Օլիվիա դե Հևիլլենդ
![]() անգլ.՝ Olivia de Havilland | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 1, 1916[1][2][3][…] |
Ծննդավայր | Տոկիո, Ճապոնական կայսրություն[4][5][6] |
Մահացել է | հուլիսի 26, 2020[7][4][5][…] (104 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4][5][6] |
Գերեզման | Պեր Լաշեզ[8] |
Կրթություն | Los Gatos High School? (1934)[9][10], Notre Dame High School?[10] և Միլս քոլեջ[9][10] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Մասնագիտություն | սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ուոլթեր Օգոստուս դե Հեվիլլենդ[11][12][9][…], մայր՝ Լիլիան Ֆոնթեյն[11][12][9] |
Ամուսին(ներ) | Մարկուս Գուդրիչ և Pierre Galante?[12] |
Երեխա(ներ) | Gisèle Galante?[11][9] և Benjamin Briggs Goodrich?[11][12][9] |
Պարգևներ և մրցանակներ | |
oliviadehavilland.net | |
Օլիվիա դե Հևիլլենդ (անգլ.՝ Olivia de Havilland, լրիվ անուն ազգանունը՝ Օլիվիա Մերի դե Հևիլլենդ, հուլիսի 1, 1916[1][2][3][…], Տոկիո, Ճապոնական կայսրություն[4][5][6] - հուլիսի 26, 2020[7][4][5][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4][5][6]), անգլո-ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի անցյալի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, հոլիվուդյան դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի քույրը։ Մինչև մահը եղել է Հոլիվուդյան 1930-1940 ական թվականներին ամենահայտնի և տարեց կինոաստղերից մեկը։
Երկու անգամ ստացել է Օսկար և Ոսկե Գլոբուս հեղինակավոր կինոմրցանակներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիվիա Մերի դե Հևիլլենդը ծնվել է 1916 թ. հուլիսի 1-ին Տոկիոյում։ Նրա մայրը՝ Լիլիան Ավգուստ Ռյուզը, թատրոնի դերասանուհի էր, ավելի հայտնի Լիլիան Ֆոնտեյն կեղծանունով, հայրը՝ Ուոլտեր Ավգուստ դե Հևիլլենդ, բրիտանացի ծագումով փաստաբան էր[20][21]։ 1917 թվականին ծնվել է նրա քույրը, Հոլիվուդի մեկ այլ հայտնի դերասանուհի Ջոան Ֆոնտեյնը։ Հետագայում նրանց միջև դերասանական յուրօրինակ հակամարտություն է սկսվում, ինչի արդյունքում երկու քույրերը ոչ միայն դադարում են տեսնվելուց, այլև չեն խոսում իրար հետ։ Նրանց զարմիկներից մեկը բրիտանացի հայտնի ավիակոնստրուկտոր Ջեֆրի դե Հևիլլենդն է։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/Olivia_De_Haviland_1933.jpg/210px-Olivia_De_Haviland_1933.jpg)
1933 թվականի լուսանկար
1919 թ. ծնողների բաժանվելուց հետո, Օլիվիան մոր հետ միասին տեղափոխվում է Կալիֆորնիայի Սարատագո քաղաք։ Այնտեղ Օլիվիան Լոս Գատոսի ստանում է միջնակարգ կրթություն, ապա կաթոլիկ դաստիարակություն է ստանում աղջիկների մենաստանում[22]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիվիա դե Հևիլլենդը սիրավեպեր է ունեցել ռեժիսորներ Ջոն Հյուսթոնի, Հովարդ Հյուզի և դերասան Ջեյմս Ստյուարտի հետ։ 1946 թ. ամուսնանում է Մարկուս Գուդրիխի հետ և համատեղ ապրում են մինչև 1953 թ.: 1949 թվականին ունենում են մեկ որդի՝ Բենջամինը, ով դառնում է մաթեմատիկոս։ Բենջամինը մահանում է 1991 թ. Լիմֆագրանուլեմատոզ հիվանդությունից։
1955-1979 թթ. ամուսնացած է եղել ֆրանսիացի լրագրող Պիեռ Գալանտեի հետ, ումից 1956 թ. ունեցել է աղջիկ՝ Ժիզել։ Ամուսնալուծությունից հետո էլ նրանք եղել են ընկերական մտերմիկ հարաբերությունների մեջ։ Օլիվիան նույնիսկ խնամել է Պիեռին Փարիզում 1998 թվականին, երբ նա հիվանդ էր քաղցկեղով։ Նույն տարում Պիեռը մահանում է քաղցկեղից։
Օլիվիա դե Հևիլլենդն ու Հոլիվուդյան հայտնի դերասանուհիներ Բեթ Դևիսն ու Գլորիա Ստյուարտը մտերիմ ընկերուհիներ էին։ 2008 թվականին նա ներկա է լինում դերասան Չառլթոն Հեսթոնի հուղարկավորությանը, իսկ մեկ տարի անց Բեթ Դևիսի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ երեկոյի պաշտոնական հյուրերից էր[23]։
Մահացել է 2020 թվականի հուլիսի 20-ին՝ 104 տարեկան հասակում Փարիզում[24]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական կարիերան սկսել է որպես թատրոնի դերասանուհի։ Կինոյում սկսել է նկարահանվել 1930-ական թթ.: Սկզբնական շրջանի ֆիլմերում նկարահանվում էր մեծ մասամբ դերասան Էռոլ Ֆլինի հետ։ Նկարահանվել է ռեժիսոր Մայքլ Քերթիսի շատ ֆիլմերում։ 1939 թ. ստանում է Մելանի Ուիլքսի դերը «Քամուց քշվածները» հայտնի ֆիլմում, ինչի համար ներկայացվում է Օսկարի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։
Սկսած 1940-ական թթ. նա չի համաձայնվում «Warner Bros.» ընկերության ղեկավարների հետ, ցանկանալով խաղալ ավելի մեծ ու գլխավոր դերեր։ Նա դատական գործընթացի մեջ է հայտնվում ընդդեմ կինոընկերության և արդյունքում կարողանում է շահել դատը։ Արդյունքում ոչ միայն նրա, այլև Հոլիվուդի մյուս դերասանների կախվածությունը կինոընկերություններից պակասում է, և այդ փաստը դառնում է կինոաշխարհի տվյալ ժամանակի կարևոր իրադարձություննեից մեկը։ Դե Հևիլլենդի համառությունը և համարձակությունը նրան մեծ հարգանքի է արժանացնում կինոաշխարհում, ինչ մասին նույնիսկ իր քույր Ջոան Ֆոնտեյնը ասում է, որ «Հոլիվուդը շատ բանով պարտական է Օլիվիային»[25]։
Դերասանի կարիերայի ավարտից հետո դե Հևիլլենդը շարունակվում է նկարահանվել հեռուստատեսության համար։ 2003 թ. անսպասելի հայտնվում է Օսկարի 75-րդ մրցանակաբաշխությանը, իսկ մեկ տարի անց մասնակցում «Քամուց քշվածները» ֆիլմի 65-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանումներին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e9/De_Havilland-Melanie.jpg/210px-De_Havilland-Melanie.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/85/Santa_Fe_Trail.jpg/210px-Santa_Fe_Trail.jpg)
Ընդհանուր թվով խաղացել է մոտ 59 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
տարի | ֆիլմ | դեր | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|---|
1935 | «Ամառային գիշերվա երազ» | Գերմիա | Ուիլյամ Դիտեռլի Մաքս Ռեյհարդտ |
Ջեյմս Կեգնի Միկկի Ռունի |
1935 | «Կապիտան Բլեյդի ոդիսական» | Արաբելլա Բիշոպ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին |
1936 | «Դժբախտ Էնթոնի» | Անջելա Ջուզեպպե | Մերվին Լերոյ | Ֆրեդրիկ Մարչ Կլոդ Ռեյնս Ակիմ Թամիրով |
1936 | «Թեթև կավալերիայի հարձակումը» | Էլզա Քեմպբլ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին |
1938 | «Ռոբին Հուդի արկածները» | Մերիան | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին Կլոդ Ռեյնս |
1938 | «Չորս հոգի-դա ավազակախումբ է» | Լորի Դիլինգվել | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին Ռոզալինդ Ռասսել |
1939 | «Էլիզաբեթի և Էսսեկսի անձնական կյանքը» | լեդի Պենելոպա Գրեյ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին Բեթ Դևիս |
1939 | «Դոջ սիթի» | Էբբի Իրվինգ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին |
1939 | «Քամուց քշվածները» | Մելանի Համիլթոն | Վիկտոր Ֆլեմինգ | Կլարկ Գեյբլ Վիվիեն Լի Լեսլի Հովարդ Թոմաս Միտչել |
1940 | «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» | Կիտ Կարսոն Հոլիդեյ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին |
1941 | «Հետաձգեք լուսաբացը» | Էմմի Բրաուն | Միտչել Լեյսեն | Շառլ Բուայե |
1941 | «Ելակային շիկահերը» | Էմի Լինդ Գրեյմս | Ռաուլ Ուոլշ | Ջեյմս Կեգնի Ռիտա Հեյուորթ |
1941 | «Նրանք մահացել են իրենց դիրքերում» | Էլիզաբեթ Բեյքոն | Ռաուլ Ուոլշ | Էնթոնի Քուին Էռոլ Ֆլին Արթուր Քենեդի |
1942 | «Սրա մեջ է մեր կյանքը» | Ռոյ Թիմբեռլեյք | Ջոն Հյուսթոն | Բեթ Դևիս |
1946 | «Նվիրվածություն» | Շառլոտա Բրոնտե | Քերթիս Բերնհարդտ | Արթուր Քենեդի |
1946 | «Ամեն մեկին իրենը» | Ջոզեֆին Նորրիս | Միտչել Լեյսեն | |
1948 | «Օձի փոս» | Վիրջինա Ստյուարտ Կաննինգեմ | Անատոլ Լիտվակ | Մարկ Սթիվենս Սելեստա Հոլմ Բելա Բոնդի |
1949 | «Ժառանգորդուհին» | Քեթրին Սլոպեր | Ուիլյամ Ուայլեր | Մոնտգոմերի Կլիֆթ Ռալֆ Ռիչարդսոն |
1964 | «Կամաց, կամաց, սիրելի Շառլոտա» | Միրիամ Դիրինգ | Ռոբերտ Օլդրիչ | Բեթ Դևիս Ջոզեֆ Քոթթեն Ջորջ Քենեդի |
1977 | «Օդանավակայան 1977» | Էմիլի Լիվինգստոն | Ջերրի Ջեյմսոն | Ջեյմս Ստյուարտ Ջեք Լեմոն Ջոզեֆ Քոթթեն Ջորջ Քենեդի Քրիստոֆեր Լի |
1978 | «Ռոյ» | Մորին Շուստեր | Իրվին Ալլեն | Մայքլ Քեյն Հենրի Ֆոնդա Ռիչարդ Չեմբեռլեն Ռիչարդ Ուիդմարկ Խոսե Ֆերրեր |
1986 | «Անաստասիա. Աննայի գաղտնիքը» | Մարիա Ֆեոդորովնա | Մերվին Չոմսկի | Օմար Շարիֆ Քրիստիան Բեյլ Ռեքս Հարիսոն |
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/55/Olivia_de_Havilland_National_Medal_of_the_Arts_2008.jpg/190px-Olivia_de_Havilland_National_Medal_of_the_Arts_2008.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/15/Olivia_de_Havilland%27s_star_on_the_Hollywood_Walk_of_Fame.jpg/140px-Olivia_de_Havilland%27s_star_on_the_Hollywood_Walk_of_Fame.jpg)
Ընդհանուր թվով ստացել է 10 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում՝
Օսկար
[խմբագրել | խմբագրել կոդը]ներկայացվել է Օսկարի 5 անգամ, ստացել 2-ը
- 1940 թ. «Քամուց քշվածները», ներկայացվել է, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
- 1942 թ. «Հետաձգեք լուսաբացը», ներկայացվել է, Օսկար լավագույն դերասանուհու համար
- 1947 թ. «Ամեն մեկին իրենը», ստացել է, Օսկար լավագույն դերասանուհու համար
- 1949 թ. «Օձի փոս», ներկայացվել է, Օսկար լավագույն դերասանուհու համար
- 1950 թ. «Ժառանգորդուհին», ստացել է, Օսկար լավագույն դերասանուհու համար
Ոսկե Գլոբուս
[խմբագրել | խմբագրել կոդը]3 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը.
- 1950 թ. «Ժառանգորդուհին», ստացել է, լավագույն դերասանուհու համար (դրամա)
- 1953 թ. «Իմ զարմիկ Ռեյչելը», ներկայացվել է, լավագույն դերասանուհու համար (դրամա)
- 1987 թ. «Անաստասիա. Աննայի գաղտնիքը», ստացել է, երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (սերիալ)
Այլ մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վենետիկի կինոփառատոնի Վոլպի մրցանակ, 1948 թ. «Օձի փոս», լավագույն դերասանուհի
- ներկայացվել է 1 Էմմի մրցանակի, 1987 թ., «Անաստասիա. Աննայի գաղտնիքը», երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (սերիալ) և այլն
2008 թ. նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Օլիվիա դե Հևիլլենդին պարգևատրել է մշակույթի Ազգային շքանշանով։ 2010 թ. սեպտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նրան շնորհել է Պատվավոր Լեգեոնի շքանշան կավալերական տիտղոսը[26]։
1960 թ. Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Godeau M. Olivia de Havilland, légende du cinéma hollywoodien, est morte (ֆր.) — 2020.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Fichier des personnes décédées
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Le temps a emporté Olivia de Havilland, morte à l'âge de 104 ans (ֆր.)
- ↑ Ruiz M. S. Un cimetière bien vivant : le Père-Lachaise(բազմ․) — 2021. — P. 168.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 Notable Names Database — 2002.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 https://walkoffame.com/olivia-de-havilland/
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Kindred Britain
- ↑ 13,0 13,1 Obituary: Olivia de Havilland, star of Hollywood's Golden Age — 2020.
- ↑ Academy Collections — AMPAS.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ FilmAffinity — 2002.
- ↑ The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2017. — Iss. 61962. — P. B7.
- ↑ https://www.whtimes.co.uk/news/tributes-to-olivia-de-havilland-1-6763977
- ↑ thePeerage.com - Person Page 18366
- ↑ Olivia de Havilland Biography (1916-)
- ↑ Olivia de Havilland Biography - OliviadeHavilland.net
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «'Gone With the Wind' star Olivia de Havilland dies at 104». EW.com.
- ↑ Shipman, p. 153
- ↑ Olivia De Havilland Honored by French President
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- de Havilland, Olivia. Every Frenchman Has One. Random House, 1962, 202 pages. Comic observations on life in Paris; little actual biographical information.
- Fontaine, Joan. No Bed of Roses. Morrow, 1978, 319 pages. Fontaine's autobiography, containing much detail about growing up with her sister.
- Higham, Charles. Sisters: The Story of Olivia De Haviland and Joan Fontaine. Coward McCann, May 1984, 257 pages.
- Lamparski, Richard. Manhattan Diary. BearManor Media, 2006 ISBN 1-59393-054-2
- Shipman, David, The Great Movie Stars, The Golden Years, Bonanza Books, New York, 1970. Library of Congress Catalogue Card Number 78-133803
- Thomas, Tony. The Films of Olivia de Havilland. Citadel Press, 1983, 255 pages. Foreword by Bette Davis.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- պաշտոնական կայք
- IMDb-ում էջ
- TCM Movie Database կայքում Արխիվացված 2007-11-13 Wayback Machine
- Internet Broadway Database կայքում
- լուսանկարներ և կենսագրություն
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիա դե Հևիլլենդ» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Տոկիո քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 26 մահեր
- 2020 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի