Վիտտորե Կարպաչչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիտորե Կարպաչչոից)
Jump to navigation Jump to search
Վիտտորե Կարպաչչո
իտալ.՝ Vittore Carpaccio
Vittore Carpaccio.jpg
Ծնվել է1465[1][2]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Վախճանվել է1526[1][3][4]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[5]
ՔաղաքացիությունFlag of Most Serene Republic of Venice.svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներThe Dream of St. Ursula?, Two Venetian Ladies?, Miracle of the Relic of the Cross at the Ponte di Rialto? և Portrait of a Knight?
ԶավակներԲենեդետտո Կարպաչչո
Vittore Carpaccio Վիքիպահեստում

Վիտտորե Կարպաչչո (Carpaccio, 1465[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - 1526[1][3][4], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[5]), իտալացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ Վերածննդի կերպարվեստի վենետիկյան դպրոցի ներկայացուցիչ։ Սովորել է Ջենտիլե Բելլինիի մոտ։ Սուրբ Ուրսուլայի (1490-1495, Ակադեմիայի պատկերասրահ, Վենետիկ), Սուրբ Գևորգի և Հիերոնիմոսի (1502-1507, Սկուոլա դի Սան-Ջորջո դելյի Սկյավոնի, Վենետիկ) կյանքի թեմաներով կատարված նկարաշարերում Կարպաչչոն առասպելական, սրբացված իրադարձությունները մեկնաբանել է որպես ժամանակակից իրական կյանքի պատկերներ՝ ներմուծելով քաղաքային բնապատկեր և ինտերիեր։ Կարպաչչոն հող է նախապատրաստել XVI դարի վենետիկյան վարպետների գեղանկարչական հայտնագործումների համար։

Վերածննդի հումանիստական միտումների ազդեցությունը նվազ նկատելի է Կարպաչչոյի ստեղծագործություններում, միտումներ, որոնք հենց իր իսկ կյանքի ժամանակամիջոցում արմատապես վերափոխեցին իտալական կերպարվեստը, և այդ տեսակետից նա ավելի շատ պահպանողական է: Թերևս այդ է պատճառը, որ նրա գործերը կերպարվեստի վենետիկյան դպրոցի իրեն ժամանակակից ներկայացուցիչներ Ջովանի Բելլինիի և Ջորջոնեի ստեղծագործությունների համեմատությամբ քիչ են կարևորվել: Կարպաչչոյի աշխատանքներում նկատվում է Անտոնելլո Դա Մեսսինայի և վաղ նիդերլանդական գեղանկարչության ազդեցությունը:

Կարպաչչոյի ծննդյան տարեթիվը դեռևս ճշգրտված չէ; Հայտնի է միայն, որ նա իր գլխավոր գործերն ստեղծել է 1490 - 1519 թվականների միջակայքում, աշակերտել է Լացարո Բաստիանիին, ով, ինչպես Անտոնիո Վիվարինին ու Ջովանի Բելլինին, ընդարձակ արվեստանոց ուներ Վենետիկում[6]: Իսկական ազգանունը Սկարպացցա է, իսկ Կարպաչչո մականունը վերցրել է Վենետիկի հումանիստական շրջանակներ մուտք գործելու ժամանակ: Վիտտորիոյի անվան առաջին հիշատակությունը հանդիպում է 1492 թվականի մի փաստաթղթում, որ նրա հորեղբոր՝ Ֆրա Իլլարիոյի կտակն է[6]:

Կարպաչչոյի լավագույն ստեղծագործությունները նրան տեղ են ապահովել իտալական Վերածննդի կերպարվեստի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի վարպետների շարքում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Patricia Fortini Brown, Venetian narrative Painting in the Age of Carpaccio (New Haven and London: Yale University Press, 1988/1994)
  • Daniele Trucco, "Vittore Carpaccio e l’esasperazione dell’orrido nell’iconografia del Rinascimento", in «Letteratura & Arte», n. 12, 2014, pp. 9–23.
  • Pompeo Molmenti, Gustav Ludwig, The Life and Works of Vittorio Carpaccio (London: John Murray, Albemarle Street, W., 1907)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118519204 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Athenaeum
  4. 4,0 4,1 4,2 AGORHA
  5. 5,0 5,1 5,2 https://www.britannica.com/biography/Vittore-Carpaccio
  6. 6,0 6,1  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «Carpaccio, Vittorio»։ Encyclopædia Britannica 5 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 382 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 341 CC-BY-SA-icon-80x15.png