Ջենտիլե Բելլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջենտիլե Բելլինի
Bellini selfportrait.jpg
Ծնվել է1429[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրՎենետիկ
Վախճանվել էփետրվարի 23, 1507
Մահվան վայրՎենետիկ
ՔաղաքացիությունFlag of Most Serene Republic of Venice.svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և մետալագործ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներMiracle of the Cross at the Bridge of S. Lorenzo?, The Preaching of Saint Mark in Alexandria? և Procession in St. Mark's Square?
ՈւսուցիչՅակոպո Բելլինի
ԱշակերտներՏիցիան
ՀայրՅակոպո Բելլինի
ԱզգականներԱնդրեա Մանտենյա
Gentile Bellini Վիքիպահեստում

Ջենտիլե Բելլինի (իտալ.՝ Gentile Bellini, 1429[1][2][3][4][5][6][7], Վենետիկ - փետրվարի 23, 1507, Վենետիկ), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, քանդակագործ: Նկարիչ Ջակոպո Բելլինիի որդին է, նույնպես նկարիչ Ջովաննի Բելլինիի ավագ եղբայրը: Իր ապրած ժամանակաշրջանում համարվել է հայտնի ու հեղինակավոր արվեստագետ, թեև Լոնդոնի Ազգային պատկերասրահի մասնագետների կարծիքով՝ իր ձիրքերով նկատելիորեն զիջել է կրտսեր եղբորը՝ Ջովաննի Բելլինիին[8]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենտիլեն ծնվել է 1429 թվականին, Վենետիկում: Նրա մանկության, պատանեկության և ստեղծագործական վաղ շրջանի մասին տեղեկություններ չեն պահպանվել: 1460 թվականին հոր և եղբոր հետ ստեղծել է Պադովայի Սբ. Անտոնիոսի բազիլիկի որմնանկարները, 1466-ին ավարտի է հասցրել Սկուոլա Սան Մարկոյի որմնանկարները, որոնք, վախճանվելով, թերի էր թողել հայրը: Մեզ հայտնի առաջին լիովին ինքնուրույն աշխատանքը, որ հեղինակել է նա, Սան Մարկո տաճարի երգեհոնի փեղկերի պատկերազարդումն է (1465 թ.): 1469 թվականին Ջենտիլեին շնորհվել է կոմս-պալատինի տիտղոս[9]: 1474 թվականին նա ձեռնամուխ է եղել Վենետիկի դոժերի պալատի համար կոթողային (մոնումենտալ) կտավների ստեղծմանը, որոնք, սակայն, կուլ են գնացել 1577 թվականի դեկտեմբերի 20-ի հրդեհին[10]:

1479 թվականին Հռոմեական սրբազան կայսրության միապետ Ֆրիդրիխ Երրորդը Ջենտիլե Բելլինիին ուղարկել է Թուրքիա՝ Ստամբուլ, սուլթան Մեհմեդ Երկրորդի մոտ. վերջինս գերմանացի թագավորից մի լավ դիմանկարիչ էր խնդրել: Երկու տարի մնալով սուլթանի պալատում և աշխատելով որպես զինվորական խորհրդատու և գեղանկարիչ՝ Բելլինին ստեղծել է մի նկարաշար, որտեղ փորձել է միահյուսել իտալական Վերածննդի գեղագիտությունն ու արևելյան կերպարվեստի ավանդույթները[11]: Այդ փորձերի ամենավառ արդյունքը Մեհմեդ Երկրորդ Ֆաթըհի դիմանկարն է:

Հայրենիք վերադառնալուց հետո նկարիչը շարունակել է ստեղծել ժանրային-պատմական գործեր՝ վենետիկյան տեսարաններով և հաճախ՝ ուրիշ նկարիչների հեղինակակցությամբ, որոնք անդամակցում էին Սուրբ Հովհաննես Ավետարանչի կաթոլիկ եղբայրությանը:

Արվեստի պատմաբան Ալեքսանդր Բենուայի կարծիքով՝ Ջինտիլե Բելլինիի ու նրա աշակերտ ու հետևորդ երկու նկարիչների՝ Վիտտորե Կարպաչչոյի ու Ջովաննի Մանսուետտիի արվեստի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք առանձնապես հոգ չեն տարել իրենց աշխատանքի ոճի մասին: Նրանք առաջին հերթին իրենց դարաշրջանի տարեգիրն ու պատկերազարդողն են եղել: Եվ նրանց գործերը գնահատելի են ոչ այնքան և ոչ միայն գեղարվեստական արժանիքների, այլև շրջապատող կենսական իրականության ու կենցաղի նկատմամբ դրսևորած մտածված, հավասարակշռված վերաբերմունքի համար»[9]:

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիրամայրը Մանկան հետ, գահին (1475–1485) - Ազգային պատկերասրահ, Լոնդոն
  • Դոժ Ջովաննի Մոչենիգոյի դիմանկարը (1478–1485) - Կոռեր թանգարան, Վենետիկ[12]
  • Ծիսական երթ Սբ. Մարկոսի հրապարակում (1496) - Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ
  • Ճշմարիտ Խաչի հրաշքը սբ. Լորենցոյի կամրջի վրա (1500) - Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ
  • Խաչի մասունքների հրաշքը (1500)
  • Սբ. Մարկոսը Ալեքսանդրիայում քարոզելիս]] (1504–1507) - Pinacoteca di Brera, Միլան
  • Man with a Pair of Dividers
  • Սբ. Դոմինիկ
  • Մեհմետ Նվաճողը
  • Կիպրոսի թագուհի Կատերինա Կոռնարոյի դիմանկարը - Szépmüvészeti Múzeum, Բուդապեշտ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Public Catalogue Foundation — 2003.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Athenaeum
  5. 5,0 5,1 Nationalencyklopedin — 1999.
  6. 6,0 6,1 Artnet — 1998.
  7. 7,0 7,1 AGORHA
  8. Сайт Лондонской Национальной галереи(անգլ.)
  9. 9,0 9,1 Бенуа А. Н. XI. Дженитлье Беллини // История живописи в 4 томах. — Шиповник, 1912. — 1988 с.
  10. Jan-Christoph Rößler։ «The fire in 1577 and the eastern wing of the Doge's palace» (անգլերեն)։ Architecture of Venice։ Վերցված է 2015-12-12 
  11. «Джентиле Беллини» (ռուսերեն)։ Живопись итальянских художников эпохи Возрождения։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-12-22-ին։ Վերցված է 2015-12-12 
  12. A repetition from Bellini's workshop that belonged to William Thomas Beckford is in the Frick Collection, New York.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]