Զեն
Զեն, Մահայանա Բուդդիզմի դպրոցներից մեկն է, որը ծագել է Չինաստանում Տան հարստության օրոք, որպես Չան Բուդդիզմ: Զեն դպրոցի վրա մեծ ազդեցություն է ունեցել Տաոիզմը և այն զարգացել է որպես Չինական Բուդդիզմի առանձին դպրոց: Չինաստանից Չան Բուդդիզմը տարածվել է հարավ՝ դեպի Վիետնամ, հյուսիս՝ դեպի Կորեա և արևելք՝ դեպի Ճապոնիա, որտեղ անվանվել է Ճապոնական Զեն,իսկ Կորեայում՝ Սեոն բուդդիզմ[1]:
Զեն տերմինը ծագել է չինարեն 禪 (Չան) բառի ճապոներեն արտասանությունից, որի արմատները հասնում են Դհայանա (մեդիտացիա) հնդկական պրակտիկա: Զենը նշանակություն է տալիս խիստ ինքնակառավարմանը, մեդիտացիայի պրակտիկային, բուդդայականության էության ընկալմանը, և ամենօրյա կյանքում այս ընկալման արտահայտմանը, հատկապես այլոց շահերի համար (Բոդհիսատվա)[2][3]: Այսպիսով, այն զրկում է շեշտադրումից սուտրաների մասին ուղղակի գիտելիքը և տեսությունը[4][5] և կարևորում է ուղղակի ըմբռնումը զազենով և համագործակցությունը լիարժեք ուսուցչի հետ[6]:
Զենի ուսմունքները ներառում են Մահայանա մտքի տարբեր աղբյուրներ (մասնավորապես Յոգաչարա, Տաթագատագարբա սուտրաներ և Հուայան դպրոց) և դրանց շեշտադրումը բուդդայականության էությանը, ամբողջականությանը և Բոդհիսատվա-իդեալին: Պրայնապարամիտայի գրականությունը և Մադհիամական նույնպես ազդեցություն են ունեցել Զեն-ավանդության "պարադոքսալ լեզվի" ստեղծման գործընթացի վրա:
Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեն բառը ծագել է (dʑjen) չինարեն 禪 (Չան) բառի (Միջին Չինաստան) ճապոներեն արտասանությունից, որն իր հերթին ծագել է Սանսկրիտի դհայանա բառից[7], որը կարող է մոտավորապես թարգմանվել որպես կլանվածություն կամ մեդիտատիվ վիճակ[8]:
Զեն պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Զենում կենտրոնական է դհայանայի պրակտիկան կամ մեդիտացիան:
Շնչառության դիտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիտացիայի ընթացքում պրակտիկները հաճախ նստում են այնպիսի դիրքերով, ինչպիսիք են լոտուսը, կիսալոտուսը, Բուրմեսը, կամ սեյզան՝ օգտագործելով Դհայանա մուդրան: Մտածողությունը կարգավորելու համար ուշադրությունը ուղղվում է դեպի շնչառության հաշվարկը, դիտումը կամ դեպի պորտի ներքևի էներգիայի կենտրոնը[web 1]: Նստելու համար հաճախ օգտագործվում է քառակուսի կամ կլոր բարձ, որը դրված է հաստ գորգի վրա: Երբեմն կարող է օգտագործվել աթոռ: Այս պրակտիկան կոչվում է նստած դհայանա կամ զուօչան (坐禅) չինարենում, զազեն (坐禅) ճապոներենում, ջվասոն կորեերենում:
Մտքի դիտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոտոյի Զենի դպրոցում պրակտիկայի հիմնական տեսակը առանց առարկաների կամ բովանդակության մեդիտացիան է: Մեդիտատորը փորձում է ուշադիր լինել մտքերի հոսքին, թույլ տալով դրանց ծագել և անցնել առանց ընդհատումների: Այս պրակտիկայի բովանդակալից տեքստային, փիլիսոփայական և ֆենոմենոլոգիական արդարացումը կարելի է գտնել Դոգենի Շոբոգենզոյում, օրինակ «Զազենի հիմունքներում»[web 2] և «Զազենի ընդհանուր առաջարկվող կանոններում»[web 3]: Ճապոներենում այս պրակտիկան կոչվում է Շիկանտազա:
Ինտենսիվ խմբային մեդիտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինտենսիվ խմբային մեդիտացիան իրականացվում է ժամանակ առ ժամանակ որոշ տաճարներում: Ճապոներենում այս պրակտիկան կոչվում է Սեշին: Մինչդեռ ամենօրյա կանոնակարգը պահանջում է վանականներից մեդիտացիա անել ամեն օր մի քանի ժամ: Ինտենսիվ ժամանակաշրջանում նրանք գրեթե ամբողջությամբ նվիրում են իրենց մեդիտացիայի նստած պրակտիկային: 30-50 րոպե տևող բազմաթիվ մեդիտացիաները ընդհատվում են հանգստի, ճաշի և աշխատանքի ընդմիջումների կարճ ժամանակահատվածներով, որոնք իրականացվում են նույն մտահայեցությամբ: Գիշերային քունը տևում է յոթ ժամ կամ ավելի քիչ: Ժամանակակից բուդդայական պրակտիկայում Ճապոնիայում, Թայվանում և արևմուտքում աշխարհիկ ուսանողները մասնակցում են այս ինտենսիվ պրակտիկ հանդիպումներին, որոնք սովորաբար տևում են 1, 3, 5, 7 օր: Այս հանդիպումները տեղի են ունենում բազմաթիվ Զեն կենտրոններում հատկապես Բուդդայի Անուտտարա Սամյակսամբոդհիի ձեռքբերման արարողության ժամանակ: Խմբային Զեն մեդիտացիայի տարբերակող կողմերից է կիյոսակուի օգտագործումը, որը տափակ, փայտե շերտաձող է մեդիտատորներին հարվածելու համար՝ նրանց կենտրոնացված և ուշադիր պահելու նպատակով:
Կօան պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կօան մեթոդը հայտնի դարձավ Սոնգ հարստության սկզբում, մինչդեռ մյուսները կիրառում էին «լուռ լուսավորումը»[9]: Սա պատճառ դարձավ Լինջի և Կաոդոնգ դպրոցների միջև որոշակի տարբերությունների ծագմանը:
Կօանը (բառացիորեն «հասարակական խնդիր») պատմություն է կամ երկխոսություն, որը նկարագրում է Զեն մասնագետի և ուսանողի միջև փոխհարաբերությունը: Այս պատմվածքները ներկայացնում են ուսուցչի ինսայթը: Կօանը շեշտադրում է ինսայթը, որին ուղղված են բուդդայական ուսմունքները:Կօանները կարող են օգտագործվել «մեծ կասկած» առաջացնելու համար և Զեն պրակտիկայում աշակերտի առաջընթացը ստուգելու համար:
Կօան-հարցումը կարող է կիրառվել զազենի (նստած մեդիտացիա), կինհինի (քայլող մեդիտացիա) ընթացքում և ամենօրյա կյանքի յուրաքանչյուր գործունեության ժամանակ: Կօան պրակտիկան մասնավորապես կարևորվում է ճապոնական Ռինզայի դպրոցի կողմից, բայց այն հանդիպում է նաև Զեն այլ դպրոցներում և ճյուղերում, կախված ուսուցման գծից[10]:
Տվյալ կօանում Զեն աշակերտի վարպետությունը ներկայացվում է ուսուցչին անհատական հարցազրույցում: Չնայած այն հանգամանքին, որ կօանի միանշանակ պատասխան գոյություն չունի, պրակտիկանտները պետք է ցույց տան Զենի ընկալումը իրենց պատասխանների միջոցով: Ուսուցիչը կարող է հաստատել կամ հերքել պատասխանը և ցույց տալ աշակերտին ճիշտ ճանապարհը: Զեն ուսուցչի հետ համագործակցությունը կենտրոնական տեղ է գրավում Զենում, բայց միևնույն ժամանակ դարձնում է Զենը խոցելի(թյուրիմացություն և շահագործում)[11]:
Զեն երգեցողություն և պատարագ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեն վանքերի և կենտրոնների մեծամասնությունում կատարվում է ամենօրյա պատարագ: Պատարագ մատուցողները երգում են գլխավոր սուտրաները, ինչպիսիք են «Սրտի Սուտրան», «Լոտուս Սուտրայի» 25-րդ գլուխը (հաճախ անվանվում է «Ավալոկիտեսվարա Սուտրա»), «Սամադհի թանկարժեք հայելու երգը», «Նիլականտա Դհարանին» և այլ երկրորդական մանտրաներ:
Բութսուդանը վանքի զոհասեղանն է, որտեղ իրականացվում են զոհաբերություններ Բուդդայի կամ բոդհիսատվայի պատկերներին: Նույն եզրույթը օգտագործվում է ճապոնական տների զոհասեղանների համար, որտեղ աղոթում և հաղորդակցվում են ընտանիքի մահացած անդամների հետ: Այսպիսով, Զենում պատարագ մատուցելը կարող է նշանակել որպես անցյալի Բոդհիսատվաների հետ կապվելու միջոց: Հիմնականում պատարագը օգտագործվում է հուղարկավորությունների, հուշ-երեկոների և այլ հատուկ միջոցառումների ժամանակ որպես գերբնական ուժերից օգնություն խնդրելու միջոց:
Երգեցողությունը հիմնականում կենտրոնանում է գլխավոր բոդհիսատվաների վրա, ինչպիսիք են Ավալոկիտեսվարան և Մանջուշրին: Համաձայն Մահայանա Բուդդիզմի՝ բոդհիսատվաները էակներ են, ովքեր երդվել են մնալ սամսարայում, որպեսզի օգնեն մնացած էակներին ազատվել դրանից: Քանզի Զեն իրականացնորղների նպատակը բոդհիսատվայի ճանապարհն անցնելն է, երգեցողությունը կարող է օգտագործվել որպես այս էակների հետ կապվելու և կատարելությունը ինքնուրույն գիտակցելու միջոց:
Աշխարհիկ ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած նրան, որ արևմտյան Զենը շեշտադրություն է կատարում զեն-մեդիտացիայի և ամենօրյա կյանքում Զեն-ուսմունքի կիրառման վրա, ճապոնական Զենը նույնպես ծառայություն է իրականացնում հասարակական կրոնում: Հուղարկավորությունները կարևոր դեր են խաղում որպես վանականների և աշխարհիկ մարդկանց միջև հաղորդակցման կետ: Սոտո դպրոցի կողմից հրատարակված վիճակագրությունը ցույց է տալիս, որ Սոտոյի աշխարհիկ մարդկանց 80 տոկոսը այցելում են իրենց վանքը միայն հուղարկավորությունների և մահվան հետ կապված գործողությունների իրականացման համար: Տասնյոթ տոկոսը այցելում է հոգևոր պատճառների համար և 3 տոկոսը այցելում է Զեն քահանային անձնական դժվարության կամ ճգնաժամի ժամանակ[12]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Harvey, 1995, էջ 159–169
- ↑ Yoshizawa, 2010, էջ 41
- ↑ Sekida, 1989
- ↑ Poceski, Year unknown
- ↑ Borup, 2008, էջ 8
- ↑ Yampolski, 2003a, էջ 3
- ↑ Dumoulin, 2005a, էջ xvii
- ↑ Kasulis, 2003, էջ 24
- ↑ Blyth, 1966
- ↑ Loori, 2006
- ↑ Lachs, 2006
- ↑ Bodiford, 1992
Համացանցի աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sheng Yen։ «Fundamentals of Meditation»
- ↑ Sōtō Zen Text Project։ «Zazengi translation»։ Stanford University։ Վերցված է նոյեմբերի 15, 2015
- ↑ Sōtō Zen Text Project։ «Fukan Zazengi»։ Stanford University։ Վերցված է 2008-03-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Զեն Վիքիպահեստում |
---|
![]() |
Տես՝ 禪 Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
![]() |
Տես՝ 禅 Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
![]() |
Տես՝ zen Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- thezensite
- Zen Buddhism WWW Virtual Library
- Chart of (Asian) Zen schools
- Sweeping Zen: Who's who in Zen
- Glossary of Japanese Zen terms
|