Չուդոմիր
Չուդոմիր բուլղար․՝ Димитър Чорбаджийски | |
---|---|
Ի ծնե | բուլղար․՝ Димитър Христов Чорбаджийски |
Կեղծանուն | Чудомир |
Ծնվել է | մարտի 25, 1890[1] կամ մարտի 20, 1890[2] |
Ծննդավայր | Տուրիա, Բուլղարիայի իշխանություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 26, 1967[2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քաղաքական գործիչ, գրող, դպրոցի ուսուցիչ, ծաղրանկարիչ և երգիծաբան |
Պաշտոն | Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Ամուսին | Mara Nonova? |
ստորագրություն![]() | |
![]() |
Չուդոմիր (Դիմիտր Չորբաջիյսկի, բուլղար․՝ Димитър Христов Чорбаджийски, մարտի 25, 1890[1] կամ մարտի 20, 1890[2], Տուրիա, Բուլղարիայի իշխանություն - դեկտեմբերի 26, 1967[2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի երգիծաբան, ծաղրանկարիչ։ Բուլղարիայի մշակույթի վաստակավոր գործիչ (1965), ժողովրդական արտիստ (1967)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմիտր Չորբաջիյսկին ծնվել է Մարիա Դոնչևայի և Խրիստո Չորբաջիյսկու ընտանիքում 1890 թվականին։ Եղել է ընտանիքի հինգերորդ երեխան։ Հայրը ցանկացել է, որ նա դառնա սպա կամ վաճառական, սակայն մայրը որդուն խրախուսել է զբաղվել նկարչությամբ։ Մանուկ հասակում ստացել է «Չուդոմիր» մականունը, որը հետագայում գործածում է որպես գրական անուն։ Սովորել է Ստարա Զագորայի «Իվան Վազովի» անվան գիմնազիայում։ 1913 թվականին ավարտել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիան։
Մասնակցել է Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմներին։
1921 թվականին ամուսնացել է իր գործընկեր՝ նկարչուհի Մառա Նոնովայի հետ[3]։
1920-1933 թվականներին դասավանդել է Կազանլիկի դպրոցում։ 1929-1930 թվականներին Փարիզում մասնագիտացել է նկարչության մեջ։ Մինչև մահը եղել է «Իսկրա» համայնքային կենտրոնի նախագահը և Կազանլիկի ազգագրական թանգարանի տնօրենը։ 1938 թվականից եղել է մշակութային կենտրոնների խորհրդի անդամ, 1959 թվականից՝ պատգամավոր[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործական աշխատանքն սկսել է որպես ծաղրանկարիչ, աշխատել երգիծական թերթերում ու ամսագրերում։ 132 թվականին գրել է երգիծական պատմվածքներ։
Հայտնի ստեղծագործություններն են ՝
- «Ես նրանցից չեմ», 1935
- «Ալամինութ», 1938
- «Տոնավաճառ»
Հանդես է եկել նաև որպես նկարիչ։ Հեղինակ է 1000 գծանկարների ու ջրաներկերի։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է անբուժելի հիվանդությունից։ Թաղված է Կազանլիկում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտարկտիդայի Չուդոմիր խորշն անվանվել է ի պատիվ Չուդոմիրի։
1979 թվականին Կազանլիկում բացվել է Չուդոմիրի անվան Գրականության և արվեստի թանգարան, 1992 թվականին՝ Չուդոմիրի անվան մշակութային հիմնադրամ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հետմահու դիմակ
-
Չուդոմիրի գերեզմանը
-
Չուդոմիրի ինքնագիրը
-
Չուդոմիրի հայրը և մայրը
-
Չուդոմիրն ու Մառան, 1929
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Минчева, Галина. Чудомир видян отблизо, Издателство „Захарий Стоянов“, 2009, стр. 172.
- ↑ Չուդոմիր, կենսագրական
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չուդոմիր» հոդվածին։ |