Ժակ Կալլո
Ժակ Կալլո ֆր.՝ Jacques Callot | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Jacques Callot |
Ծնվել է | 1592[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանսի, Լոթարինգիա |
Վախճանվել է | մարտի 25, 1635[1][4][5] |
Մահվան վայր | Նանսի, Լոթարինգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | փորագրիչ, նկարիչ, օֆորտանկարիչ, գծանկարիչ, գծանկարիչ, նկարազարդող և նկարիչ-փորագրող |
Ուշագրավ աշխատանքներ | Les Grandes Misères de la guerre? |
Մեկենասներ | Կոզիմո II Մեդիչի |
Ուսուցիչ | Ֆիլիպ Թոմասին, Ժակ Բելանժ և Israël Henriet? |
Աշակերտներ | François Collignon? |
![]() |
Ժակ Կալլո (ֆր.՝ Jacques Callot 1592[1][2][3][…], Նանսի, Լոթարինգիա - մարտի 25, 1635[1][4][5], Նանսի, Լոթարինգիա), ֆրանսիացի նկարիչ, օֆորտի վարպետ։ Ստեղծագործել է մաներիզմի ոճով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժակ Կալլոն ծնվել է 1592 կամ 1593 թվականներին Նանսիում՝ Լոթարինգիայի մունետիկ Ժան Կալլոյի բազմանդամ ընտանիքում։ Վաղ մանկությունից շատ է սիրել նկարչություն, փորձել է ընդօրինակել այն ամենը, ինչ տեսել է փողոցում։ 1609 թվականին ոտքով գնացել է Հռոմ, ըստ մի վարկածի՝ թափառական գնչուների հետ։ Սկզբում սովորել է Ֆլորենցիայում, նկարիչ Ռեմիջո Կանտագալայի մոտ, իսկ հետո՝ Հռոմում հայտնի վարպետ Անտոնյո Տեմպեսայի մոտ, որտեղ երիտասարդ նկարիչը յուրացրել է օֆորտի արվեստը։ 1611 թվականից սկսել է աշխատել Ֆլորենցիայում, որտեղ 1612 թվականին սկսել է սովորել Ջուլի Պարիջի արվեստանոցում։ Կալլոյի արվեստը նրան ճանաչվածություն է բերում. ֆրանսիացի նկարիչն աշխատում է Մեդիչիների արքունիքում։ 1617 թվականին Կալլոն հայտնագործում է թթվակայուն լաքի նոր տեսակ, որը թույլ է տալիս էապես փոփոխել ու կատարելագործել տեխնիկական փորագրությունը։
1621 թվականին մահանում է Կալլոյի ֆլորենցիական հովանավորը՝ Կոզիմո II Մեդիչին, և նկարիչը հետ է վերադառնում Ֆրանսիա։ 1627—1629 թվականներին նա ճանապարհորդում է Հոլանդիայում, 1629-1631 թվականներին ապրում է Փարիզում։ Կալլոյի բոլոր ճանապարհորդությունները արձագանք են գտնում նրա ստեղծագործությունների մեջ. նա պատկերում է Լոթարինգիայի, Իտալիայի, Ֆրանսիայի մարդկանց դեմքեր և կերպարներ, ստեղծում է զինվորականների, կրկեսի դերասանների, մուրացկանների, դերասանների և այլ մարդկանց դիմանկարներ։
Լյուդովիկոս 13-րդը նրան բարձր վարձատրվող աշխատանք է առաջարկում, բայց նկարիչը հրաժարվում է (ըստ մի վարկածի՝ նա որպես հայրենասեր լոթարինգացի, չի կարողանում ներել թագավորին այն փաստը, որ Ռիշելյեի զորքերն այդ ժամանակ պաշարել էին հերցոգությունը)։
Կալլոն մահացել է 1635 թվականի մարտի 28-ին ծննդավայր Նանսիում։
Նրա ազգականն է եղել Կլոդ Կալոն (մոտ 1620-1687)՝ երեք լեհական թագավորների՝ Յան 2-րդ Կազմիր, Միխայել Կորիբուտ Վիշնեևցկի և Յան 3-րդ Սոբեսկին պալատական նկարիչը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատերազմի մեծ աղետները» շարք
- «Իտալական թատրոնի կերպարներ» շարք
- «Քմահաճույք» 1617, 1613 շարք
- «Բալլի» 1622 շարք
- «Անառակ որդու կյանքը» շարք
- «Գոբբի» շարք
- «Ամիսներ» շարք
- «Գնչուներ» շարքը
- «Լոթարինգյան ազնվականություն» շարք
- «Մուրացկաններ» շարք
- «Երեք Պանտալոն» շարք
- «10 իտալական բնապատկեր» շարք
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալլոյի ստեղծագործությունները չափազանց հայտնի էր ռոմանտիկների շրջանում, նրա ոճի «ֆանտազիաների» մասին գրել են Հոֆմանը, Ա. Բեռտրանը և ուրիշները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Jacques Callot
- ↑ 3,0 3,1 Swartz A. Jacques Callot — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Russell H. D. Callot, Jacques // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T013207
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ժակ Կալլո Վիքիպահեստում |
---|
- Ժակ Կալլո Նկարներ և կենսագրություն
- Վ. Ն. Պրոկոֆևը Ժակ Կալլոյի կյանք և գործունեության վերաբերյալ. Ժակ Կալլոյի փորագրանկարները և գծանկարները
- Ժակ Կալլոյի 18 գծանկարներ «Պատերազմի մեծ աղետները» շարքից
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 177)։ ![]() |