ վաղուց, գտնվելով հայոց հին մայրաքաղաքների Դվինի և Արտաշատի արանքում՝ բաց դաշտավայրում, միշտ ավերվել է ու վերակառուցվել։ Այժմյան գյուղի տեղում մինչ հեղափոխությունը եղել է 4 բնակավայր տարբեր անուններով (այդ են վկայում գյուղում մինչև վերջերս գոյություն ունեցող մի քանի գերեզմանոցները). (Ուվայ) Յուվա, Թեզխարաբ, Յոնջալղ, Դարղալու (ներքին)։

Վերջինս ստալինյան տարիներին տեղահանվել է թուրք և քուրդ բնակչությանը սահմանից հեռացնելու պատրվակով։ Այս անունները թուրքերի կողմից խեղաթյուրված են մեզ մնացել, իսկ Ուվայ տեղանվան մասին խոսվում է "Գիտություն և տեխնիկա" սովետահայ ամսագրի 1970-ականների մի հոդվածից, որտեղ պատմվում է Ռուսական ցարի կողմից ուղարկված որդան կարմիր փնտրող գիտական արշավախմբի ղեկավար ակադեմիկոս Հանելի հաշվետվությունում՝ կազմած 1835 թ.։

"Որդան կարմիրը տարածված է Արաքսի ափով ողջ արարատյան դաշտի երկայնքով Արմավիրի մոտակայքից, Այղր լճից մինչև Խոր վիրապ, մինչև Ուվայ գյուղը".

Հնուց ի վեր մինչև կոլեկտիվացման շրջանը ուվայտեցիք Գառնի գյուղի մոտակայքում ունեցել են ամառանոցներ, որտեղ պատսպարվել են ինչպես ամառվա տապից, այնպես էլ թշնամու ասպատակություններից։

1827 թ. գյուղում վերաբնակվածները (Խոյից և Սալմաստից) հին ավերված եկեղեցու տեղում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 2008 վերանորոգվել է վաղամեռիկ բարերար Վարդանի կողմից։

Հեղափոխության տարիներին գյուղի տարածքում տեղի է ունեցել քաղաքացիական կռիվներ, իսկ բոլշևիկների իշխանության սկզբի տարիներին կազմավորվել է "Յուվայի կոմունան", որի բազայի վրա էլ հիմնվել է "Կիրովի" անվան կոլտնտեսությունը, իսկ հետո նաև "Կիրովի" անվան սովխոզը, հետագայում դառնալով առանձին գյուղ՝ այժմ Տափերական։

Ստուգաբանություն

Անունը ստուգաբանված չէ։ Հավանաբար առաջացել է մյուս հայկական տեղանունների (Ուշի, Ուջան և այլն) պես։

Բնակչություն

Գյուղը ունի մոտ 1100 տնտեսություն, 4000-4500 բնակչություն։ Շահումյան համայնքի վարչական տարածքը կազմում է 1900 հա, որից՝ 1500 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, 150 հա՝ տնամերձ։

Շահումյանի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
ընտանիք 120 297 168 291 509 618 693 956 1119 1355

Արդյունաբերություն և գյուղատնտեսություն

Գյուղի տարածքում առկա է բրուտագործական կավահողի հսկայական պաշարներ և գյուղում մեծ զարգացում է ապրել բրուտագործությունը, բացի մեծ թվով անհատներից գործել է կոլխոզի բրուտագործական արհեստանոցն՝ իր թրծման փռով և խանութով։ Խանութեր են ունեցել նաև Արտաշատում, Գյումրիում և Երևանում։ Մինչև այժմ մի քանի անհատներ գյուղում խեցեգործական իրեր և թոնիր են պատրաստում։ Դրա հիման վրա սովետական շրջանում գյուղում ստեղծվել է խեցե իրերի և կերամիկայի մեծ գործարան։

Գյուղի տարածքում 1962 թ. հիմնվել է Արտաշատի պահածոների գործարանը (Արտֆուդ), մանրահատակի ֆաբրիկան, բեռնաուղևորատար ավտոձեռնարկությունը, գյուղ-տեխնիկայի բազան, վերամբարձ կռունկների վարչությունը, հայկոոպ բազան, պանրի գործարանը, 5-րդ տրեստի ավտոշարասյունը, կերամիկայի գործարանը, մեխ. գործարանը, Արտաշատի ճան-շինը, որոնք այժմ միացվել են Արտաշատին։ Գյուղում գործել է գյուղ մթերման կետը (եկեղեցու տարածքում) և գինու գործարանը։ Կոլտնտեսությունը լավագույն տարիներին ունեցել է խոշոր խոզաբուծարան ու թռչնանոց, խոշոր ու մանր անասնահոտ և տարածաշրջանում եզակի գոմեշի ֆերմա։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 56» (PDF). Վերցված է 2015 Մարտի 27-ին.