Սերբիայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբիայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
ՎայրԲելգրադ
Ղեկավարության նստավայրԲելգրադ, Սերբիա
ՀասցեТрг Републике 1аՀանրապետության հրապարակ (Բելգրադ)
Հիմնադրվել էմայիսի 10, 1844
Կայքnarodnimuzej.rs(սերբ.)
Քարտեզ
Քարտեզ

Սերբիայի ազգային թանգարան (սերբ.՝ Народни музеј, Narodni Muzej), Սերբիայի և նախկին Հարավսլավիայի ամենամեծ և ամենահին թանգարանն է։ Գտնվում է Բելգրադի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակին կից։ Հիմնադրվել է 1844 թվականի մայիսի 10-ին։ Հավաքածուն ներառում է 400,000 նմուշ, ներառյալ օտարերկրյա ձեռագրերը։ Թանգարանը գտնվում է վերանորոգման գործընթացում[1], որի ավարտից հետո կունենա նոր արտաքին և ներքին տեսք, տանիքին կտեղադրվի ապակե գմբեթ։

1979 թվականից թանգարանի շենքն ընդգրկված է Սերբիայի ազգային մշակութային ժառանգությունների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքի վայրում նախկինում եղել է «Դարդանելի նեղուց» կոչվող պանդոկը, որը եղել է մշակութային և արտիստիկ էլիտայի հավաքատեղի։ Բելգրադի հանրապետության հրապարակի վերափոխումների հետ կապված պանդոկը քանդվել է։ Թանգարանի բնօրինակ շենքը կառուցվել է 1902-1903 թվականներին Բելգրադի ամենահին բանկային կառույցներից մեկի՝ Գրավի բանկ հիմնադրամի համար։ Շենքը նախագծել են ճարտարապետներ Անդրա Ստևանովիչը և Նիկոլա Նեստորովիչը, որի համար արժանացել են առաջին մրցանակի։ Սա առաջին շինություններից էր, որի կառուցման համար օգտագործվել է երկաթբետոնե հենք։ Հիմքի կառուցման ընթացքում հայտնաբերվել են Ստամբուլի դարպասից մնացած տարբեր հորեր, ջրհորներ, նկուղներ։ Թանգարանի նորակառույց շենքը տվյալ ժամանակի համար եղել է պալատ իր մեծածավալ կենտրոնական և կողային գմբեթով, նեո-ռենեսանս և նեո-բարոկկո ոճերի տարրեր ընդգրկող ակադեմիական ճակատային հատվածով։ Առանձնակի ուշադրություն է հատկացվել հուշարձանային սանդուղքին ի տարբերություն բանկային պատուհաններով սրահի։ Շենքի կառուցումից երեք տասնամյակ անց Գրավի բանկի շենքի վերակառուցման անհրաժեշտություն է առաջացել։ Ընդլայնման գործընթացն անց է կացվել առանց մրցույթի. ճարտարապետ Վոգին Պետրովիչը նախագծել է շենքի դեպի Լազա Պացու փողոց ձգվող թևային հատվածը։ Շենքի նոր հատվածը բուն շենքի օրինակով ընդգրկում էր արտաքին նույն տարրերը, երկու հուշարձանային սանդուղքներ, երկու բանկային սրահներ, իսկ գրասենյակները տեղավորված էին վերևի հարկերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանկը ռմբակոծվել է, և կենտրոնական գմբեթային հատվածն ավերվել է։ Պատերազմի ավարտից հետո, երբ այստեղ է տեղափոխվել մշակութային հաստատություն, շենքն օգտագործվել է այլ նպատակով։

Հիմնադրումից ի վեր, սահմանադրականության ժամանակահատվածում, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ազգային թանգարանը բազմիցս փոխել է իր գտնվելու վայրը։ Ի սկզբանե տեղակայվել է Կապիտան Միշայի պալատում (1863), այնուհետև տեղափոխվել է երկու կից շինություն, որոնք ավերվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Զավթիչները թալանել ու առգրավել են թանգարանի հավաքածուն։ Միջպատերազմյա ժամանակահատվածում թանգարանն իր սեփական շենքը չի ունեցել։ Թանգարանը տեղավորվել է Իշխան Միլոշի փողոցի 58 հասցեի մասնավոր տանը։ 1935 թվականին նոր արքայական պալատը դարձել է Թագավորական թանգարանի շենք։ Թանգարանն անվանափոխվել է և դարձել արքայազն Պոլի թանգարան՝ բաղկացած Պատմական թանգարանից և Ժամանակակից արվեստի թանգարանից։ 1948 թվականին նոր պալատը վերականգնվել է և դարձել հանրապետական վարչական նստավայր։ Ուստի թանգարանը տեղափոխվել է Ստուդենտ հրապարակում գտնվող բորսային նախկին շենք, հավաքածուի մի մասն էլ տեղավորվել է իշխանուհի Լյուբիցայի պալատում։

1949 թվականին հայտարարվել է մրցույթ թանգարանի շենքի կառուցման համար։ Նախագիծը հաղթել է ճարտարապետ Միլադին Պրլևիչը, սական Կոմինիֆորմ բյուրոն հրաժարվել է նախագծից և թանգարանը տեղափոխվել է Գրավի բանկի շենք։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ շենքը վերանորոգվել է Դոբրոսլավ Պավլովիչի կողմից 1950 թվականին, սակայան լայնամասշտաբ բարենորոգումներն իրականացվել են 1965-1966 թվականներին ճարտարապետներ Ալեքսանդր Դերոկոյի, Պետար Անագնոստի և Զորան Պետրովիչի կողմից։ Վերականգնվել է կենտրոնական գմբեթը, կենտրոնական հատվածում ստեղծվել են աշխատասենյակներ։ Բանկային պատուհաններով սրահը ձևափոխվել է գրադարանի։ Հանրապետության հրապարակի հուշարձանային աստիճանասանդուղքով մուտքը դարձել է կողքային (երկրորդական), իսկ Վասինա փողոցի մուտքը՝ գլխավոր մուտք։ Ընդհանուր բարեփոխումներից հետո շենքի տարածքն ու ենթակառուցվածքներն ընդլայնվել են՝ պահպանելով 1902 թվականին բնորոշ դիզայներական տարրերը։

Թանգարանն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային թանգարանի շենքը մոնումենտալ ծավալով, արտաքին ձևով և ոճով հանրային կառույց է։ Մասնավորապես առանձնանում են գլխավոր մուտքի երկակի սյուները և գմբեթը։ Բազմագույն ճակատային հատվածը նեո-ռենեսանս ոճով է կառուցված։ Շենքի ներքին հարուստ դեկորացիան ձևավորել են ժամանակի հայտնի նկարիչներ Անդրեա Դոմենիկոն, Ֆրանյա Վալդմանը և Բորա Կովաչևիչը։

Որպես ճարտարապետական, քաղաքային, մշակութային և պատմական արժեք՝ շենքն ընդգրկված է Սերբիայի մշակութային ժառանգության հատուկ նշանակության արժեքների ցանկում (14/79)։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի 34 հնագիտական, դրամագիտական, գեղարվեստական և պատմական հավաքածուներ։

Հնագիտական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հավաքածուն բաղկացած է վինչական քանդակներից, ինչպիսիք են «Կինը Վինչայից» (մ. թ. ա. 6–5-րդ դդ.), լեպեսկի վիր (մ. թ. ա. 7-րդ դար)։ Կան նաև բազմաթիվ քանդակներ, զենքեր, սաղավարտներ և այլ հին հռոմեական իրեր, 1005 նմուշներ Հին Հունաստանից, կելտական ծագմամբ տարբեր առարկաներ։ Այս ժամանակահատվածի ամենաարժեքավոր նմուշներից է Dupljaja Chariot-ը (մ. թ. ա. 16-13-րդ դդ.), ոսկե դիմակներ Տրեբենիցեից (մ. թ. ա. 6-րդ դար), կենցաղային իրեր Յաբուչիեից (1-ին դար), բելգրադյան կամեյոն (4-րդ դար), արծաթե գոտի և սվաստիկա (մ. թ. ա. 5-րդ դար)։ Հավաքածու կա նաև Հին Հռոմից, որի ամենահայտնի նմուշներից են եգիպտացի քահանա Նեսմինի հազվագյուտ ոսկե սարկոֆագը և մումիան։

Դրամագիտական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամագիտական հավաքածուն ներառում է շուրջ 300,000 նմուշ (մետաղադրամներ, մեդալներ, մատանիներ, կնիքներ)։ Հավաքածուն բաժանված է մ. թ. ա. 6-5-րդ դարերի տասը փոքր հավաքածուների և ներառում է Ֆիլիպ II Մակեդոնացու (359-336 մ.թ.ա.) և Ալեքսանդր Մակեդոնացու (336-323 մ.թ.ա.) կողմից թողարկված մետաղադրամների հավաքածուն։ Հավաքածուն ունի նաև յուրահատուկ իրեր՝ ոսկե կայսեր Վալենտինիանոս I-ի մեդալիոնը, ստեղծվել է մ. թ. 364, Սերբիայի Ստեֆան Ռադոսլավ թագավորի արծաթե դինարները և այլն։

Միջնադարյան հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Սանտիի «Մադոննան Քրիստոսի հետ և փոքրիկ Հովհաննեսը»
Ավետարան ըստ Միլոսլավի, ՅՈՒՆԵՍԿՕԱշխարհի հիշողություն

Թանգարանն ունի մեծ միջնադարյան հավաքածու, մասնավորապես Ասիայից և Եվրոպայից։ Դրանցից կարևորագույնը պատկերազարդ 362 ձեռագիր էջերով Միլոսլավի ավետարանն է՝ գրված 1186 թվականին միջնադարյան Սերբիայում։ Ձեռագիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕԱշխարհի հիշողությունների ցանկում[2]։ Հավաքածուն ներառում է նաև Սուրբ թագավոր Ստեֆան Դեչանսկու սարկոֆագը (14-րդ դար), Բուլղարիայի Թեոդորա թագուհու (մինչև 1322) և Սերբիայի Ստեֆան Ռադոսլավ թագավորի (1219–1220) մատանիները, Ստեֆան Միլուտին թագավորի թիկնոցը (1300-ական թթ.), ներբող նվիրված իշխան Լազարին, շուրջ 120 սրբապատկերներ (1200-1500 թթ.), ներառյալ Օխրիդի հավաքածուն[3]։

Արվեստի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտեր Պաուլ Ռուբենս, «Դիանան ցույց է տալիս որսը Պանին», կտավ, յուղաներկ, 1615, 211.5 սմ x 145 սմ

Թանգարանն ունի միջազգային նկարիչների 2,446 կտավներ, հարավսլավական արվեստի 6,000 նմուշներ, ներառյալ 18-19-րդ դդ. սերբ նկարիչների 1,700 կտավներ, 20-րդ դարի 3,000 կտավներ։ Սա Սերբական միջնադարյան արվեստի հավաքածուի մեջ չի ներառվում[4]։ Թանգարանը ներառում է Սերբիայի միջնադարյան, ֆրանսիական, հոլանդական, ֆլամանդական, իտալական, ռուսական, գերմանական, ճապոնական, չինական (1644-1978), անգլիական, իսպանական, հունգարական, ռումինական, բուլղարական, հարավսլավական արվեստի հավաքածուներ։ Ընդհանուր առմամբ հավաքածուն ներառում է 16,000 գեղանկար, գրաֆիկա, նկարներ, կրոնին վերաբերող խորհրդանիշեր ու տպագրություն և ավելի քան 900 քանդակներ։

Թանգարանի ամենանշանակալի հավաքածուն ֆրանսիական հավաքածուն է։ Այն ներառում է Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Էդգար Դեգայի, Պոլ Սեզանի և այլոց եզակի հավաքածուներ։ Կտավների մեծ մասը հավաքել և թանգարանին է նվիրաբերել Հարավսլավիայի արքայազն Պավել Կարագեորգևիչը։

Ֆրանսիական արվեստի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական արվեստի հավաքածուն բաղկացած է 16-20-րդ դարերի ավելի քան 250 գեղանկարչական և ավելի քան 400 գրաֆիկայի և գծանկարների աշխատանքներից՝ ներառյալ «Սլոմովիչ հավաքածուն» (58 կտավների և ավելի քան 200 գրաֆիկական աշխատանքներ)։

Հավաքածուներում ներկայացված են Նիկոլյա Տուրները, Ռոբերտ Տուրները, Հյուբեր Ռոբերը, Պոլ Գոգենը, Պիեռ-Օգյուստ Ռենուարը, Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, Անրի Մատիսը, Կլոդ Մոնեն, Պոլ Սեզանը, Էդգար Դեգան, Ժան Բատիստ Կամիլ Կորոն, Պոլ Սինյակը, Մորիս Ուտրիլլոն, Օգյուստ Ռոդենը, Ժոժ Ռուոն, Պիեռ Բոնարը, Կամիլ Պիսսարոն, Օդիլոն Ռեդոն, Գյուստավ Մորոն, Օնորե Դոմիեն, Էժեն Կարիերը, Մորիս դը Վլամինկը, Անդրե Դերենը, Սյուզաննա Վալադոնը, Ժան Լուի Ֆորենը, Ռոբեր Դելոնեն, Ռոզա Բոնյորը, Մարի Լորանսենը, Ֆելիքս Զիմը։

Գրաֆիկական և փորագրության արվեստի հավաքածուն ներառում է Շառլ լը Բրենի, Սեբաստիան Բուրդոնի, Ժակ Կալլոյի, Շառլ Ֆրանսուա Դոբինի, Էդգար Դեգայի, Էժեն Դելակրուայի, Ժան Բատիստ Կամիլ Կորոյի, Շառլ Էդուար լը Կորբյուզիեի (3 գրաֆիկա), Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Ժան Կոկտոյի, Էժեն Կարիերի աշխատանքները։

Իտալական արվեստի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական արվեստի հավաքածուն ներառում է 230 արվեստի գործեր, առանձնանում է 14-20-րդ դարերի անհատ վարպետների ստեղծագործ աշխատանքներով։ Հավաքածուում ընդգրկված են Դոմենիկո Վենեցիանոյի, Պաոլո դի Ջովանիի, Ռաֆայել Սանտիի, Տիցիանի, Յակոբո Տինտորետտոյի, Դոմենիկո Տինտորետտոյի, Լեանդրո Բասանոյի, Վիտորե Կարպաչչոյի, Լորենցո դի Կրեդիի, Գվիդո Ռենիի, Սպինոլե Առետինոյի, Ֆրանչեսկո Բասանոյի, Ջովաննի Բատիստա Տիեպոլոյի, Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի, Ջիուլիո Կարպինոյի, Անդրեա Չելեստիի աշխատանքները։ Գրաֆիկական և փորագրության արվեստի հավաքածուում ներառված են Սանդրո Բոտիչելլիի, Անիբալե Կառաչիի, Ջովաննի Բատիստա Պիրանեզիի, Պաոլո Վերոնեզեի, Ամեդեո Մոդիլիանիի, Լուիջի Օնտանիի աշխատանքները։

  • Պաոլո Վենեցիանո, «Մադոնան և մանուկը» (1324)
  • Պաոլո դի Ջիովաննի Ֆեի «Մադոննան և մանուկը գահին» (տրիպտիխ, 48 x 45 սմ, 1390)
  • Լորենցո Վենեցիանո, «Nativité» (տեմպերա, 76.3 x 54.8 սմ)
  • Ջիովաննի դի Պաոլո, «Տերնու երեք հրեշտակները» (տեմպերա, 54 x 27 սմ)
  • Ռաֆայել Սանտի վերագրում, «Մադոննան Քրիստոսի և փոքրիկ սուրբ Հովհաննեսի հետ», 114x116 սմ
  • Անդրեա Սոլարի, «Christ Ecce Hommo»
  • Լորենցո դի Կրեդի, «Երկրպագություն» (տեմպերա, 1500)
  • Վիտորե Կարպաչչո, «Սուրբ ուխտագնաց» (110x37 սմ) և սուրբ Սեբաստիան (108 x 36 սմ, 1495)
  • Տիցիան, «Նիկոլաս Վիկարիուսի դիմանկարը» (կտավ, 200x100 սմ), «Դանիայի թագուհի Քրիստինայի դիմանկարը» (կտավ յուղաներկ - 110 x 83 սմ)
  • Տինտորետտո, Madonna and Child with Donor (կտավ յուղաներկ, 158 սմ, 1524)
  • Լեոնելլո Սպադա, «Յուդիթն ու Հալոֆեն» (կտավ, 220x150cm)
  • Դոմենիկո Տինտորետտո, «Վենետիկցու դիմանկար» (կտավ, 200x127cm)
  • Ջովաննի Բատիստա Տիեպոլո, «Սուրբ ընտանիք», «Մանանա են հավաքում», վերագրում (կտավ յուղաներկ)
  • Ջովաննի Անտոնիո Կանալետտո,«Գրանդ կանալի տեսքը» (կտավ յուղաներկ 60 x 95սմ)
  • Ֆրանչեսկո Գվարդի,«Սուրբ Մարկոսի հրապարակ, Վենետիկ» (կտավ յուղաներկ 75 x 99սմ, 1765)

Հոլանդական և ֆլամանդական արվեստի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիերոնիմոս Բոսխի «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը»

Հոլանդական և ֆլամանդական արվեստի հավաքածուն ներառում է ավելի քան 500 աշխատանքներ (210 նկարներ, 220 գրաֆիկական գործեր, փորագրություններ, 80 գծանկարներ)։ Բելգրադի ազգային թանգարանն աշխարհի առաջին թանգարանն է, որ Պիտ Մոնդրիանի կտավները ներառել է իր մշտական ցուցադրությունում[9]։ Թանգարանում ներկայացված են Խուան Ֆլանդեսը, Հիերոնիմոս Բոսխը, Կոռնելիս դե Վոսը, Անտոնիս վան Դեյքը, Անտոնիս Մորը, Յան Բրեյգել Ավագը, Մարտին դե Վոսը, Իյոս վան Կլևեն, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Յան վան Գոյենը, Յուստուս Սուստերմանսը, Սիմոն դե Վոսը, Յան Վիկտորսը, Վիլեմ վան Ալստը, Ֆրանց վան Միրիսը, Պաուլյուս Պոտտերը, Գասպար Նետշերը, Յան Ֆրանս վան Բլումենը, Ադամ Ֆրանս վան դեր Մեյլեն, Գոդֆրիդ Սխալկեն, Ադրիաեն վան ՈՒտրեխտը, Յան Բարտոլդ Յոնգկինդը, Կես վան Դոնգեն, Անտոն Մաուվեն, Ալարտ վան Էվերդինգենը, Վինսենթ վան Գոգը և Պիտ Մոնդրիանին։

  • Խուան Ֆլանդես, «Սուրբ Հովհաննես Մկրտչի քարոզը», (փայտ յուղաներկ, 1497, 80×52 սմ)[10]
  • Հիերոնիմոս Բոսխ, The Temptation of Saint Anthony, (տեմպերա, 52x×39 սմ)[11]
  • Յոս վան Կլևե, «Տերողորմյաով մարդու դիմանկար», (կտավ յուղաներկ, 58×41 սմ)[12]
  • Անտոնիս Մոր, «Իսպանացի ազնվականի դիմանկար» (կտավ յուղաներկ, 130x105 սմ)[13]
  • Մարտին դե Վոս, «Դրախտ» (կտավ յուղաներկ, 160 x 205 սմ)[14][15],
  • Պիտեր Պաուլ Ռուբենս, «Դիանան ցույց է տալիս որսը Պանին» (կտավ յուղաներկ, 145×211.5 սմ, c.1615)[16]
  • Յան Բրեյգել Ավագ, «Ծաղիկներ» (կտավ յուղաներկ 66×50 սմ, 1616)
  • Կոռնելիս դե Վոս, «Երիտասարդ աղջկա դիմանկար»
  • Անտոնիս վան Դեյք, «Ինքնադիմանկար» (կտավ յուղաներկ, 66×53 սմ)[17]
  • Ֆրանց վան Միրիս Ավագ, «Երաժշտության դասեր» (կտավ յուղաներկ, 35×29 սմ)
  • Յան վան Գոյեն, «Բնապատկեր» (կտավ յուղաներկ, 47×67 սմ)
  • Ադրիան վան դեր Վերֆ, «Ֆլեյտայի դասեր»
  • Վինսենթ վան Գոգ, «Դրսում կանգնած գյուղացի կինը» (կտավ յուղաներկ, 42×28 սմ)
  • Կես վան Դոնգեն, «Տիկին Մինի Մոնեի դիմանկարը»
  • Պիտ Մոնդրիան, «Կոմպոզիցիա II» (կտավ յուղաներկ, 45×45 սմ)

Ռուսական արվեստի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Լուկիչ, «Կարագեորգիի դիմանկարը» (1816)

Ռուսական արվեստի հավաքածուն ընդգրկում է 90 կտավներ, փորագրանկարներ, փորագրություններ, 15-19-րդ դարերի շուրջ 100 սրբապատկերներ։ Հավաքածուում ներառված են Հովհաննես Այվազովսկու, Մարկ Շագալի, Վասիլի Կանդինսկու, Նիկոլայ Ռերիխի, Իլյա Ռեպինի, Ֆիլիպ Մալյավինի, Ալեքսեյ Առլամովի, Միխայիլ Լարինովի, Բորիս Գրիգորևի, Վլադիմիր Բորովիկովսկու, Պավել Կուզնեցովի, Կոնստանտին Կորովինի, Կազիմիր Մալևիչի, Ալեքսանդր Բենուայի, Էլ Լիսիցկու, Մստիսլավ Դոբոժինսկու, Ալեքսանդր Սամոխվաոլովի, Պյոտր Նիլուսի աշխատանքները[18]։

Անգլիական արվեստի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներառում է 19-րդ դարի վերջի, հիմնականում իմպրեսիոնիստական և հետ-իմպրեսիոնիստական նկարիչների։ Հավաքածուի մեծ մասը նվիրաբերվել է Պավել Կարագեորգիևիչի կողմից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հավաքածուում ներառված են 64 կտավներ, 51 գրաֆիկական աշխատանքներ և փորագրություններ։ Ներկայացված են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են՝ Ալֆրեդ Սիսլեյը, Չարլզ Կոնդերը, Ֆիլիպ Ստերը, Ուոլտեր Սիկերտը, Ջեյմս Մենսոնը, Պերսի Կյուիսը, Ռոջեր Ֆրայը, Դունկան Գրանտը, Վանեսա Բելը, Ռոուլանդ Ֆիշերը[19], Ուիլյամ Հոգարտը։

  • Ջորջ Մորլանդ, «Վարազների ախոռ»
  • Կլարկսոն Ֆրեդերիկ Սթանֆիլդ, «Ծովը և ձկնորսների նավերը» (1862)
  • Ֆրանկ Հոլ, «Վերադարձ զբոսանքից հետո» (1877)
  • Ալֆրեդ Սիսլեյ, «Զբոսանավ Լոինգ գետի վրա»
  • Չարլզ Կոնդեր, «Ծովափին»
  • Ուոլտեր Սիկերտ, «Փողոց Դիեպում»
  • Ջորջ Ֆեդերիկ Ուոթս, «Լեդի Գարվա»
  • Ջեյմս Մենսոն, «Նատյուրմորտ ծաղիկներով», «Տեսարան Հուտոն Սասեքսից»
  • Ջոն Օգաստես, «Մանուկ Բեատրիսի դիմանկարը»
  • Դունկան Գրանտ, «Արևոտ գյուղ», «Խոտի դեզեր»
  • Ուիլյամ Ռոտենշտեյն, «Լոուրենս Արաբացու դիմանկարը» 1921 (կտավ)
  • Ռոջեր Ֆրայ, «Մերկ գարնանը» 1921
  • Վանեսա Բել, «Տանիքներ»

Ճապոնական արվեստի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական արվեստի հավաքածուն ընդգրկում է 220 աշխատանք, այդ թվում 36 գրաֆիկական և գեղանկարչական գործեր (բոլոր գրաֆիկաները ուկիո-է ժանրի են, որը Ճապոնիայում ձևավորվել է 17-19-րդ դարերում)։ Հավաքածուում ներկայացված են Ուտագավա Կունիսադան, Էյսեն Կեսայը, Ուտագավա Հիրոշիգեն, Կիտագավա Ուտամարոն, Ցուգուհարու Ֆուձիտան։

  • Ուտագավա Կունիսադա, «Դերասանի դիմանկարների շարք», «Քամու հյուրեր»[20], «Գործողության շարք»[21], «Գեյշաներ»[22]
  • Ուտագավա Տոյոկունի, «Դերասանի դիմանկարների շարք», «Կաբուկի թատրոն», «Տիկինն ընկերոջ հետ»[23]
  • Ուտագավա Հիրոշիգե, «Էդո քաղաքի 100 ու մեկ տեսք» (գրաֆիկական շարքեր), «Նիհոն և Էդո քաղաքի կամուրջը»[24], «Սալորենիների այգի»[25], «Նորաձևության խանութ Օլեմա փողոցում»[26]
  • Գինկո Ադացի, «Տիկնայք»[27]
  • Սադաիդ Գիոկուրան, «Գեյշա Հանոյին»[28]
  • Կիտագավա Ուտամարո, «Տղան և մուկը»[29]

Ավստրիական և գերմանական արվեստի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտեր Շտրուդելի «Pan with Puttas» կտավը

Բելգրադի ազգային թանգարանի ավստրիական և գերմանական հավաքածուն ունի 112 գեղանկարչական, բազմաթիվ գրաֆիկական աշխատանքներ և փորագրանկարներ։ Ներկայացված գեղանկարները 19-րդ և 20-րդ դարերի են, իսկ գրաֆիկական աշխատանքները՝ 15-րդ դարի։ Հավաքածուում ներառված առավել հայտնի նկարիչներից են՝ Մաքս Լիբերմանը, Լովիս Կորինտը, Ֆրից ֆոն Ուդեն, Կառլ Հոֆերը, Ալբրեխտ Դյուրերը, Գուստավ Կլիմտը, Մաքս Սլեֆոգտը։ Հավաքածուի հիմնական մասը թանգարանին է նվիրաբերել Օբրենովիչների դինաստիան և Պավել Կարագեորգիևիչը։

  • Ֆիլիպ Պիտեր Ռուս, «Հովիվը հոտի հետ» (1690)
  • Պիտեր Շտրուդել, «Pan with Puttas» (կտավ, 190 x 99 սմ, 1690)
  • Գերգ Ֆիլիպ Ռուգենդաս, «Ճակատամարտ 300-ամյա պատերազմից» (կտավ, 89x123 սմ, 1700)
  • Յակոբ Ֆիլիպ Հակերտ, «Ավերակներ» (ջրաներկ, 1781)
  • Ֆրանց Կրյուգեր, «Էլեոնոր Մեյեր Գերհարդի դիմանկարը» (կտավ, 1840) և «Վոլֆմայերի դիմանկարը»
  • Մորից Միշել Դաֆինգեր, «Արքայազն Միլոս Օբրենովիչի դիմանկարը»[30]
  • Մաքս Լիբերման, «Պարտեզով տունը», «Տոնավաճառ Մյունխենում»
  • Ֆրից ֆոն Ուդե, «Կինը պատուհանի մոտ»
  • Մոիսեյ Կիսլինգ, «Սևազգեստ կինը», 1928, «Կանացի վարմունք»
  • Մաքս Էռնստ, «Խոսակցություն Հիմերայի հետ»
  • Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Կաուլբախ, «Կնոջ գլուխ» (գունամատիտ)
  • Հանս Տոմա, «Սվարքվալդյան լանդշաֆտ»
  • Ֆերդինանդ Վալդմյուլլեր, «Տիկին Տատիչեկի դեիմանկարը», «Երիտասարդ տիկնոջ դիմանկարը»
  • Լովիս Կորինտ, «Գնդակի հիշողություն» (ջրաներկ), «Անտառ» (թանաք)
  • Կառլ Հոֆեր, «Նատյուրմորտ»

Այլ հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի ազգային թանգարանում ներկայացված են նաև ամերիկյան, իսպանական, բուլղարական, լեհական, ավստրալիական, չինական, կանադական արվեստի գործեր։

  • Էլ Գրեկո, «Holy Mother of Consolation» (1560–1570)[31] {փոխառվել է Սերբ ուղղափառ եկեղեցուց}
  • Պաբլո Պիկասո (13 աշխատանք), «Կնոջ գլուխ» (կտավ/յուղաներկ), «Երկու կին» (ջրաներկ)[32], «Ինտերիեր երեք ֆիգուրով» (գծանկար), «Համեստ ընթրիք» (գծանկար)[33],, «Կինը գրքով» (փորագրություն)[34],, «Ձիավոր» (գծանկար)[35],, «Առլեքին» (գունամատիտ)
  • Անտոնի Կլավե, «Կոմպոզիցիա I», «Կոմպոզիցիա II» և «Կոմպոզիցիա III»
  • Չարլզ Դեմուտ, «Ծաղիկներ»
  • Յուլիուս Ռոլշովեն, «Կանացի վարմունք»
  • Ֆրեդերիկ Պորտեր Վինտոն, «Լճային բնատեսարան»
  • Մերի Կեսսետ, (7 մատիտանկար), «Աղջիկները կատվի հետ», «Աղջիկը շան հետ», «Կինը երեխան գրկին»
  • Լեոն Կրոլ, «Միրոսլավ Սալայկովիչի դիմանկարը»
  • Մարկ Տոոբի, «Եղջերափող» (ստվարաթուղթ/յուղաներկ)
  • Սոլ Լևիտ, «Դեղին, կապույտ, կարմիր կոմպոզիցիա» (գուաշ)
  • Նևիլ Լյուիս, «Սև կինը»
  • Էնդրե Նեմես, «Այցելություն Փարիզ» (ջրաներկ), «Կոմպոզիցիա» (ջրաներկ), «Ասեղնագործություն» (կտավ)
  • Օրել Բերնաթ,«Միկուլաս», (պաստել)
  • Վացլավ Բորովսկի, «Որսից հետո» (կտավ, 100x86 սմ)
  • Ռոման Արտյոմովսկի, «Հոռետեսական բնապատկեր» (կտավ, 60x81 սմ)
  • Ստանիսլավ Վիտկևիչ, «Հան Սարայ»
  • Կազիմիեշ Շիչուլսկի, «Կրակիովի նվաճումը 1025 թվականին» (տեմպերա, 150x317 սմ)
  • Յարոսլավ Չերմակ, «Փախստականներ Հերցոգովինայից»
  • Չուդոմիր, «Ծեր կինը» (ջրաներկ)
  • Չուդոմիր, «Aloies»
  • Նիկոլա Մարինով, «Երեք կանայք» (ջրաներկ), «Երկու աղջիկները դաշտում»
  • Բենչո Օբրեշկով, «Կամուրջ Մարտիցայի վրա», «Հարավսլավիայի արքայազն Պոլը», «Բալերով նատյուրմորտ», «Կապույտ ծաղիկներով ջրաման», «Բնատեսարան»
  • Ֆելիքս Ֆիլիպ Կանից, «Սոկո քաղաքը», «Տիմոկ հովիտը», «Նիս», «Ջանջա Տանա», «Կալնա Տանա», «Տիմոկ կիրճ», «Պիրոտ»[36]
  • Մոր Թան, «Karageorge Murder» (1863,110x142)
  • Էռո, «Մկան անցքից», «Ինձ համար»
  • Անտոնիո Սեգուի, «Հրաժեշտ զենքին»
  • Ցզյաո Վու-Կի, «Տեսարան հարթավայրից» (ջրաներկ)

Սերբիայի և Հարավսլավիայի արվեստի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի և Հարավսլավիայի արվեստի հավաքածուն բաղկացած է 17-րդ դարից մինչև 20-րդ դարի վերջի ավելի քան 6000 նմուշներից։ Թանգարանում ներկայացված արվեստագետներից են՝ Մարինա Աբրամովիչ, Պայա Յովանովիչ, Ստոյան Արալիցա, Պետար Լուբարդա, Միլան Կոնյովիչ, Ուրոշ Պրեդիչ, Ջուրա Յակշիչ, Մարկո Կուրատ, Ջորջե Անդրեևիչ Կուն, Նադեժդա Պետրովիչ, Պետար Դոբրովիչ, Միկա Պոպովիչ, Սավա Շումանովիչ։

Ներկայացված են նաև սլովենյան արվեստի գործեր՝ Մատիա Յամա (7 կտավներ), Ավգուստ Սերնիգոյ (6 աշխատանք), «Էսքիզներ թատրոնի համար», Ռիխարդ Յակոբիչ (7 կտավներ) «Ծովափնյա ծառեր», Իվան Գրոխար, Na Pasi և Մատեյ Ստերնեն (4 կտավներ) «Կին ընթերցողը» և այլն։

  • Թեոդոր Կրացուն, «Քրիստոսի հարությունը» (1780), «Թովմաս առաքյալ», «Աբրահամի զոհողությունը»[37]
  • Կոնստանտին Դանիլ, «Մադոննա», «Տղամարդու դիմանկար», «Նատյուրմորտ», «Ստանցի Դելի դիմանկարը»,«Գաբրիել հրեշտակապետը»[38]
  • Պայա Յովանովիչ, «Ստեֆան Դուշանի թագադրումը», «Ստեֆան Դուշանի ամուսնությունը», «Պարոն Հադսոնի դիմանկարը», «Նիկոլա Պասիչի դիմանկարը», «Վարդագույն զգեստով կինը», «Տիկին Պուինի դիմանկարը», «Կամրջի զարդարում», «Սուսերամարտի դաս»[39][40]
  • Նադեժդա Պետրովիչ (86 նկար), «Քաջվարդեր Կոսովոյից», «Ինքնադիմանկար»
    • Ուրոշ Պրեդիչ (13 նկար), Amoretti, «Փոքրիկ փիլիսոփան», «Ֆելդմարշալ Ժիվոին Միշիչի դիմանկարը», «Սուրբ Սավան օրհնում է երեխաներին», «Աշխատասեր ձեռքերը», «Ուրախ եղբայրները», «Աղջիկը տիկնիկի հետ», «Որբուկը»[41]
  • Ջուրա Յակշիչ, «Ինքնադիմանկար», «Կապույտ զգեստով կինը», Karadjordje Assassination, «Արքայազն Միլան Օբրենովիչի դիմանկարը», «Տնօրենի դիմանկարը», «Արքայազն Մայքլը սգո մեքենայի վրա», «Կայսր Դուսան», «Պահակադիտանոց», «Սուրբ Գևորգ», «Արքայազն Մարկո»[42]
  • Վետա Վուկանովիչ, «Ամառային օր»
  • Ուրոշ Կնեժևիչ (2 նկար), «Փետուրով տղան»
  • Պետար Դոբրովիչ (21 նկար) «Կամուրջ Կառլոյում», «Մոնումենտալ ձիարձաններ Վենետիկի Սան Մարկո հրապարակում», «Շիպան», «Բնանկար Ադրիատիկից», «Աննա Տերզիբաշիչի դիմանկարը»[43]
  • Ջորջե Կրստիչ (13 նկար), «Կինը խնձորի ծառի տակ», «Անատոմիստ», «Studenica վանական համալիր», «Զիկա վանական համալիր», «Այլայլված աղջիկը», «Սուրբ Նիկոլաս», «Սուրբ Գևորգի երդումը», «Զիկա համալիրի ներքին հարդարանքներ»[44]
  • Մարկո Մուրատ (28 նկար), «Գարուն», «Դուբրովնիկի գարունը»
  • Սավա Շումանովիչ (25 նկար, 1 գծանկար), «Սիդյանկե», «Աշնանային», «Նուդ», «Կամուրջ քաղաքում», «Խաղտտնիկ», «Մերկ կարմիր գորգի վրա»
  • Միլան Կոնյովիչ (15 նկար), «Ստրադուն», «Սպիտակ դաշտեր» և «Տոնսիկա»
  • Պետար Լուբարդա (23 նկար), «Ծովային ժայռեր»
  • Մարինա Աբրամովիչ (4 աշխատանք), «Ներկայացում 77», «Օբլակն ու նրա նախագծումը» (կտավ, 130x120), «Համբույրներ Մոսկվայից» և «Բոլոնիական ցուցահանդես 1977»

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներառված են քանդակներ հռոմեական ժամանակներից մինչև 20-րդ դար։ Հարավսլավական հավաքածուն ներառում է 850 աշխատանք, օտարերկրյա հավաքածուն՝ շուրջ 50։ Ներկայացված են այնպիսի քանդակագործներ, ինչպիսիք են Իվան Մեշտրովիչը (96 աշխատանք), Տոմա Ռոսանդիչը, Անտուն Ավգուստինիչը, Ֆրանյո Կրշինիչը, Սեզար Բալդաչինին, Արիստիդ Մայոլը, Ժորժ Մինեն, Ռիստո Ստիյովիչը, Մատիա Վուկովիչը։

  • Էմե Ժյուլ Դալու, «Տղամարդու նստած ֆիգուր»
  • Իվան Մեշտրովիչ (45 աշխատանք), «Մահվան հրեշտակ», «Մոր դիմանկար» (մարմար), «Միլոշ Օբիլիչ», «Աղջիկը Կոսովոյից»
  • Արիստիդ Մայոլ, «Միջերկրական», «Մերկ ֆիգուր»
  • Ժան-Բատիստ Կարպո, «Վահանով տղան», «Նստած տղամարդ»
  • Տոմա Ռոսանդիչ, «Թուրքական գլուխներ», «Չար և բարի»[45], «Երիտասարդ կինը»
  • Անտուն Ավգուստինիչ, «Մերկ կնոջ բրոնզե ֆիգուր»[46], «Ինքնադիմաքանդակ»
  • Ջորջ Մինե, «Միանձնուհու գլուխը»[47]
  • Ֆրանո Կրշինիչ, «Մերկ կնոջ մարմարե ֆիգուր»[48]
  • Կայ Նիլսեն, «Լեդան առանց կարապի»[49]
  • Եվգենի Վուչետիչ, «Լենին»
  • Իվան Ռենդիչ, «Լոգանքից հետո»
  • Ռիստո Ստիյովիչ, «Պարմանուհի»
  • Սիմեոն Ռոկսանդիչ, «Պարող աղջիկ»
  • Սրետեն Ստոյանովիչ, «Հոր դիմանկար»

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 25-ին Բելգիայի ազգային թանգարանի՝ հանրության համար փակ մնալուց հետո սերբական առաջատար «Press» լրատվական թերթից Վլադիմիր Բոգդանովիչը «Մեկ տասնամյակ մշակութային ցեղասպանություն սերբերի դեմ» վերնագրով հոդված գրեց՝ տեսնելով ազգային թանգարանի գործունեության անհրաժեշտությունը։ Նա քննադատեց նաև թանգարանում արվեստի պահպանումը[50]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Museum - Reconstruction». beobuild.rs.
  2. «Memory of the World - United Nations Educational, Scientific and Cultural Organization». unesco.org.
  3. «Serbian medieval works of art in Metropolitan Museum in New York». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  4. «The collections». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  5. 5,0 5,1 http://77.105.38.142/missj/MS_Predmet_IzbZj_F.aspx(չաշխատող հղում)
  6. «Blic Online - Izložba "Imaginarni vrtovi Ibera Robera" u atrijumu Narodnog muzeja». Blic Online.
  7. «Sudbina kolekcije Šlomovića». politika.rs.
  8. «Zašto je zbirka podeljena». politika.rs.
  9. «NATIONAL MUSEUM IN BELGRADE · Another Travel Guide.com · Belgrade · Museums and galleries». anothertravelguide.com.
  10. «NIN / Sklapanje ikonostasa». nin.co.rs.
  11. «Collective Database for Cultural Heritage - OBJECT: 772». culturalheritage.cc.
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  13. «Collective Database for Cultural Heritage - OBJECT: 784». culturalheritage.cc.
  14. http://scindeks.nb.rs/article.aspx?query=RELAAU%26and%263439&page=2&sort=1&stype=0&backurl=%2fRelated.aspx%3fartaun%3d3439(չաշխատող հղում)
  15. «Collective Database for Cultural Heritage - OBJECT: 807». culturalheritage.cc.
  16. Peter Paul Rubens. «Diana Presentig the Catch to Pan - Peter Paul Rubens - WikiArt.org». wikipaintings.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  17. «Collective Database for Cultural Heritage - OBJECT: 860». culturalheritage.cc.
  18. http://scindeks.nb.rs/article.aspx?query=ISSID%26and%263700&page=18&sort=8&stype=0&backurl=%2fissue.aspx%3fissue%3d3700(չաշխատող հղում)
  19. http://www.27mart.com/arch/68/UP_13_016.jpg
  20. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Exhibitions». arte.rs.
  21. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Exhibitions». arte.rs.
  22. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Exhibitions». arte.rs.
  23. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Exhibitions». arte.rs.
  24. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Exhibitions». arte.rs.
  25. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Exhibitions». arte.rs.
  26. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Exhibitions». arte.rs.
  27. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Exhibitions». arte.rs.
  28. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Exhibitions». arte.rs.
  29. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Exhibitions». arte.rs.
  30. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Artists». arte.rs.
  31. «El Greko - u susret jubileju». novosti.rs.
  32. «Pisma otkrivaju enigmu Šlomović». novosti.rs.
  33. «Tragedija na šinama». novosti.rs.
  34. http://www.narodnimuzej.rs/new/zbirke/zbirke-narodnog-muzeja/novi-vek-i-moderno-doba/zbirka-nadezde-i-rastka-petrovica-legat-ljubice-lukovic/(չաշխատող հղում)
  35. http://www.narodnimuzej.rs/new/zbirke/zbirke-narodnog-muzeja/novi-vek-i-moderno-doba/zbirka-crteza-i-grafika-stranih-autora/(չաշխատող հղում)
  36. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Artists». arte.rs.
  37. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Artists». arte.rs.
  38. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Artists». arte.rs.
  39. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Exhibitions». arte.rs.
  40. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Artists». arte.rs.
  41. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Artists». arte.rs.
  42. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Artists». arte.rs.
  43. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Artists». arte.rs.
  44. Arte Media d.o.o. «Narodni muzej u Beogradu - Artists». arte.rs.
  45. http://www.27mart.com/muzej/Muzej0050.JPG
  46. «Bronze Female Nude (Relaxation), 1938. Antun Augustincic (1900-1979) was a prominent Croatian sculptor of monuments». Flickr - Photo Sharing!.
  47. http://www.27mart.com/muzej/Muzej0105.JPG
  48. «Female Nude in Marble . Resting - Meditation, by Frano Krsinic (1897–1982).1940. Art Pavilion in Zagreb , temporary exhibit with 100 Croatian masterpieces from Belgrade». Flickr - Photo Sharing!.
  49. http://www.27mart.com/muzej/Muzej0103.JPG
  50. Vladimir Bogdanović of Press (2012 թ․ հունվարի 25). «Decenija kulturnog genocida nad Srbima» (Serbian). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբիայի ազգային թանգարան» հոդվածին։