Ժակ Բելանժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժակ Բելանժ
ֆր.՝ Jacques Bellange
Gärtnerin mit Korb (Belange).jpg
Պարտիզպանուհին
Ծնվել է1575[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12]
ԾննդավայրԲասինյի, Վերին Մարն, Շամպան — Արդեն, Ֆրանսիա
Վախճանվել է1616[1][2][3][4][5][6][7][8][9][13][11]
Մահվան վայրՆանսի
ՔաղաքացիությունՖրանսիա[14]
Մասնագիտություննկարիչ և օֆորտանկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱշակերտներClaude Deruet և Ժակ Կալլո
Պաշտոնպալատական նկարիչ
Jacques Bellange Վիքիպահեստում

Ժակ Բելանժ (ֆր.՝ Jacques Bellange, 1575[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12], Բասինյի, Վերին Մարն, Շամպան — Արդեն, Ֆրանսիա - 1616[1][2][3][4][5][6][7][8][9][13][11], Նանսի), 16-րդ դարավերջի, 17-րդ դարասկզբի ֆրանսիացի գեղանկարիչ, փորագրող, գծանկարիչ, լոթարինգիական նկարչական դպրոցի հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելանժի կյանքի մասին գրեթե ոչինչ չի պահպանվել. նույնիսկ մահվան և ծննդյան տարեթիվն ու տեղը ստույգ հայտնի չեն։ Ենթադրվում է, որ Բելանժեն սովորել է Բասինյիում կամ Նանսիում, այնուհետև ուսումը շարունակել է Իտալիայում կամ Փարիզում։ Բելանժի անունը առաջին անգամ հանդիպում է 1595 թվականի արխիվային փաստաթղթերում՝ որպես Լա Մոտ քաղաքի (1645 թվականից քաղաքը գոյություն չունի) բնակիչ, սակայն նկարչի ստեղծագործական գործունեությունը բացառապես կապված է Լոթարինգիայի մայրաքաղաքի՝ Նանսի հետ։

1602-1616 թվականներին եղել է Լոթարինգիայի հերցոգ Կարլ III-ի (1545-1608) և նրա որդու Հենրիխ II-ի (1608-1624) պալատական նկարիչը՝ տարեկան 400 լիվր աշխատավարձով։ Բելանժը նրանց համար արել է բազմաթիվ դեկորատիվ աշխատանքներ, նկարել կրոնական, առասպելական և կենցաղային թեմաներով։ Նկարել է նաև պաշտոնական դիմանկարներ արտասահմանյան պաշտոնյաներին նվիրելու համար։

1602 թվականին նկարիչ Ժակ Դանգլի հետ միասին պայմանագիր է ստորագրում Եկատերինա Բուրբոնացու (1558-1604) առանձնասենյակի դեկորացիայի համար։ Եկատերինա Բուրբոնացին Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV-ի քույրն էր և Լոթարինգիայի ապագա կառավարիչ Հենրիխ II-ի կինը (1599 թվականից)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каменская т., Новосельская И., Французский рисунок XV-XVI веков в собрании Государственного Эрмитажа., Л., 1969; Французская гравюра XV-XVI веков.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118655140 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 RKDartists
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Athenaeum
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 AGORHA
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Minneapolis Institute of Art — 1883.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Web umenia
  10. 10,0 10,1 Վիկտորիայի ազգային պատկերասրահ — 1861.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Saint Louis Art Museum — 1909.
  12. 12,0 12,1 MutualArt.com — 2008.
  13. 13,0 13,1 13,2 Kunstindeks Danmark
  14. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.