Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Национална художествена академия
Academy of Arts Sofia.JPG
Տեսակգեղարվեստի ակադեմիա
Միջազգային անվանումNational Academy of Arts
Նախկին անվանումներ«Գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան»
«Գեղարվեստական ակադեմիա»
«Նիկոլայ Պավլովիչի անվան գեղարվեստի բարձրագույն ինստիտուտ»
Հիմնադրված է1896
Ուսանողներ1165
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ԿայքՊաշտոնական կայքը
Կոորդինատներ: 42°41′42.000000100001″ հս․ լ. 23°20′3.0000001011952″ ավ. ե. / 42.69500000002777540° հս․. լ. 23.334166666694777348° ավ. ե. / 42.69500000002777540; 23.334166666694777348
National Academy of Arts, Sofia Վիքիպահեստում

Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (բուլղար․՝ Национална художествена академия, կարճ՝ НХА), բարձրագույն ուսումնական հաստատություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Համարվում է երկրի ամենահին և հայտնի արվեստի դպրոցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստի ազգային ակադեմիան հիմնադրվել է 1896 թվականին հայտնի նկարիչներ և հասարական գործիչներ Իվան Միրկվիչկայի, Անտոն Միտովի, Իվան Շիշմանովի կողմից։ Դպրոցի առաջին ուսուցիչներից են եղել չեխ Իվան Միրկվիչկան և Յարոսլավ Վեշինը, հրեա քանդակագործ Բորիս Շացը[1][2]:

Շիպկա 1 հասցեում տեղակայված ակադեմիայի շենքը կառուցվել է 1907 թվականին ռուս ճարտարապետ Ալեքսանդր Սմիրնովի կողմից։

1909 թվականին հաստատությունը կոչվել է «Գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան», 1921 թվականին՝ «Գեղարվեստական ակադեմիա», 1951 թվականին՝ «Նիկոլայ Պավլովիչի անվան գեղարվեստի բարձրագույն ինստիտուտ», 1995 թվականից՝ «Գեղարվեստի ազգային ակադեմիա»:

Ակադեմիան ունի 1,000 ուսանող, որոնցից 130 օտարերկրյա ուսանողներ են։

Կառուցվածք, մասնագիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

National Academy of Arts Sofia 4.jpg

Գեղարվեստի ազգային ակադեմիայի կազմում գործում է 2 ֆակուլտետ՝

  • Կերպարվեստի ֆակուլտետ
  • Կիրառական արվեստի ֆակուլտետ

Կերպարվեստի ֆակուլտետ

Կիրառական արվեստի ֆակուլտետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Diana Muir Appelbaum, "First, Build an Art School", Aug. 1, 2012, Jewish Ideas Daily, First, Build an Art School
  2. Սոֆիայի մշակությաին հերոսը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]