Jump to content

Բելգրադի ազգային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգրադի ազգային թատրոն
Народно позориште у Београду / Narodno Pozorište u Beogradu
Բելգրադի ազգային թատրոնի շենքը
Տեսակօպերային թատրոն և թատրոն
Երկիր Սերբիա
Գտնվելու վայրըԲելգրադ
Հիմնադրման ամսաթիվ1869
ՃարտարապետԱլեքսանդր Բուգարսկի
Կայքnarodnopozoriste.rs
 National Theatre in Belgrade Վիքիպահեստում

Բելգրադի ազգային թատրոն (սերբ.՝ Народно позориште у Београду / Narodno Pozorište u Beogradu), պետական թատրոն Սերբիայում։ Հիմնադրվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Գտնվում է Բելգրադի Հանրապետության հրապարակում` Սերբիայի ազգային թանգարանի հարևանությամբ[1]։ Այստեղ համադրված են երեք արտիստիկ կառույցներ` օպերա, դրամա, բալետ։

1983 թվականից թատրոնն ընդգրկված է Սերբիայի պատմամշակութային արժեքների ցանկում և պահպանվում է Սերբական պետության կողմից։

1868 թվականին Նովի Սադի Սերբական ազգային թատրոնը Բելգրադում հանդես է եկել ներկայացմամբ։ Սերբիայի արքայազն Միխայիլ Օբրենովիչը, տպավորված ներկայացմամբ, հրավիրել է Նովի Սադի Սերբիական ազգային թատրոնի հիմնադիր Յովան Ջորջևիչին հիմնադրելու նմանատիպ հաստատություն Սերբիայում։ Դերասանական խմբի հետ Բելգրադ ժամանելով՝ Ջորջևիչը Բելգրադում հիմնադրել է Ազգային թատրոն՝ Նովի Սադի թատրոնի հիմնադրումից յոթ տարի հետո։

Ազգային թատրոնի հրապարակը Բելգրադում 1895 թվականին
Ազգային թատրոն, 1930

Թատրոնի շենքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելգրադի ազգային թատրոնի շենքը 2012 թվականին

Բելգրադի ազգային թատրոնի շենքը կառուցվել է 1869` ըստ 19-րդ դարի Բելգրադի նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Բուգարսկիի նախագծի։ Թատրոնի համար հատուկ շենք ունենալու որոշումն ընդունվել է Միխայիլ Օբրենովիչի կողմից։ Շենքը կառուցվել է ժամանակին համահունչ Միլանի Լա Սկալայի թատրոնի նմանությամբ։ Հետագա վերակառուցումների ժամանակ շենքի բնօրինակ տեսքը լիովին փոխվել է։ Լայնածավալ վերակառուցումներ են իրականացվել 1986 թվականին, երբ թատրոնը վերգտել է իր 1922 թվականի արտաքին տեսքը, ինչպես նաև կառուցվել է հավելյալ մաս դեպի Բրաչե Յուգովիչա փողոց։ Բացի թատերական նպատակներից, թատրոնը ծառայել է նաև բարեգործական նպատակով. 19-րդ դարում այստեղ տեղի են ունեցել բարեգործական պարահանդեսներ ու համերգներ։ Մեծ Սահմանադիր Ժողովը 1888 թվականի հռչակավոր սահմանադրությունն ընդունել է հենց այս շենքում[2][3][4]։

Բեմական հնարավորություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնն ունի կատարողական արվեստի երկու սրահներ։

  • Գլխավոր բեմ

Մեծ սրահն ունի 3 մակարդակ։ Առաջին մակարդակն ունի 219 նստատեղ և դիմացի շարքերի տոմսերն ունեն բարձր արժեք։ Ունի երեք օթյակ, որոնցից առաջինը համարվում է բարձր արժեքի տոմսեր ունեցող։

Մեծ սրահում են ներկայացվում մեծածավալ օպերաները, դրամաներն ու բալետները։

  • Ռասա Պլաովիչ բեմ

Այս բեմահարթակն ունի 281 նստատեղ, օթյակ չունի։ Մեծ սրահի համեմատ սա փոքր է, զիջում է նաև արտաքին տեսքով։ Այստեղ ներկայացվում են փոքրամասշտաբ դրամաներ։

1999 թվականի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի պատմության թեժ ժամանակահատվածներից մեկի ընթացքում` ՆԱՏՕ-ի ռմբակոծության ժամանակ, թատրոնն առաջինն էր, որ օդային հարձակման 78-րդ օրը դռները բացեց հանրության առջև։ Մուտքի արժեքը կազմում էր 1 հարավսլավական դինար, գործում էր ժամը 15։00-18:00։ Այս ամենը հնարավոր էր, քանի որ ՆԱՏՕ-ի օդային հարվածները Բելգրադի ուղղությամբ չէին։ Ըստ համաշխարհային դիրիժոր մաեստրո Ալբերտո Զեդայի այդ սարսափելի օրերին Բելգրադի օպերային թատրոնը հպարտորեն կերտում էր իր «պատմության արժանապատիվ էջերը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Emilijan Josimovic - Beograd 1867». www.staribeograd.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. Югославский национальный театр
  3. Сербский национальный театр - Мир театра. Информационный каталог театров мира
  4. «Национальный театр в Белграде . Энциклопедия балета». Արխիվացված է օրիգինալից 2013-05-13-ին. Վերցված է 2016-03-21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգրադի ազգային թատրոն» հոդվածին։