Մասնակից:Dav Sargsyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարձր Հայք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում էգավառ
Գլխավոր քաղաքԿամախ
Այլ քաղաքներԿարին, Դերջան, Երիզա (Երզնկա)
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ազգային կազմ
Կրոնական կազմ
Բարձր Հայքը Մեծ Հայքի քարտեզի վրա
Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի քարտեզը

Բարձր Հայք, Մեծ Հայքի առաջին նահանգը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր Հայքը բաղկացած էր հետևյալ 9 գավառներից.

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր տարածքով Բարձր Հայքը համապատասխանում է այժմյան Էրզրումի վիլայեթի հիմնական մասին։ Ուներ ընդարձակ սարահարթեր և դաշտեր։ Ձմռանը լինում են խիստ ցրտեր, տեղում է առատ ձյուն, մթնոլորտային տեղումները բավարար են։ Գլխավոր գետը Եփրատն է, որի մեջ Բարձր Հայքի սահմաններում թափվում են մի շարք վտակներ։ Բարձր Հայքը հայտնի էր իր սառնորակ աղբյուրներով, ոսկով, պղնձով, աղահանքերով, քարածուխով, նավթով, երկաթով։

Գյումրիի Մայր Հայաստանը առջևից

Մ.թ.ա. II հազարամյակում Բարձր Հայքի արևմտյան շրջանները մտել են խեթական պետության մեջ[1]։

հցվբսդվւֆսհվւադհ

Մ.թ.ա. 15-րդ դարից Բարձր Հայքը, Տայքի մի մասը Փոքր Հայքի հետ միասին կազմում էին Հայասա-Ազզի հայկական ցեղային միության տարածքը։ Մ.թ.ա. 189 թվականից Բարձր Հայքը մտել է Հայոց Արտաշեսյան թագավորության մեջ։ Հայտնի էր հեթանոսական հավատքի կենտրոններով։ Նահանգի Եկեղիք գավառի Երիզա ավանում էր գտնվում Անահիտ աստվածուհու մեհյանը։ Նույն գավառի Թիլ ավանում էր գտնվում պտղաբերության աստվածուհի Նանեի մեհյանը։

Արմաղան լեռը հարավից

Գտնվելով Մեծ Հայքի արևմտյան սահմանում՝ Բարձր Հայքը հնուց ի վեր ենթարկվել է օտար տերությունների հարձակումներին։ 62–ից Բարձր Հայքը մտել է Արշակունյաց Հայոց թագավորության կազմի մեջ։ Ըստ Փավստոս Բյուզանդի, Բարձր Հայքի Անի ամրոցում են թաղվել Հայոց Արշակունի թագավորները։ 301–ից հետո Բարձր Հայքի Եկեղյաց գավառի մեծ մասը դարձել է Գրիգոր Լուսավորչի տոհմի սեփականությունը։ Մեծ Հայքի 387–ի բաժանումից հետո Բարձր Հայքը կազմել է Հռոմեական Հայաստանի հիմնական մասերից մեկը, որի գերագույն կառավարիչը կայսեր կողմից նշանակվող կոմսն էր։ Նահանգը մասնատված էր մի շարք նախարարությունների։ Բարձր Հայքի վարչական վիճակը փոխվեց բյուզանդական Հյուստինիանոս I կայսեր կատարած վերափոխությունների հետևանքով։ Հայկական նախարարությունները վերացվեցին, 380-ական թվականներից սկսած Բարձր Հայքում աստիճանաբար ուժեղացել է բյուզանդական ազդեցությունը։ VII դ. առաջին կեսին Բարձր Հայքը դարձել է պարսկա–բյուզանդական պատերազմների թատերաբեմ, նույն դարի կեսերից ենթարկվել արաբական հարձակումներին։ Նահանգն այնուհետև դարձել է Բյուզանդիայի և արաբական արյունոտ բախումների թատերաբեմ։ 885 թվականից Բարձր Հայքը մտել է Բագրատունյաց Հայոց թագավորության մեջ, բացառյալ Կարինից, որը շարունակեց մնալ խալիֆության սահմաններին ռազմականը։ 1314 թվականին ամբողջ Բարձր Հայքը ենթարկվել է ծանր հարկահանության, փակվել են եկեղեցիները, բնակչության մի մասը հավատափոխ է եղել, ոմանք վաճառել են իրենց զավակներին կամ փախել այլևայլ վայրեր։ 1394–ին Բարձր Հայքը գրավել են Լենկթեմուրի հրոսակները և նահանգի բնակչությունը ենթարկվել նորանոր արհավիրքների։ 1514–ին նահանգը գրավել է օսմանյան Թուրքիան։ 1555 և 1639 թվականների թուրք-պարսկական պայմանագրով Բարձր Հայքը վերջնականապես անցել է Թուրքիային՝ ընդգրկելով Էրզրումի փաշայության մեջ[2]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 321

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավիթ Սարգսյան, Բարձր Հայք, Երևան 2001 թվական, էջ 18


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://armenpress.am/arm/news/682591 Արմենպրեսի անդրադարձը
  2. «Սպարապետն այսօր կդառնար 53 տարեկան». Արմենպրես. մարտի 5, 2012. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին. «Vazgen Sargsyan had invaluable contribution to the formation of the Armenian Army and State»

Կատեգորիա:Բարձր Հայք Կատեգորիա:Փոքր Ասիայի պատմական շրջաններ