Մարտին դե Վոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտին դե Վոս
Marten de Vos
Aegidius Sadeler II, Maerten de Vos - Portrait of Maerten de Vos.jpg
Ծնվել է1532[1][2][3]
ԾննդավայրԱնտվերպեն, Margraviate of Antwerp, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[2][3]
Վախճանվել էդեկտեմբերի 4, 1603(1603-12-04)[3][4]
Մահվան վայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3]
ՔաղաքացիությունՀյուսիսային Նիդերլանդներ[3]
Մասնագիտություննկարիչ և նկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներPortrait of Gillis Hooftman (1521-81). Shipowner, and his wife Margaretha van Nispen (b 1545)?, Adoration of the Shepherds? և The Rape of Europa?
ԱշակերտներJustus Sustermans?
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
Maerten de Vos Վիքիպահեստում

Մարտին դե Վոս (հոլ.՝ Maerten de Vos, Marten de Vos կամ Maarten de Vos, 1532[1][2][3], Անտվերպեն, Margraviate of Antwerp, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[2][3] - դեկտեմբերի 4, 1603(1603-12-04)[3][4], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3]), XVI-րդ դարի առաջատար նկարիչներից էր հարավահոլանդական գեղանկարչության և գրաֆիկայի ոճում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին դե Վոսը ծնվել է Անտվերպենեում 1531 թվականի հոկտեմբերին։ 1558 թվականին որպես վարպետ ընդունվեց անտվերպենյան գիլդյայում։ Դե Վոսը, ինչպես նաև իր ժամանակին նրա հայրը՝ Ֆրանս Ֆլորիսը, շրջագայել է Իտալիա մանյերիզմի տեխնիկան հասկանալու համար, որն այդ ժամանակ արդիական ոճ էր։ 1522 թվականին նա ծանոթանում է հոլանդացի հայտնի նկարիչ Պիտեր Բերյգել Ավագի հետ։ Հենց այդ թվականին նրանք միասին մեկնում են Ֆլորենցիա, Վենետիկ և Հռոմ, որտեղ Մարտինը S. Francesco a Ripa-ի համար ստեղծում է իր «Անբիծ հայեցակարգը» նկարը։ Նրա գործերում հստակ ընդգծված են վենետիկյան դպրոցի նկարչական հմտությունները։ Ամենայն հավանականությամբ այդ տեխնիկան նա յուրացրել էր իր աշխատանքի ժամանակ՝ Տինտորետտոյում։

1560 թվականին Մարտին դե Վոսը ամուսնանում է Ջոաննա Լե Բոույի հետ, ով դարձավ նրա միակ կինը և սերը իր ամբողջ կյանքի ընթացքում։ Նրանք ունեին 8 երեխաներ, որոնցից մեկը ընտրեց հոր ուղին։ 1566 թվականին՝ «զանգվածային անկարգություններից» հետո, նա այն նկարիչներից էր, ովքեր պատասխանատու էին Անտվերպենեում զոհասեղանների համար։ Այդ շրջանում Մարտին դե Վոսը ստեղծեց իր ամենակարևոր գործերը, որոնցից են «Վանահոր պատկերը», որը 1602 թվականին ստեղծեց Գիլդիայի Սուրբ Ղուկասի համար և «Հարսանիք Կանյեում», որը ստեղծվեց 1597 թվականին՝ Գիլդիայի գինու խանութի խորանի համար։ 1572 թվականին Մարտին դե Վոսը շնորհվել է Անտվերպենի դեկանի կոչումով։ Մարտինի զարմիկը՝ Վիլհեմ դե Վոսը շուտով նույնպես կդառնար նկարիչ։

Մարտեն դե Վոսը և Գիլլիս Հուֆթմանը

Դե Վոսը շատ բազմակողմանի և տաղանդավոր նկարիչ էր։ Իր կարիերայի սկզբում նա նկարում էր դիմանկարներ, հետագայում նրա նկարչական թեմաները փոխվեցին։ Նա սկսեց նկարել աստվածաշնչյան և դիցաբանական տեսարաններ։ Նրա գործունեությանը ավելի մեծ ուշադրություն էր դարձնում այն ժամանակվա հայտնի նիդերլանդցի նկարիչ Պիտեր Արստենը։ Նրա վերջին նկարներում նա ընդգծվում էր կենսունակությունը։ Դե Վոսը վերջին շրջանում օգտագործում էր ավելի վառ գույներ։

Նա եղել է վիպասանների կազմակերպության հիմնադիր, որտեղ հաճախում էին ժամանակի հայտնի նկարիչները, գիտակները և հումանիստները։ Կան կարծիքներ, որ Մեխիկոյի տաճարի պատկերի հեղինակը Մարտին դե Վոսն է։

Նկարչական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գեղանկարիչ Մարտին դե Վոսը հատկապես մեծ աշխատանքներ է կատարել 1580 թվականից 1585 թվականը։ Այս ժամանակահատվածում նա ստեղծեց ավելի քան 1600 աշխատանք, որտեղ առկա էին առավել հայտնի գեղանկարներ և գրաֆիկական աշխատանքներ։ Նա այդ ամենը պետք է աներ մեծ իշխանություն ունեցող դարաշրջանում և Նիդերլանդների զարգացման շրջանում։ Այս շրջանը համարվում է հոլանդական գեղանկարչության ոսկե դար։ Դե Վոսի աշխատանքները գտնվում են աշխարհում շատ հայտնի թանգարաններում, ինչպիսիք են Գուգգենհայմի թանգարանը Բիլբաոյում, կերպարվեսի և հնագիտության Շալոն-ան-Շամպան թանգարանում, կերպարվեստի թանգարան Սեվիլյեում։ Կուրտոյի արվեստի ինստիտուտը Լոնդոնում և Սան Ֆրանցիսկոյի թանգարանը ևս ունեն մի շարք աշխատանքներ վարպետից։

Jean-Baptiste Deschamps - Martin de Vos p 117.gif
  • Վեց նկար Ռեբեկանի պատմությունից (1562 թվական), Ռուենի թանգարան
  • Օձի խայթոցը Սուրբ Պողոսին Մալթա կղզու վրա (1568 թվական), Լուվր, Փարիզ
  • Վերջին դատաստան (1570 թվական), կերպարվեստի թանգարան Սեվիլյեում
  • Կենդանիների պատկերներ (1572 թվական), Շվերինների ամրոց
  • Սուրբ Թոմասի զոհասեղանը (1574 թվական), Թագավորական կերպարվեստի թանգարան, Անտվերպեն
  • Մովսեսը դաշնագրի ցուցանակի հետ (1575 թվական), Mauritzhuis
  • Սուրբ Ծնունդ (1577 թվական), Տիրամոր տաճար
  • Անտոնիո Անսելմուսի դիմանկարը, նրա կինը և երեխաները (1577 թվական), թագավորական թանգարան, Բրյուսել
  • Ադամն ու Եվան Երկրի վրա (1583 թվական)
  • Սուրբ ցեղ (1585 թվական), կերպարվեստի թանգարան, Գենտ
  • Սուրբ Աննայի ընտանիքը (1585 թվական), կերպարվեստի թանգարան, Գենտ
  • Յոթ լիբերալ արվեստների այլաբանությունը (1590 թվական), անհատական հավաքածու
  • Ղազարոսի հարությունը (1593 թվական), Լիխտեյնշտեյնի պատկերասրահ, Վիեննա
  • Սուրբ Անտոնիայի գայթակղությունը (1594 թվական), Թագավորական կերպարվեստի թանգարան, Անտվերպեն
  • Սուրբ Ֆոմի զոհասեղանը (1600 թվական), Անտվերպենի թանգարան
  • Տեսարան վանահոր կյանքից (1600 թվականի հոկտեմբեր), Տիրամոր տաճար, Տուրնյա
  • Լավ նորություն (1601 թվական), Թագավորական կերպարվեստի թանգարան, Անտվերպեն
  • Սուրբ Լուկ Տիրամոր պատկերը (1602 թվական), Անտվերպենի թանգարան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]