Կիտագավա Ուտամարո
Կիտագավա Ուտամարո ճապ.՝ 喜多川 歌麿 | |
|---|---|
| Ի ծնե | 喜多川歌麿 |
| Ծնվել է | 1753[1][2][3][…] կամ 1754[4] |
| Ծննդավայր | Կավագոե, Սայտամա, Ճապոնիա[5] և Էդո, Ճապոնիա |
| Վախճանվել է | հոկտեմբերի 31, 1806[6][7] |
| Մահվան վայր | Էդո, Ճապոնիա[5] |
| Քաղաքացիություն | Ճապոնիա |
| Մասնագիտություն | ukiyo-e artist, նկարիչ և գծանկարիչ |
| Ոճ | ուկիյո-է |
| Ժանր | Բիզին֊գա և shunga?[5] |
| Թեմաներ | Էրոտիկ արվեստ[5] |
| Ուշագրավ աշխատանքներ | Moonlight Revelry at Dozo Sagami? և Three Beauties of the Present Day? |
| Ուսուցիչ | Տորիյամա Սեկիեն |
| Աշակերտներ | Maki Bokusen?, Kitagawa Utamaro Ⅱ?, Kitagawa Chiyojo?, Kitagawa Yukimaru?, Michimaro?, Tsukimaro?, Fujimaru?, Kitagawa Hidemaru?, Minemaru?, Kitagawa Konomaru?, Kitagawa Toshimaru? և Kitagawa Takemaru? |
| Ներշնչվել է | Torii Kiyonaga?[8] |
ստորագրություն![]() | |
Կիտագավա Ուտամարո (ճապ.՝ 喜多川歌麿, 1753[1][2][3][…] կամ 1754[4], Կավագոե, Սայտամա, Ճապոնիա[5] և Էդո, Ճապոնիա - հոկտեմբերի 31, 1806[6][7], Էդո, Ճապոնիա[5]), ճապոնացի նկարիչ, փայտի վրա գունավոր փորագրանկարների վարպետ։ Հարել է Ուկիյո-է դպրոցին։
Ստեղծագործել է Էդոյում (այժմ՝ Տոկիո)։ Ստեղծել է արհեստավորների կյանքը պատկերող նկարներ, բնանկարներ, բուսական ու կենդանական աշխարհի պատկերներ («Գիրք միջատների մասին» փորագրանկարների ալբոմը, 1788 և այլն), սակայն հռչակվել է Յոսիվարա թաղամասի գեյշաներին նվիրված գործերով («Յոսիվարայի կանաչ գրքերի տարեգիրք» փորագրանկարների ալբոմը, 1804)։ Հմտորեն օգտագործելով թղթի սպիտակ մակերեսի դեկորատիվ հնչեղությունը՝ կանանց դիմանկարներում Ուտամարոն առանձնահատուկ նրբությամբ է արտահայտել բնորդի հոգեվիճակը։ Ուտամարոյի բանաստեղծական արվեստը կարևոր դեր է խաղացել ճապոնական փորագրանկարների նկատմամբ XIX դարի վերջին եվրոպացիների հետաքրքրությունն արթնացնելու համար[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Kitagawa Utamaro
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 NMVW-collection
- 1 2 3 4 5 6 Burt E. C. Dictionary of Erotic Artists. Painters, Sculptors, Printmakers, Graphic Designers and Illustrators — Jefferson, London: McFarland & Company, 2010. — ISBN 978-0-7864-4874-6
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ https://www.theartstory.org/artist/utamaro-kitagawa/#:~:text=Analysis%20of%20his%20early%20works,%22)%20poet%2C%20Toriyama%20Sekien.
- ↑ ՀՍՀ, հատոր 12։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտագավա Ուտամարո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
