Հանրապետության հրապարակ (Բելգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանրապետության հրապարակ (այլ կիրառումներ)
Հանրապետության հրապարակ
Republic Square (27420599076).jpg
ԵրկիրFlag of Serbia.svg Սերբիա
ՏեղագրությունStari Grad? և Բելգրադ

Կոորդինատներ: 44°48′59.199984099993″ հս․ լ. 20°27′36.399996099999″ ավ. ե. / 44.81644444002777306° հս․. լ. 20.46011111002777838° ավ. ե. / 44.81644444002777306; 20.46011111002777838

Trg Republike.jpg

Բելգրադի Հանրապետության հրապարակ (սերբ.՝ Трг републике / Trg republike), Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի կենտրոնական հրապարակներից մեկը։ Գտնվում է քաղաքի Ստարի Գրադ հատվածում։ Այստեղ են տեղակայված Բելգրադի մի շարք հայտնի հասարակական շինություններ, այդ թվում՝ Սերբիայի ազգային թանգարանը, Բելգրադի ազգային թատրոնը, Միխայիլ Օբրենովիչի հուշարձանը[1]:

Տեղայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը գտնվում է Բելգրադի կենտրոնական Տերազիե հրապարակից 100 մետր հեռավորության վրա, որին կապված է Կոլարչևա (երթևեկելի գոտի) և Իշխան Միխայիլի (հետիոտնային գոտի) փողոցներով։ Շատերը թյուրիմացաբար Հանրապետության հրապարակը համարում են քաղաքի կենտրոն։ Վասինա փողոցով կապվում է ամրոցի և Կալեմեգդան զբոսայգու հետ և Սրեմսկա փողոցով՝ Զելենի վենաց շրջանի և Նովի Բելգրադի հետ։ Հյուսիսից սահմանակից է Ստարի գրադ և Դորչոլ շրջաններին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական հրապարակը 1895 թվականին
Ներկայիս Հանրապետության հրապարակը

Ներկայիս հրապարակը ձևավորվել է 1866 թվականին Ստամբուլի դարպասը քանդելու և 1869 թվականին Ազգային թատրոնի կառուցման ժամանակ։ Դարպասը կառուցվել էր 18-րդ դարում ավստրիացիների կողմից և գտնվել է Միխայիլ Օբրենովիչի հուշարձանի և Ազգային թատրոնի շենքերի միջև։ Դարպասն անվանվել է դեպի Կոստանդնուպոլիս տանող ճանապարհի անունով։ Դարպասի առջև թուրքերը մահապատժի են ենթարկել մեղավորներին՝ «ռայաներին»: Այս վայրում է Առաջին սերբական ապստամբության ժամանակ մահացու վիրավորվել սերբ ռազմական հրամանատար Վասա Չարապիչը։ Ի հիշատակ այդ տխուր իրադարձության՝ հրապարակին կից փողոցը և հարևանությամբ գտնվող հուշարձանը կոչվել են նրա անունով[1]:

Սերբական իշխանության հաստատումից և Ստամբուլի պատի քանդելուց հետո Ազգային թատրոնը եղել է տարածքի ամենամեծ շինությունը և 1945 թվականից հետո անվանվել է Pozorišni Trg (Թատերական հրապարակ)։ Հրապարակում աստիճանաբար սկսել են ի հայտ գալ ավելի շատ շենքեր, իսկ 1882 թվականին կանգնեցվել է արքայազն Միխայիլ Օբրենովիչի հուշարձանը։ Ներկայիս ազգային թանգարանի տեղում եղել է մեկ հարկանի շենք, որտեղ, ի թիվս այլ հաստատությունների, տեղավորված է եղել «Դարդանելի նեղուց» ("Dardaneli") ռեստորանը։ Շենքը քանդվել է և նրա տեղում 1903 թվականին կառուցվել է Գանձապետարանի շենքը (այժմ՝ Ազգային թանգարան)։ Ազգային թատրոնի կողքի փոքրիկ այգում է գտնվում "Kolarac" ռեստորանը և կինոթատրոնը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ և դրանից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի ապրիլի 6-ին գերմանական ռմբակոծման ժամանակ շատ շինություններ ավերվել են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո տրամվայի գծերը հանվել են և հրապարակը, որտեղ կարճ ժամանակահատված եղել է 1944 թվականին զոհված կարմիր բանակայինների գետնադամբարանն ու հուշարձանը, տեղափոխվել է (տեղափոխվել է Բելգրադի ազատարարների գերեզմանոց)[1]: Ավելի ուշ այս հրապարակում կառուցվել է ամենաբարձր շենքը՝ «Մամուլի շենքը» որպես "City Restaurant" և միջազգային մամուլի կենտրոն։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի անվանումը բազմիցս դարձել է բանավեճերի առարկա։ Սերբիայի վերածնունդ կուսակցությունից Վուկ Դրաշկովիչն առաջարկել է հրապարակն անվանել Ազատության հրապարակ (Trg Slobode) այն բանից հետո, երբ հրապարակում ժողովրդավարության ցույցեր են տեղի ունեցել Սլոբոդան Միլոշևիչի 1990-ական թվականներին վտարելու համար[1]: Մի խումբ թատերական ակադեմիկներ առաջարկել են վերականգնելհրապարակի բնօրինակ անունը՝ Թատերական հրապարակ (Pozorišni TRG) [2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Beograd: Trg Republike ne menja ime» (Serbian)։ Večernje novosti։ հունվարի 11, 2013։ Վերցված է փետրվարի 3, 2013 
  2. «Umetnici: Trgu Republike vratiti stari naziv» (Serbian)։ Večernje novosti։ հունվարի 3, 2013։ Վերցված է փետրվարի 3, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]