Ջուրա Յակշիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուրա Յակշիչ
սերբ.՝ Георгије „Ђура“ Јакшић
Ծննդյան անունսերբ.՝ Георгије Јакшић
Ծնվել էհուլիսի 27, 1832(1832-07-27)[1][2] կամ 1832[3]
ԾննդավայրՍրպսկա Ցրնյա, Torontál County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էնոյեմբերի 16, 1878(1878-11-16)[1][2][4] կամ 1878[3]
Վախճանի վայրԲելգրադ, Սերբիայի իշխանություն
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, նկարիչ և դրամատուրգ
Քաղաքացիություն Սերբիայի իշխանություն և  Ավստրիական կայսրություն
 Đura Jakšić Վիքիպահեստում

Գեորգիյե «Ջուրա» Յակշիչ (սերբ.՝ Георгије „Ђура“ Јакшић, խորվ.՝ Georgije „Đura“ Jakšić, հուլիսի 27, 1832(1832-07-27)[1][2] կամ 1832[3], Սրպսկա Ցրնյա, Torontál County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 16, 1878(1878-11-16)[1][2][4] կամ 1878[3], Բելգրադ, Սերբիայի իշխանություն[5]), սերբ բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, դրամատուրգ, սերբական բոհեմի անդամ, հայրենասիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգիյե Յակշիչը ծնվել է 1832 թվականի հուլիսի 27-ին վոյեվոդական Սրպսկա Ցրնյա գյուղում՝ գյուղական քահանայի ընտանիքում։ Կրթություն է ստացել Տիմիշոարայում ու Սեգեդում։ Որոշ ժամանակ բնակվել է Վելիկի Բեչկերեկում (այժմ՝ քաղաք Զրենյանին), որտեղ գեղանկարչություն է սովորել Կոնստանտին Դանիլի մոտ։ Ապա Յակշիչը կրթությունը շարունակել է Վիեննայում ու Մյունխենում[5]։ Որպես ուսուցիչ և պրոֆեսոր՝ Ջուրա Յակշիչն աշխատել է Սերբիայի տարբեր քաղաքներում[5]։

Ջուրա Յակշիչը մահացել է 1878 թվականի նոյեմբերի 16-ին Բելգրադում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուրա Յակշիչը սերբական ռոմանտիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է։ Նրա ստեղծագործությունները տոգորված են կրքով, զգացմունքայնությամբ ու սիրով դեպի հայրենիքը։ Յակշիչի բանաստեղծություններում իրենց արտահայտություն գտած ազատության ձգտման ու բռնատիրության դեմ բողոքի գաղափարներն ընդմիջվում են սիրային լիրիկայով ու ռոմանտիկ պաթոսով։

Ջուրա Յակշիչը գրել է շուրջ քառասուն պատմվածքներ, երեք դրամաներ (Սերբերի վերաբնակեցումը» (1863), «Ելիզավետան՝ Չեռնոգորիայի իշխանուհին» (1868), «Ստանոե Գլավաշ» (1878)) և «Ռազմիկները» վեպը։ Միաժամանակ նա համարվում է XIX դարի ամենատաղանդավոր գեղանկարիչներից մեկը և ռոմանտիզմի ամենահայտնի ներկայացուցիչը սերբական գեղանկարչության մեջ[5]։

Ջուրա Յակշիչի պեոզիայում զգալի է Շանդոր Պետեֆիի ու Ջորջ Գորդոն Բայրոնի ազդեցությունը, իսկ գեղանկարչության մեջ նա կրել է Ռեմբրանդի ազդեցությունը։

Չնայած Ջուրա Յաշիչն առավել հայտնի է որպես գրող ու նկարիչ, նրա կյանքում մեծ տեղ է զբաղեցրել մանկավարժական գործունեությունը։ Ներկայում Ջուրա Յակշիչի անունն են կրում բազմաթիվ դպրոցներ ու քոլեջներ Սերբիայում ու նախկին Հարավսլավիայի երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուրա Յակշիչ» հոդվածին։