«Բուդդայականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Կրոն ՀոթՔաթ գործիքով
Տող 35. Տող 35.
== Բուդդիզմն այսօր ==
== Բուդդիզմն այսօր ==
[[Պատկեր:Buddhist distribution (version2).png|մինի|Բուդդիզմի տարածվածությունը]]
[[Պատկեր:Buddhist distribution (version2).png|մինի|Բուդդիզմի տարածվածությունը]]
Բուդդիզմն այսօր իր մեծությամբ աշխարհի չորրորդ կրոնն է՝ [[քրիստոնեություն]]ից, [[իսլամ]]ից և [[հինդուիզմ]]ից հետո։ [[Սանգհա]] վանականների օրդերը, որն սկիզբ է առել Բուդդայի կենդանության օրոք, աշխարհի հնագույն [[կազմակերպություն]]ներից է։ Բուդդիզմը եղել է առաջին [[համաշխարհային կրոն]]ը և եղել է աշխարհի ամենամեծ կրոնը [[20-րդ դար]]ի առաջին կեսի ընթացքում՝ 1951 թ.-ին Բուդդիզմն ունեցել է 520 [[միլիոն]] հետևորդ։ Որպես համեմատություն, մեծությամբ երկրորդը [[քրիստոնեություն]]ն էր՝ 500 միլիոն հետևորդով։ Մեր օրերում Բուդդիզմի բոլոր երեք ճյուղերի ուսմունքը սփռվել է աշխարհով մեկ և շատանում են տեղական լեզուներով Բուդդիզմի տեքստերի [[թարգմանություն]]ները։ Այն ժամանակ, երբ Արևմուտքում Բուդդիզմը հաճախ ընկալվում է որպես [[էկզոտիկա|էկզոտիկ]] և առաջադիմական, արևելքում դեռևս համարվում է առօրեական և ավանդական ուսմունք։
Բուդդիզմն այսօր իր մեծությամբ աշխարհի չորրորդ կրոնն է՝ [[քրիստոնեություն]]ից, [[իսլամ]]ից և [[հինդուիզմ]]ից հետո։ [[Սանգհա]] վանականների օրդենը, որն սկիզբ է առել Բուդդայի կենդանության օրոք, աշխարհի հնագույն [[կազմակերպություն]]ներից է։ Բուդդիզմը եղել է առաջին [[համաշխարհային կրոն]]ը և եղել է աշխարհի ամենամեծ կրոնը [[20-րդ դար]]ի առաջին կեսի ընթացքում՝ 1951 թ.-ին Բուդդիզմն ունեցել է 520 [[միլիոն]] հետևորդ։ Որպես համեմատություն, մեծությամբ երկրորդը [[քրիստոնեություն]]ն էր՝ 500 միլիոն հետևորդով։ Մեր օրերում Բուդդիզմի բոլոր երեք ճյուղերի ուսմունքը սփռվել է աշխարհով մեկ և շատանում են տեղական լեզուներով Բուդդիզմի տեքստերի [[թարգմանություն]]ները։ Այն ժամանակ, երբ Արևմուտքում Բուդդիզմը հաճախ ընկալվում է որպես [[էկզոտիկա|էկզոտիկ]] և առաջադիմական, արևելքում դեռևս համարվում է առօրեական և ավանդական ուսմունք։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

12:22, 3 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Բուդդա
Բուդդա

Բուդդայականություն (սանսկրիտ՝ बुद्ध धर्म, buddha dharma IAST։ պալի बुद्ध धम्म, buddha dhamma, «Լուսավորվածի ուսմունք»[1]։ չին. 佛教 fójiào), կրոն, որը ծագել է Ք.ա. 5-րդ դարում Հնդկաստանում, երբ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները և Գանգեսի հովտում ստեղծվում էին ստրկատիրական պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթհա Գաուտաման (Բուդդան)։ «Բուդդա» բառը սանսկրիտ լեզվով նշանակում է «պայծառացած»։ Ըստ որոշ աղբյուրների նա ծնվել է Ք.ա. 570 թվականին, այժմյան Նեպալի տարածքում։ Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնված մի արձանագրությունը հաստատեց նրա իրական լինելը։
Բուդդայականությունը համարվում է համաշխարհային կրոններից մեկը։

Որոշ հետազոտողներ բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Այս կրոնը կոչում են նաև կարեկցանքի կրոն։ Այն կարգավորում է մարդու հոգեբանական վարքագիծը։

Բուդդայականության էությունն ամփոփված է չորս պնդումների մեջ՝

  1. կյանքը տառապանք է,
  2. տառապանքների պատճառն են ցանկություններն ու կրքերը,
  3. գոյություն ունի տառապանքներից ազատվելու միջոց՝
  4. գոյություն ունի ութմասնյա ուղի, որը տանում է դեպի տառապանքների վերացում և հասցնում է նիրվանայի։

Ութմասնյա ուղին է՝ ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի ճշմարիտ ուղղորդում և այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։ Փաստորեն նիրվանան հենց նույն տառապանքների, ցանկությունների դադարումն է։ Այն մարդուն կտրում է արտաքին աշխարհից և ազատում է նրա օբյեկտների հետ կապվածությունից։

Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։

Պատմություն

Բուդդիզմը բաժանվում է երկու մեծ ուղղությունների՝ Թհերավադա («ավագների դպրոց») և Մահայանա («մեծ մարտակառք»)։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում (Կամբոջա, Լաոս, Թայլանդ, Մյանմա ևն), Մահայանան՝ Արևելյան Ասիայում ( Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Սինգապուր, Թայվան ևն)։ Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն տարատեսակը։
Բուդդայականությունն այսօր համարվում է աշխարհում ամենաարագ տարածվող կրոնը։

Բուդդիզմը աշխարհի հնագույն կրոններից է և հանդես է գալիս Արևելքի քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում։ Բուդդիզմը սկզբնական շրջանում հանդես է եկել որպես կրոնական ազատախոհ երևույթ ընդդեմ քարացած ուղղափառ բրահմայությանը և արտաքին ծիսակարգերին։

Բուդդիզմը չընդունեց ինչպես բրահմայի ուսմունքը, այնպեսև Վեդայի սրբերի հեղինակությունը՝ հաստատելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ սուրբ՝ արխատ կամ բուդդա։ Դրա հետ մեկտեղ բուդդիզմը հանդիսանում է Ուպանիշադի փիլիսոփայության կրկնությունը՝ նոր տրամաբանությամբ։ Կարմայի օրենքների հանդեպ հավատքը, վերածնվելու և մոկշայի կամ նիրվանայի հասնելու հնարավորությունը, աշխարհի և անհատականության փոփոխական լինելու գաղափարներն ընդհանուր են ուպանիշադի և բուդդայի համար։

Բուդդայի կյանք

Բուդդիզմի հիմնադիր է համարվում Սիդհարթհա Գաուտաման, ով աշխարհին հայտնի է որպե Բուդդա՝ Լուսավորիչ։ Շակյա գերդաստանի Շուդհոդանա թագավորի որդի Սիթհարթհա Գաուտաման ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 567 թ։ Համաձայն առասպելների՝ թագավորը որդու մասին արված մարգարեությունից պաշտպանելու համար միակ ժառանգին մեկուսացրել էր դրսի աշխարհից, շրջապատել էր շքեղությամբ և անում էր ամեն ինչ, որպեսզի թագաժառանգը ոչ մի դժվարություն չտեսնի։ Գաուտաման ապրում էր անհոգ կյանք, նա ամուսնացել էր իր սիրած աղջկա հետ և արդեն ուներ մի երեխա։ Սակայն, մի օր նրան հաջողվում է դուրս գալ պալատից և այստեղ տեղի է ունենում իրականության հետ երեք հանդիպում՝ բորոտի, զառամյալ ծերունու և թաղման արարողության հետ։ Այսպես անհոգ թագաժառանգը իմանում է, որ աշխարհում կա հիվանդություն, ծերություն և մահ։ Հետո նա հանդիպում է մի չքավոր ճգնավորակյացի, ում կանքում ոչ մի բան պետք չէր։ Այդ ամենից ցնցված արքայազնն սկսում է մտածել մարդկային կյանքի իմաստի մասին։ Նա փախչում է պալատից և 29 տարեկանում միանում է թափառական ճգնավորակյացներին, որոնց հետ անց է կացնում վեց տարի։ Այդ տարիները խորը մտածմունքների մեջ անցկացնելով, նա 35 տարեկանում դառնում է Բուդդա՝ լուսավորված, արթնացած։ Դրանից հետո Բուդդան 45 տարի քարոզում է իր ուսմունքը։ Բուդդայի աշակերտների թիվն անընդհատ աճում է։ Նրանք միանում են բուդդայական համայնքներին՝ սանգհաներին, որոնք հետո ձևավորեցին բուդդայական վանքեր։ Բոլոր ուղղություններով ուղարկվում են առաքյալներ, ովքեր պետք է տարածեին նոր ուսմունքը։ Բրահմայականները նույնպես դիմում են բուդդիզմին։ Շատ մարդիկ դառնում էին Բուդդայի աշխարհիկ աշակերտներ։ 40 տարի առաքելական աշխատանք ծավալելուց հետո Բուդդան հասկացավ, որ եկել է այն ժամանակը, որպեսզի ազատվի իր մարմնից և հասնի նիրվանայի՝ բացարձակ ազատության։ Նա իր կյանքի վերջին ժամերը օգտագործեց վանականներին խորհուրդներ տալով։ Նրա վերջին բառերն էին. «Կենցաղի հարցերն անցողիկ են, պայքարեցե'ք ձեր ազատության համար»։ Բուդդան մահացավ 80 տարեկանում՝ Հնդկաստանի Կուշինագարում։

Բուդդիզմի ազդեցությունը

Բուդդիզմի ազդեցությունը Հնդկաստանի և այլ երկրների մշակույթի վրա ընդարձակ է։ Առաջին հերթին բուդդիզմը մեծ ազդեցություն թողեց արևելյան ճարտարապետության, գեղանկարչության, երաժշտության, թատրոնի, պարերի վրա։ Բուդդիզմի տարածմանը համընթաց կառուցվում էին բազմաթիվ բուդդայական վանքեր, եկեղեցիներ, քարանձավային և լեռնային համալիրներ։ Բուդդիզմը Հեռավոր Արևելքի երկրների ճարտարապետությանը նոր գծեր հաղորդեց, որն այժմ համարվում է ավանդական։ Բուդդիզմի գաղափարախոսությունների ազդեցությամբ ծաղկում ապրեց այգեգործությունը։ Ոչ մի կրոն այնպես ամուր կապված չէ բուսականության, բնության գեղեցկության հետ, ինչպես բուդդիզմը։ Վանականները Բուդդայական վանքերի շրջապատը բույսերով էին շրջապատում և նրանք երկար ժամանակ ունեին սրանք մշակելու համար, որը հոգևոր հանգստության հետ համահունչ էր։ Դրա համար էլ այն ժամանակներում այգեգործության արվեստը այդպիսի խոր կապեր ուներ վանքերի ու եկեղեցիների հետ։ Բուդդայական վանքերը դարեր շարունակ հանդիսացել են արևելքի երկրների մշակութային գլխավոր կենտրոնները։ Այստեղ իրենց ժամանակն են անցկացրել մի ամբողջ սերունդ բանաստեղծներ, նկարիչներ, գիտնականներ և փիլիսոփաներ։ Վանքերի արխիվներում և գրադարաններում պահպանվել են գրավոր մշակույթի անգին գանձեր, որոնք դարեր շարունակ բազմացվել են աշխատասեր վանականների կողմից։ Բուդդիզմի հետ Ճապոնիա մտավ նաև չինական «այբուբենը»։ Չինական բուդդայական վանականները հայտնագործեցին գրատպության արվեստը։ Թեյախմության արվեստը առաջին անգամ ի հայտ է եկել բուդդայական վանքերում. երկարաժամյա մեդիտացիաներից թարմանալու միջոց էր հանդիսանում թեյելը։

Բուդդիզմն այսօր

Բուդդիզմի տարածվածությունը

Բուդդիզմն այսօր իր մեծությամբ աշխարհի չորրորդ կրոնն է՝ քրիստոնեությունից, իսլամից և հինդուիզմից հետո։ Սանգհա վանականների օրդենը, որն սկիզբ է առել Բուդդայի կենդանության օրոք, աշխարհի հնագույն կազմակերպություններից է։ Բուդդիզմը եղել է առաջին համաշխարհային կրոնը և եղել է աշխարհի ամենամեծ կրոնը 20-րդ դարի առաջին կեսի ընթացքում՝ 1951 թ.-ին Բուդդիզմն ունեցել է 520 միլիոն հետևորդ։ Որպես համեմատություն, մեծությամբ երկրորդը քրիստոնեությունն էր՝ 500 միլիոն հետևորդով։ Մեր օրերում Բուդդիզմի բոլոր երեք ճյուղերի ուսմունքը սփռվել է աշխարհով մեկ և շատանում են տեղական լեզուներով Բուդդիզմի տեքստերի թարգմանությունները։ Այն ժամանակ, երբ Արևմուտքում Բուդդիզմը հաճախ ընկալվում է որպես էկզոտիկ և առաջադիմական, արևելքում դեռևս համարվում է առօրեական և ավանդական ուսմունք։

Ծանոթագրություններ

  1. Online Sanskrit Dictionary (անգլ.) Buddha — Լուսավորված (The Enlightened One). Dharma — Օրենք, Ճշմարտություն, Ուսմունք (Law, Truth, Doctrine).

Գրականության ցանկ

  • Васильев Л. С., История религий Востока, М., 1988