Դավիդ Կրտսեր Տենիրս
Դավիդ Կրտսեր Տենիրս (հոլ.՝ David Teniers, դեկտեմբերի 15, 1610[1][2][3][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4] - ապրիլի 25, 1690[5][6][1][…], Բրյուսել, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4]), ֆլամանդացի նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է հոր՝ Դավիդ Տենիրս Ավագի մոտ։ 1651 թվականին տեղափոխվել է Բրյուսել, դարձել Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պալատական նկարիչն ու պատկերասրահի տնօրենը։ Անտվերպենի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման (1665) նախաձեռնողը։
Բազմազան թեմաներով Տենիրսի գործերը (կենցաղային, կրոն, պատկերներ, կապիկներով հումորիստական տեսարաններ, բնանկարներ, դիմանկարներ) առանձնանում են բաց, արծաթավուն երանգներով, վիրտուոզ, երբեմն մաներային ջանադիր կատարմամբ։ Տենիրսին հատկապես բնորոշ են գեղջկական կենցաղի իդեալականացված, հովվերգական տեսարանները («Գյուղական տոն», 1646, «Գեղջկական հարսանիք», 1652, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Տենիրսի «Կեգլի խաղացողներ» աշխատանքը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում (Երևան)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կեգլի խաղացողներ», ՀՀ պետական պատկերասրահ, Երևան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 David Teniers — 2009.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 ODIS — 2003.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 https://rkd.nl/en/explore/artists/76786
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 David (II) Teniers
- ↑ 7,0 7,1 https://www.britannica.com/biography/David-Teniers-the-Younger
- ↑ http://www.odis.be/lnk/PS_99780
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 652)։ ![]() |
|