Սևքար (Տավուշի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևքար (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Սևքար | ||
SEVQAR 1.JPG Սևքարի համայնապատկերը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ, Իջևանի շրջան և Ղազախի գավառ | |
Գյուղապետ | Թելոյան Թաթուլ | |
Այլ անվանումներ | Ղարադաշ | |
ԲԾՄ | 800 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2193[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սևքարեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Սևքար, գյուղ Հայաստանի Տավուշի մարզ նախկին Իջևանի շրջանի հյուսիսարևմտյան մասում, մարզկենտրոն Իջևանից մոտ 12 կմ հյուսիս, Սևքար գետի հովտում։ Հարակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի հետ։ Լեռներով բաժանված է Լոռու մարզի (նախկին Գուգարքի շրջանի) Աթան և Լորուտ գյուղերից։ Գտնվում է 6-7 բալլանոց սեյսմիկ գոտում։
Գյուղի տարածքը՝ 5078 հա, գյուղը ունի 724 կտուր և 2269 բնակիչ[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական Սևքարը շրջակայքի կենտրոնն էր։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Սևքարը մտնում էր Գանձակի ամիրության մեջ։ Սևքարը իր գոյության ընթացքում երկու անգամ լիովին ավերվել է՝ 13-րդ դարում թաթար-մոնղոլների կողմից, իսկ 1721 թ. Աղա Մահմեդ խանի ավերիչ արշավանքների պատճառով։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, մասնավորապես՝ անասնապահությունը և այգեգործությունը։ Գյուղի տարածքը՝ 5078 հա, գյուղը ունի 724 կտուր և 2269 բնակիչ.[2] Գտնվում է Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանի հյուսիսարևմտյան մասում, Իջևանից մոտ 20 կմ հեռավորությամբ։ Հարակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի հետ։ Լեռներով բաժանված է Լոռու մարզի (նախկին Գուգարքի շրջանի) Աթան և Լորուտ գյուղերից։ Գտնվում է 1-ին սեյսմիկ գոտում։
Սևքարը ծավալված է Աղստև և Սևքար գետերի միջև։ Գյուղի տարածքի մեծ մասը գտնվում է ծովի մակերևույթից 700 - 1700 մ բարձրության վրա, հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք ընդհանուր թեքությամբ։ Առանձին լեռների բարձրությունը հասնում է 2500 մ և ավել։ Առավելում են լեռնատափաստանային և, հարավարևմտյան մասում՝ լեռնաանտառային լանդշաֆտները։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը ունի բարեխառն կլիմա, բարեխառն շոգ ամառներով և մեղմ ձմեռներով։ Ցածրավայրերում կլիման համարյա հասնում է սուբտրոպիկայինին։ Միջին տարեկան ջերմաստիճանը. ցածրավայրերում՝ 12 °C, բարձրավայրերում՝ 4 °C։ Առավելագույն ջերմաստիճանը՝ 37 °C, նվազագույնը՝ -20 °C։ Միջին տարեկան տեղումները՝ 500 - 800 մմ, ձյան ծածկույթը՝ 10 - 15 սմ։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսականության մեջ առավելում են տարածքի նշանակալի մասը զբաղեցնող անտառները (600 - 2500 մ բարձրության վրա)։ Այստեղ աճում են 120 բույսերի տեսակներ։ Հիմնական ծառերն են հաճարենին, կաղնին, բոխին։ Աճում են նաև ընկուզենիները, լորենիները, հացենիները, կեչիները, գիհիներ։ Տարածված են բազմամյա խոտերը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սևքարի մշտական բնակչությունը կազմել է 2193, առկա բնակչությունը՝ 1929 մարդ[1]։ Հին հայաբնակ գյուղ է[3]։
Սևքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1019 | 1564[3] | 2411 | 1511 | 2363 | 1626 | 2158 | 2153 | 2222 | 2193[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևքարից 2 կմ հարավ կա 17-րդ դարի եկեղեցի, իսկ 3 կմ արևմուտքում գտնվում է XVI-XVII դարերի Դարպասի գյուղատեղին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուշեղ Մանուկյան (Գալշոյան), Սարի ճամփեքով գնացող մարդիկ։ «Գարուն», 1967, թիվ 7։ Արխիվացված 2020-07-15 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Գյուղպետարանի տվյալներով.
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 179» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
|