Յան Բրեյգել Ավագ
Յան Բրեյգել Ավագ հոլ.՝ Jan Brueghel de Oude | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Jan Brueghel the Elder |
Ծնվել է | 1568[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրյուսել, Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
Վախճանվել է | հունվարի 13, 1625[1][4][5][…] |
Մահվան վայր | Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
Ազգություն | Ֆլամանդացիներ |
Քաղաքացիություն | Հյուսիսային Նիդերլանդներ |
Մասնագիտություն | նկարիչ և արվեստների գործիչ |
Ոճ | Ֆլամանդական բարոկկո նկարչություն |
Ժանր | բնանկար, կենցաղային ժանր, նատյուրմորտ և պատմական գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Great Fish Market?, Visit to the Farm? և Great Calvary? |
Մեկենասներ | Federico Borromeo? |
Աշակերտներ | Ժակ Ֆուքիե |
Անդամակցություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
Հայր | Պիտեր Բրեյգել Ավագ |
Մայր | Մայկեն Քոյկե |
Ամուսին | Isabelle de Joder? |
Զավակներ | Յան Բրեյգել Կրտսեր, Ամբրոսի Բրեյգել, Աննա Բրեյգել և Paschasia Brueghel? |
Ազգականներ | Դավիդ Կրտսեր Տենիրս, Դավիդ Տենիրս Ավագ և Pieter III. Brueghel? |
Jan Brueghel (I) Վիքիպահեստում |
Յան (Ժան) Բրեյգել Ավագ Թավշե (հոլ.՝ Jan Brueghel) (1568[1][2][3][…], Բրյուսել, Հաբսբուրգյան Նիդերլանդներ - հունվարի 13, 1625[1][4][5][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ, Բելգիա), հայտնի նիդերլանդացի (ֆլամանդացի) նկարիչ։ Պիտեր Բրեյգել Ավագի որդին։ Բրեյգելների նկարչական ընտանիքից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յան Բրեյգելը ծնվել է Բրյուսելում։ 1569 թվականին հոր մահից, իսկ 1578 թվականին մոր մահից հետո եղբոր՝ Պիտեր Բրեյգել Կրտսերի և քրոջ՝ Մարիի հետ տեղափոխվեց տատիկի՝ Մայկեն Ֆերհուլստի տուն (Պիտեր Կուկ վան Ալստի այրին)։ Մայկենը ևս նկարչուհի էր և տղաների առաջին ուսուցիչը, թեև նրա եղբայրները ևս նկարիչներ էին։ Յան Բրեյգելը 1583 թվականին տեղափոխվեց Անտվերպեն։
Մոտ 1589 թվականին Յանն ուղևորվեց Իտալիա։ Սկզբնական շրջանում ապրում էր Նեապոլում, որտեղ աշխատում էր Ֆրանչեսկո Կարաչիոլոյի մոտ։ Այնուհետև տեղափոխվում է Հռոմ, որտեղ աշխատում է մի քանի կարդինալների մոտ՝ ներառյալ հայտնի Ֆեդերիկո Բոռոմեոն։ Բոռոմեոյի ընկերակցությամբ Բրեյգելը հաստատվեց Միլանում, որտեղ նա ապրում էր կարդինալի տանը։ 1596 թվականի ամռանը Բրեյգելը վերադարձավ Անտվերպեն, որտեղ ապրեց մինչև կյանքի վերջ։ Հետագայում միայն կարճ ժամանակով մեկնեց Պրահա և Դանիա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Jan Breughel — 2009.
- ↑ 3,0 3,1 Jan, the elder Brueghel
- ↑ 4,0 4,1 4,2 Jan I Brueghel The Elder — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յան Բրեյգել Ավագը Web Gallery of Art կայքում (անգլ.)
- Յան Բրեյգել Ավագը abcgallery.com կայքում (անգլ.)
- Յան Բրեյգել Ավագի գողացված նկարների մասին Ինտերպոլի կայքում(անգլ.)
|