Նադեժդա Պետրովիչ
Նադեժդա Պետրովիչ սերբ.՝ Надежда Петровић | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1873 |
Ծննդավայր | Չաչակ, Սերբիայի իշխանություն |
Վախճանվել է | ապրիլի 3, 1915[1][2][3] (41 տարեկան) |
Մահվան վայր | Վալևո, Սերբիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | արվեստի քննադատ, նկարչուհի և վիզուալ արտիստ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ և ֆովիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն[4] և Կերպարվեստ[4] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Circle of Serbian Sisters? |
![]() |
Նադեժդա Պետրովիչ (սերբ.՝ Nadežda Petrović հոկտեմբերի 12, 1873, Չաչակ, Սերբիայի իշխանություն - ապրիլի 3, 1915[1][2][3], Վալևո, Սերբիայի թագավորություն), սերբ նկարչուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1873 թվականին Չաչակում, արվեստին կապված մարդկանց ընտանիքում[5]։ 1884 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բելգրադ, որտեղ Նադեժդան ավարտել է կանանց բարձրագույն ուսումնարանը և դարձել նկարիչ Ջորջե Կրստիչի աշակերտը։ 1898 թվականին գեղանկարչություն է սովորել Մյունխենում` սկզբում Անտոն Աժբեի, ապա Յուլիա Էկստերի մոտ։ 1900 թվականին Բելգրադում կայացել է անհատական առաջին ցուցահանդեսը։ 1903-1910 թվականներին Պետրովիչը աշխատել է Սերբիայում, մասնակցել հարավսլավական բազմաթիվ ցուցահանդեսների, անհատական երկրորդ ցուցահանդեսը կազմակերպել Լյուբլյանայում (1910)։ 1910-1912 թվականներին մասնակցել է հարավսլավական նկարիչների` Հռոմում և Փարիզում կայացած ցուցահանդեսներին։ 1912 թվականին բացել է գեղանկարչության իր դպրոցը Բելգրադում։ Նույն թվականին Նադեժդան դարձել է գթության քույր և մասնակցել Բալկանյան, ապա՝ Առաջին համաշխարհային պատերազմներին։ 1915 թվականին ռազմաճակատում վարակվել է տիֆով և մահացել Վալևոյում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետրովիչի ստեղծագործությունը նշանակալից տեղ ունի սերբական նկարչության մեջ։ Նա սերբական նկարչության մեջ հաստատեց իր ժամանակի եվրոպական նկարչության զարգացման միտումները։ Գործունեության 15 տարիների ընթացքում նկարչուհին ռեալիզմից անցում կատարեց իմպրեսիոնիզմին, ապա ֆովիզմին։ Պետրովիչը օգտագործել է վառ, դինամիկ գույներ. նրա շատ աշխատանքներում աչքի են ընկնում վառ կարմիր և կանաչ գույները։ Նրա արվեստին բնորոշ են լայն և ուժեղ վրձնահարվածները։
Պետրովիչը նկարել է դիմանկարներ և բնանկարներ` ամենից հաճախ պատկերելով սերբական բնանկարներ և սերբ կերպարներ։ Նկարչուհու ստեղծագործությունը ընդունված է բաժանել չորս շրջանների.
- Մյունխենյան շրջան (1898-1903), երբ նկարչուհին սովորում էր Աժբեի, ապա Էկստերի մոտ։
- Սերբական շրջան (1903-1910)
- Փարիզյան շրջան (1910-1912)
- Ռազմական շրջան (1912-1915)
Բնանկարներում Պետրովիչը պատկերել է և' առանձին դրվագներ, և' համայնապատկերներ։ Առաջին տեսակի օրինակ է «Չորացած ծառը» (1902), երկրորդի օրինակ են «Տեսարան Ռեսնիկում» (1904) և «Վայրի քաջվարդերի դաշտը» (1913) կտավները։ Համայնապատկերային կտավներում նկարչուհին փորձել է տարածությունը ներկայացնել կտավի լայնությամբ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Mikuž J. Petrović, Nadežda // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T066799
- ↑ 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 4,0 4,1 Czech National Authority Database
- ↑ Večernje novosti, 18 April 2013
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լ. Ալյոշինա (2006)։ «Պետրովիչ»։ Եվրոպական արվեստ։ Գեղանկարչություն, ճարտարապետություն, գրաֆիկա։ Հանրագիտարան։ Վերցված է 2012-2-2
- Կենսագրությունը սերբերենով Archived 2012-03-11 at the Wayback Machine.
|