Մերվին Լերոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերվին Լերոյ
Crownprinceakihito1953-eiganotomo-magazine-page20.jpg
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 15, 1900(1900-10-15)[1][2][3][4][5][6][7][8]
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11][12]
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 13, 1987(1987-09-13)[1][13][14][15][2][3][4][5][6][7][8] (86 տարեկանում)
Վախճանի վայր՝Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[13][16]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասան
Պարգևներ՝Golden Globe for Best Film Promoting International Understanding?, Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար, «Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ, Golden Globe for Best Film Promoting International Understanding? և Իրվինգ Թալբերգի անվան մրցանակ
IMDb։ID 0503777

Մերվին Լերոյ (անգլ.՝ Mervyn LeRoy;հոկտեմբերի 15, 1900(1900-10-15)[1][2][3][4][5][6][7][8], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11][12] - սեպտեմբերի 13, 1987(1987-09-13)[1][13][14][15][2][3][4][5][6][7][8], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[13][16]), ամերիկացի ռեժիսոր, կինոարտադրող, դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 15-ին հրեական ընտանիքում[17][18]: Հոր կողմից պապը Սան Ֆրանցիսկոյում բարգավաճող հանրախանութ է ունեցել[19][20]։ 1906 թվականի երկրաշարժը ոչնչացրել է հանրախանութը, և ապահովագրական ընկերությունը, որը երկրաշարժի պատճառով սննկացել էր, չի կարողացել փոխհատուցել վնասը[17]: Այսպիսով, Լերոյի ընտանիքը նույնպես սննկացել է։ Գումար վաստակելու համար երիտասարդ Մերվինը թերթեր է վաճառել, մասնակցել երիտասարդ տաղանդների շոուին՝ որպես երգիչ, ապա զավեշտախաղերում։ Շուտով նա իր զարմիկ Ջեսսի Լասկիի հետ ուղևորվել է Հոլիվուդ։ Աշխատել է որպես կոստյումեր, օպերատորի օգնական, այնուհետև մասնակցություն է ունեցել համր ֆիլմում՝ որպես գեգերի հեղինակ և դերասան[17]։ 1927 թվականին, որպես ռեժիսոր, առաջնելույթ է կատարել «Գնալու տեղ չկա» ֆիլմով[17]։

1930-ական թվականների առաջին կեսին բեմադրել է իր առավել հայտնի ֆիլմերը՝ «Փոքրիկ Կեսար» (1931), «Ես փախած տաժանակիր եմ» (1932), «1933 թվականի ոսկի փնտրողները» (1933)։ 1938 թվականին դարձել է Մետրո-Գոլդուին-Մայեր մեդիաընկերության ղեկավար, որտեղ, մասնավորապես, հանդես է եկել որպես «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր[21][22]։ Լերոյի շնորհիվ հայտնի են դարձել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Քլարկ Գեյբլը, Լորետա Յանգը, Ռոբերտ Միտչեմը և Լանա Թըրները[17]:

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1931՝ Փոքրիկ Կեսար / Little Caesar
  • 1931՝ Վերջին հինգ աստղերը / Five Star Final
  • 1932՝ Երկու վայրկյան / Two Seconds
  • 1932՝ Երեքը զույգում / Three on a Match
  • 1932՝ Ես փախած տաժանակիր եմ / I Am a Fugitive from a Chain Gang
  • 1932՝ Բարձր ճնշում / High Pressure
  • 1933՝ 1933 թվականի ոսկի փնտրողները / Gold Diggers of 1933
  • 1936՝ Էնտոնի դժբախտ / Anthony Adverse
  • 1937՝ Նրանք չեն մոռանա / They Won't Forget
  • 1940՝ Վաթեռլոո կամուրջ / Waterloo Bridge
  • 1940՝ Փախուստ / Escape
  • 1941՝ Ջոնի Իգեր / Johnny Eager
  • 1942՝ Պատահական զոհ / Random Harvest
  • 1944՝ Երեսուն վայրկյան Տոկիոյում / Thirty Seconds Over Tokyo
  • 1946՝ Անվերապահորեն / Without Reservations
  • 1949՝ Արեևելյան կողմ, Արևմտյան կողմ / East Side, West Side
  • 1949՝ Խոշոր խաղադրույք / Any Number Can Play
  • 1951՝ Quo Vadis
  • 1952՝ Միլիոն դոլար ջրահարսի համար / Million Dollar Mermaid
  • 1955՝ Պարոն Ռոբերթս / Mister Roberts
  • 1956՝ Վատ արյուն / The Bad Seed
  • 1958՝ Դժվար է լինել սերժանտ / No Time for Sergeants
  • 1961՝ Սատանան ժամը 4-ին / The Devil at 4 O’clock
  • 1962՝ Գնչուհի / Gypsy

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 American National Biography — 1999.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  9. 9,0 9,1 9,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119070413 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. 10,0 10,1 10,2 http://bernardschopen.tripod.com/leroy.html
  11. 11,0 11,1 11,2 http://www.filmreform.org/south.htm
  12. 12,0 12,1 12,2 http://www.theyshootpictures.com/leroymervyn.htm
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 http://www.britannica.com/EBchecked/topic/337041/Mervyn-LeRoy
  14. 14,0 14,1 14,2 http://www.tvrage.com/passedaway.php?bshow=2007-09-13
  15. 15,0 15,1 15,2 http://www.tvrage.com/passedaway.php?bshow=2009-09-13
  16. 16,0 16,1 16,2 http://www.disabled-world.com/artman/publish/famous-dementia.shtml
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 «Producer Mervyn LeRoy dies»։ Lodi News-Sentinel։ United Press International։ September 14, 1987։ էջ 3։ Վերցված է May 12, 2017 – via Google News 
  18. Mervyn LeRoy – Biography, Bruce Eder, Allmovie
  19. Peter B. Flint (1987-09-14)։ «Mervyn LeRoy, 86, Dies - Director and Producer»։ NYTimes.com։ Վերցված է 2015-09-20 
  20. Scodel Ruth, Bettenworth Anja (March 9, 2009)։ Whither Quo Vadis: Sienkiewicz's Novel in Film and Television - Ruth Scodel, Anja Bettenworth - Google Books։ էջ 215։ ISBN 9781444306132։ Վերցված է 2015-09-20 
  21. Finler, Joel W. (April 2, 1992), The Hollywood Story (Second տպ.), Mandarin, p. 458, ISBN 0-7493-0637-8, https://archive.org/details/hollywoodstory00joel/page/458 
  22. Harmetz Aljean (1977)։ The Making of the Wizard of Oz։ New York: Alfred K. Knopf։ էջ 3  via Rudolph Kalie (28 June 2011)։ «The Golden Era of Hollywood: The Making of The Wizard of Oz and Gone with the Wind»։ Voces Novae: Chapman University Historical Review (անգլերեն) 3 (1)։ Վերցված է May 12, 2017 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Карцева, Елена Николаевна Мервин Лерой // Режиссёрская энциклопедия. Кино США / Отв. ред. Карцева, Елена Николаевна. — 2-е изд. — М.: Материк, Научно-исследовательский институт киноискусства, 2002. — С. 82—83. — 276 с. — ISBN 5-85646-096-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]