Մորիս Ուտրիլլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մորիս Ուտրիլլո
Maurice Utrillo
Portrait de Maurice Utrillo par sa mère Suzanne Valadon.jpg
Ծնվել էդեկտեմբերի 26, 1883(1883-12-26)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՄոնմարտր, 18th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[7]
Վախճանվել էնոյեմբերի 5, 1955(1955-11-05)[8][9][10][3][4][5][6] (71 տարեկանում)
Մահվան վայրԴաքս
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտություննկարիչ
ՈճՓարիզյան դպրոց
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներQ3791341?, Q3796766? և Q3821072?
ՈւսուցիչՍյուզաննա Վալադոն
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ՄայրՍյուզաննա Վալադոն
Maurice Utrillo Վիքիպահեստում

Մորիս Ուտրիլլո (դեկտեմբերի 26, 1883(1883-12-26)[1][2][3][4][5][6], Մոնմարտր, 18th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[7] - նոյեմբերի 5, 1955(1955-11-05)[8][9][10][3][4][5][6], Դաքս), ֆրանսիացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտել է մորը՝ նկարչուհի Ս․ Վալադոնին։ Կրել է Կ․ Պիսսառոյի ազդեցությունը։ Նկարել է Մոնմարտրի նեղ ու կարծես մեռած փոքրիկ փողոցները։ Մորիս Ուտրիլլոի արվեստը ծաղկում է ապրել 1908-1910-ական թվականներին։ Այդ՝ այսպես կոչված սպիտակ շրջանի գործերում մի քիչ միամիտ, խստաշունչ կոմպոզիցիայի հավասարակշռությունը, գծանկարի գրաֆիկականությունը, նկարելակերպի ընդգծված ֆակտուրայնությունը զուգորդված են սառը-թափանցիկ (երբեմն՝ տաք տոներով մեղմացված) գունաշարի նրբերանգավորմանը, մթնոլորտի թարմ նոսրացմանը, այդ հայեցողական մելամաղձոտ ընդհանուր տրամադրության մեջ ոչ սակավ հնչում են մարդու խորթացման դառը, նույնիսկ ողբերգական նոտաներ («Փողոց Մոնմարտրում», մոտ 1910, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն, «Մուլեն դը լա Գալետ», 1915, մասնավոր հավաքածու, Փարիզ1920-ական թվականներից Մորիս Ուտրիլլոի ներկապնակը դարձել է պայծառ, բնանկարների հուզական կառույցը՝ մաժորային («Սեն Ռուստիկ փողոցը», 1922, մասնավոր հավաքածու, Միլան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png