Երևանի պետական բժշկական համալսարան
Երևանի պետական բժշկական համալսարան | |
---|---|
Հապավում | ԵՊԲՀ |
Տեսակ | համալսարան |
Միջազգային անվանում | Yerevan State Medical Univerity after Mkhitar Heratsi |
Նախկին անվանումներ | Երևանի բժշկական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1920 |
Տիպ | բարձրագույն ուսումնական հաստատություն |
Ռեկտոր | Արմեն Մուրադյան |
Ուսանողներ | 8000-ից ավել |
Օտարերկրյա ուսանողներ | 2000-ից ավել |
Դոկտորներ | 148 |
Դոցենտներ | 164 |
Դասախոսներ | 1100 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Հայաստան, 0025, ք. Երևան, Կորյունի 2 |
Կայք | ysmu.am |
Yerevan State Medical University Վիքիպահեստում |
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություն Հայաստանում։ Հիմնադրվել է 1920 թվականին[1]։ Տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։ Անդամակցում է մի շարք միջազգային ասոցիացիաների։ Այսօր ավելի քան 8000 ապագա բժիշկներ կրթություն են ստանում բժշկական համալսարանում։ Շուրջ 33 երկրից 2000-ից ավելի տարբեր ազգությունների ուսանողներ են սովորում ԵՊԲՀ-ում։ Կրում է միջնադարի անվանի բժիշկ Մխիթար Հերացու անունը։
2024 թվականին «Բուժական գործ» անընդհատ և ինտեգրացված (հայալեզու, անգլալեզու և ռուսալեզու) երեք կրթական ծրագրերը ստացան WFME միջազգային չափորոշիչներին համապատասխան հավատարմագրում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան Հայաստանի Առաջին Հանրապետությունում համալսարանի հիմնումը` հայ ուսանողների թիվը մեծ է եղել Անդրկովկասյան մասնավոր համալսարանում, որը տեղակայված էր Թիֆլիսում։ 1919 թ. տեղի ունեցած խորհրդակցությամբ քննարկվում է համալսարանը հիմնել Երևանում[3]։
1920 թ. հունվարի 31-ին համալսարանը ժամանակավորապես բացվում է Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցի շենքում։ Հաջորդ ուսումնական տարվանից համալսարանը տեղափոխվում է Երևանի ուսուցչական սեմինարիայի շենք և կոչվում Հայաստանի ժողովրդական համալսարան, իսկ 1922 թ.-ից՝ պետական համալսարան։ 1920 թ.-ի հոկտեմբերի վերջին նախարարապետ Հ. Օհանջանյանի և հանրային կրթության նախարար Գ. Ղազարյանի ստորագրությամբ ընդունվում է որոշում՝ «Համալսարանում բժշկական ֆակուլտետի մասին բացման մասին» օրենք, սակայն կյանքի չի կոչվում։ 1920 թ. Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921 թ. նոյեմբերի 3-ին, Երևանում բացվում է բժշկական կադրերի պատրաստման դպրոց[3]։ Իսկ 1922 թ. մարտի 15-ին, ուսումնական կանոնավոր գործընթացի ապահովման համար, Երևանի բժշկական դպրոցի բազայի վրա հիմնվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Առաջին դեկանը բժշիկ Սպանդարատ Կամսարականն էր, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած էր 6 հոգուց։
Խորհրդային տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թ.-ին բժշկական ֆակուլտետը տալիս է իր առաջին 32 շրջանավարտը։ 1930 թ.-ին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ՝ պետական համալսարանի ֆակուլտետների հիման վրա ստեղծվում են ինքնուրույն ինստիտուտներ, այդ թվում և պետական բժշկական համալսարանը։
Հայրենական պատերազմի սկզբից Երևան են փոխադրվում Կրասնոդարի և Օրջոնիկիձեի բժշկական ինստիտուտները՝ ուսանողներով և պրոֆեսորադասախոսական կազմով։
1947 թ. ստեղծվում է ուսանողական գիտական ընկերությունը։ 1958 թ.-ին սկսվում է հրատարակվել «Ապագա բժիշկ» թերթը, որը լույս է տեսնում մինչ օրս։ 1957 թ. սփյուռքահայերի համար ստեղծվում է արտասահմանցի ուսանողների բաժին։ Հայաստանի նախարարների խորհրդի 1989 թ. մայիսի 25-ի որոշմամբ Երևանի բժշկական ինստիտուտը կոչվում է միջնադարի բժշկապետ Մխիթար Հերացու անունով։
1988 թ.-ի դեկտեմբերյան երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ին, ինստիտուտում ստեղծվում է օպերատիվ շտաբ։ Ամեն օր աղետի գոտի են մեկնում ուսանողների 200-250-հոգանոց ջոկատներ։ Ինստիտուտում կազմակերպվում է դոնորական կետ[3]։
Անկախությունից ի վեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թ.-ին ստեղծված ռազմական ամբիոնի հիման վրա 1994 թ.-ին համալսարանում հիմնադրվում է ռազմաբժշկական ֆակուլտետը։ 1992 թ.-ին համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմավորվում է Ուսանողական խորհրդարանը, որը կարևոր դերակատարություն է ունենում ներբուհական աշխատանքների կազմակերպման գործում։ Հայաստանի կառավարությունը 1995 թվականին ինստիտուտին տալիս է համալսարանի կարգավիճակ։ Նույն թվականին բժշկական համալսարանի ենթակայությանն է հանձնվում հարևանությամբ գտնվող հիվանդանոցային ողջ համալիրը։ 2005-2006 ուսումնական տարում ԵՊԲՀ-ն անցնում է երկաստիճան կրթական համակարգի։ Առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը կառավարության որոշմամբ 2011 թ.-ին միավորվում է բժշկական համալսարանի կրթական համակարգին[3]։
2014 թ. նոյեմբերի 27-ի Հայաստանի կառավարության որոշմամբ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի[4]։
Կամպուսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկական համալսարանը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում` Կորյուն 2 հասցեում։ Այն բաղկացած է չորս կառույցից. գլխավոր, վարչական, լաբորատոր և անատոմիական։
ԵՊԲՀ-ն ունի երեք հիվանդանոցային համալիր, որտեղ ուսանողները ստանում են արժեքավոր գիտելիքներ և պրակտիկ փորձ։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը[5], «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը[6] հնարավորություն են ընձեռում ուսանողներին փորձ ձեռք բերել կլինիկաներում, պոլիկլինիկաներում, լաբորատորիաներում և ախտորոշիչ կենտրոններում։
Ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և ամրապնդելու համար «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում գործում է ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոնը։
Հանրակացարանները տեղակայված են մոտակայքում, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին հեշտությամբ և արագ հասնել համալսարան։ Բոլոր սենյակները հագեցած են անհրաժեշտ պարագաներով։ Հանրակացարաններում կան ճաշասենյակներ, համակարգչային սենյակներ և այլ սրահներ, որոնք նախատեսված են ընթերցանության, հանդիպումների և քննարկումների համար[7]։
Կազմակերպություն և կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի օրենսդրությանը և Համալսարանի կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա՝ միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ։ Համալսարանի կառավարման մարմիններն են՝ խորհուրդը, ռեկտորը, գիտական խորհուրդը, ռեկտորատը։
Խորհուրդը կազմված է 32 անդամներից և ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, Հայաստանի կառավարության, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից։
Համալսարանի խորհրդի հիմնական խնդիրներն են՝ համալսարանի ռեկտորի ընտրությունը, համալսարանի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունների որոշումը՝ ռեկտորի ներկայացմամբ։ Խորհուրդը նաև քննարկում և հաստատում է համալսարանի բյուջեն։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանը[8]։
ԵՊԲՀ-ն ունի 6 ֆակուլտետ՝ ընդհանուր բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագիտություն, ռազմական բժշկություն, հանրային առողջություն, հետբուհական և շարունակական կրթություն։ Յուրաքանչյուր ֆակուլտետի գլխավոր ղեկավար մարմինը դեկանն է, և ամեն մի բաժին ղեկավարվում է ֆակուլտետային հանձնաժողովների կողմից։ Դեկանը զեկուցում է պրոռեկտորին, որն իր հերթին հաղորդում է ռեկտորին։ Համալսարանի ռեկտորն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը[9]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական բժշկական համալսարանը կատարում է ընդունելություն հետևյալ մասնագիտություններով` Բուժական գործ, Ստոմատոլոգիա, Ֆարմացիա, Բուժական գործ զինված ուժերում։ Համալսարան կարող են դիմել միջնակարգ (լրիվ) և միջին մասնագիտական կրթությամբ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման։ Դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ միասնական (ընդունելության) քննություններ հանձնել «Ֆիզիկա» (գրավոր), «Քիմիա» (գրավոր), «Կենսաբանություն» (գրավոր) մրցութային առարկաներից երկուսից։ Ընդունելության քննությունների մրցույթների արդյունքները հաստատվում են հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ։
Օտարեկրյա քաղաքացիները ընդունելության համար պետք է հանձնեն որակավորման թեստ, որի արդյունքները և պահանջվող մնացած փաստաթղթերը պետք է ուղարկվեն համալսարան[10]։
Ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ուսուցման տևողությունը ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետներում 6 տարի է, ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 5 տարի։ Բակալավրի որակավորման կրթական ծրագրի ուսուցման տևողությունը դեղագիտական ֆակուլտետում 4 տարի է։
Մագիստրատուրան տալիս է հետևյալ մասնագիտացումներ`
- Բուժական գործ
- Հանրային առողջություն և առողջապահություն
- Ֆարմացիա
- Բուժական գործ զինված ուժերում
Հետդիպլոմային ուսուցման համար սահմանված են հետևյալ ձևերը. ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա և շարունակական մասնագիտական ուսուցում (ՇՄՈՒ)։ Ինտերնատուրայի տևողությունը 11 ամիս է և իրականացվում է «ընդհանուր գործունեության բժիշկ», «ստոմատոլոգ» և «դեղագետ» մասնագիտություններով՝ համաձայն համապատասխան ծրագրերի։ Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներին հնարավորություն է տրվում, շրջանցելով ինտերնատուրան, ԵՊԲՀ-ի ամբիոններում 1-4 տարի տևողությամբ մասնագիտանալ կլինիկական օրդինատուրայում՝ համապատասխան ծրագրերով[11]։
OSCE քննական կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2023թ.-ից Հայաստանում առաջին անգամ պետական ավարտական քննության գործնական հմտությունների ատեստավորումը կանցկացվի OSCE (Objective Structural Clinical Exams – Օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության) ձևաչափով։
OSCE քննական կենտրոնը տեղակայված է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում։
OSCE քննությունը ներառում է և՛ տեսական իմացություն, և՛ գործնական հմտությունների սիմբիոզ։
Երեք սենյակ նախատեսված է վիրաբուժության համար, 5 սենյակ՝ ներքին հիվանդությունների՝ նեֆրոլոգիա, թոքաբանություն, սրտաբանություն, ռևմատոլոգիա և գաստրոնէնտերոլոգիա, 2 սենյակ՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի, 1 սենյակ՝ անհետաձգելի բուժօգնության համար[12]։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրամը հանդիսանում է ոչ միայն խոշոր կրթական և առողջապահական կենտրոն, այլ նաև ունի գիտական մեծ ներուժ, ինչը տալիս է հնարավորություն հիմնադրամի հետագա զարգացման համար։ Հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են թվով 689 գիտական աստիճան ունեցող աշխատակիցներ, որոնցից 165-ը գիտության դոկտորներ են, 524-ը` թեկնածուներ։ 2016 թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ հիմնադրամում իրենց հետազոտական գործունեությունն են իրականացնում թվով 28 ասպիրանտ և 96 հայցորդ[13]։
Համագործակցություն և միջազգային հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի պետական բժշկական համալսարանը անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են՝
- «ՍԳրուպ» եվրոպական համալսարանների ցանցը,
- Համալսարանների միջազգային ասոցիացիան,
- Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիան` որպես Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիայի անդամ,
- Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցիացիան,
- Ատամնաբույժ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան,
- Դեղագետ ուսանողների միջազգային ֆեդերացիան,
- Եվրոպայի բժիշկ ուսանողների ասոցիացիան,
- Համաշխարհային համալսարանների հեռահար ուսուցման ասոցիացիան,
- Ատամնաբույժ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան։
ԵՊԲՀ-ն ընդգրկված է նաև միջազգային գիտակրթական տարբեր, այդ թվում՝ Tacis Tempus և Համաշխարհային Բանկի ծրագրերում։
ԵՊԲՀ-ն կնքել և վերակնքել է բազմաթիվ համաձայնագրեր ԱՊՀ, Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և ԱՄՆ-ի տարբեր հայտնի բժշկական համալսարանների հետ, որոնցից են`
- Բաց բժշկական ինստիտուտ (ամերիկյան-ավստրիական հիմնադրամ)
- Բեռլինի Շարիտե բժշկական համալսարան, Գերմանիա,
- Բոսթոնի բժշկության դպրոց, ԱՄՆ
- Բորսթելի գիտահետազոտական կենտրոն, Գերմանիա
- Բրյուսելի բաց համալսարան, Բելգիա
- Դանա-Ֆարբեր/Բոսթոնի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն, ԱՄՆ
- Դեյվիդ Գեֆենի անվան բժշկության դպրոց Կալիֆորնիայի համալսարանում, Լոս Անջելես, ԱՄՆ
- Դյուսելդորֆի համալսարանական կլինիկա, Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարան, Գերմանիա
- Թբիլիսիի պետական բժշկական համալսարան, Վրաստան
- Թեսալոնիկեի Արիստոտելի համալսարան, Հունաստան
- Կոլումբիայի համալսարան, Բժիշկների և վիրաբույժների դպրոց, ԱՄՆ
- Լյուբեկի համալսարան, Գերմանիա
- Հռոմի Սուրբ Սիրտ բժշկական համալսարան, Իտալիա
- Մյունսթերի համալսարան, Գերմանիա
- Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան, ՌԴ
- Յոնշոփինգի համայնական խորհուրդ, Շվեդիա
- Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան, ՌԴ
- Պոտսդամի Էռնստ ֆոն Բերգման կլինիկա, Գերմանիա
- Ջորջիայի նյարդավիրաբուժական քոլեջ, Մերսեր համալսարանի բժշկության դպրոց, ԱՄՆ
- Ռենե Դեկարտի անվան համալսարան, Փարիզ, Ֆրանսիա
- Ստավրոպոլի պետական բժշկական ակադեմիա, ՌԴ
- Սուրբ Աննայի մանկական հիվանդանոց, Ավստրիա
Ուսանողների զգալի մասը ավարտել է արտերկրում կարճաժամկետ և երկարաժամկետ պրակտիկայի ծրագրեր, ինչը զգալիորեն նպաստել է կրթության զարգացմանը[14]։
Գրադարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵՊԲՀ գրադարանը Հայաստանի ամենախոշոր գրադարաններից մեկն է և ունի ավելի քան 65000 դասագիրք և մասնագիտական գրականություն։ Այն հագեցած է բժշկական գրադարանի գիտական և ուսումնական նյութերի հարուստ հավաքածուով։ Մասնագիտական գրականությունը համալրվում է համալսարանի անձնակազմի հեղինակային դասագրքերով, ինչպես նաև տարբեր երկրներից ստացված ձեռնարկներով և գրքերով։ Հատուկ հետազոտական ամսագրերը միշտ էլ թարմացված են։
Համալսարանն ունի նաև առցանց գրադարան, որը բաղկացած է ուսումնական նյութերից, թեստերից և հարցաթերթերից, որոնք հասանելի են ինչպես ուսանողներին, այնպես էլ հետաքրքրված անձանց[15]։
Քոլեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵՊԲՀ քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն է և գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում[16]։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլեջի ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով։ Դիմորդը մրցույթին մասնակցում է «Կենսաբանություն» առարկայից գրավոր թեստային քննության գնահատականի, դիմորդի հիմնական կրթության վկայականում կամ ատեստատում ամրագրված «Հայոց լեզու» առարկայի քննական գնահատականի, «Քիմիա» առարկայի գնահատականի և հիմնական կրթության վկայականի կամ ատեստատի բոլոր գնահատականների թվաբանական միջինի գումարային թվանշանով։
Մասնագիտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քույրական գործ[17]
- Ատամնատեխնիկական գործ[18]
- Լաբորատոր ախտորոշում[19]
- Դեղագործություն[20]
- Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ
- Բուժական գործ (ՊՆ պետպատվեր)[21]
- Ստոմատոլոգիական գործ[22][23]
Զինվորի տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը ԵՊԲՀ և ՊՆ հետ համատեղ 2018 թվականին ստեղծել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։ «Զինվորի տունն» առաջատար վերականգնողական կենտրոն է՝ Հայաստանում և տարածաշրջանում՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և լավագույն մասնագիտական մուլտիդիսցիպլինար թիմով[24]։
Ամբիոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանում գործում են բարձրագույն մասնագիտական կրթության և հետբուհական շարունակական կրթության ամբիոններ։
Բարձրագույն կրթություն
1. Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ ՝ բ․գ․թ․, դոցենտ Նաիրա Յուրիի Կարալյան)
2. Ախտաֆիզիոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․թ․, դոցենտ Արտեմ Սերգեյի Գրիգորյան)
3. Ակնաբուժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Ալբերտի Ոսկանյան)
4. Աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ Պյոտր Գևորգի Սարգսյան)
5. Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Իրինա Էդուարդի Մալխասյան)
6. Առողջապահական իրավունք (ղեկավար՝ Մելիք Ռազմիկի Սողոմոնյան)
7. Արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․ պրոֆեսոր Գևորգ Նաիրիի Թամամյան)
8. Բժշկական գենետիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կ․գ․դ․, պրոֆեսոր Թամարա Ֆադեյի Սարգսյան)
9. Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ/ծ փոխգնդապետ Գոռ Ռոբերտի Վարդանյան)
10. Բժշկական քիմիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կ․գ․դ․, պրոֆեսոր Մագդալինա Մհերի Մելքոնյան)
11. Բժշկական կենսաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կ․գ․դ․, պրոֆեսոր Հռիփսիմե Շավարշի Մաթևոսյան)
12. Բժշկական հոգեբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ հ․գ․թ․, դոցենտ Խաչատուր Վլադիմիրի Գասպարյան)
13. Բժշկական մանրէաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․թ․, դոցենտ Կոնստանտին Ղուկասի Մանուկյան)
14. Բժշկական ֆիզիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կ․գ․թ․, դոցենտ Սեյրան Պայքարի Քոչարյան)
15. Դատական բժշկության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Շոթա Արսենի Վարդանյան)
16. Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ մ․գ․դ․, պրոֆեսոր Լիդա Արշակի Սահակյան)
17. Դեղագործության կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ դ․գ․թ․, դոցենտ Մարթա Հեկտորի Սիմոնյան)
18. Դեղերի տեխնոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Հակոբ Վարդանի Թոփչյան)
19. Էնդոկրինոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Ելենա Միխայիլի Աղաջանովա)
20. Ընդհանուր վիրաբուժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Հայրապետ Ալեքսանի Բարսեղյան)
21. Ընտանեկան բժշկության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Միքայել Զաքարի Նարիմանյան)
22. Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Լազար Կառլենի Եսայան)
23. Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․թ․, դոցենտ Վիգեն Արայի Ասոյան)
24. Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Կիմի Շուքուրյան)
25. Կենսաքիմիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կ․գ․դ․, պրոֆեսոր Միխայիլ Իոսիֆի Աղաջանով)
26. Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․թ․, դոցենտ Արմինե Վիլենի Հակոբյան)
27. Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․թ․ Զարուհի Հուսիկի Գևորգյան)
28. Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Նարինե Ռուբենի Միրզոյան)
29. Կոլոպրոկտոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Միքայելի Մինասյան )
30. Համազորային պատրաստության ցիկլ (ցիկլի պետ՝ փոխգնդապետ Գալուստ Միշայի Թումասյան)
31. Համաճարակաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Մերի Մանուկի Տեր-Ստեփանյան)
32. Հայոց լեզվի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան․գ․թ․, դոցենտ Հենրիետա Վահրամի Սուքիասյան)
33. Հանրային առողջության և առողջապահության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Արտաշես Էդուարդի Թադևոսյան)
34. Հասարակագիտական առարկաների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պ․գ․դ,, պրոֆեսոր Վահան Հենրիկի Մելիքյան)
35. Հետազոտության հիմունքներ (ցիկլի ղեկավար՝ կ․գ․դ․, պրոֆեսոր Կոնստանտին Բորիսի Ենկոյան)
36. Հիգիենայի և բժշկական էկոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Լարիսա Ռաֆայելի Ավետիսյան)
37. Հյուսվածաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կ․գ․դ․, պրոֆեսոր Կարմեն Թելմանի Սահակյան)
38. Հոգեբուժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․թ․, դոցենտ Կարինե Կարլենի Թաթարյան)
39. Ճառագայթային ախտորոշման ամբիոն(ամբիոնի վարիչ՝ բ․գ․թ․, դոցենտ Գառնիկ Արայի Ավետիսյան)
40. Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Արմինե Գագիկի Հարությունյան)
41. Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Լուսինե Ռազմիկի Աբրահամյան)
42. Մանկաբուժության թիվ 1 ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Կարինե Հրանտի Սիմոնյան)
43. Մանկաբուժության թիվ 2 ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Ալեքսանդրի Սարգսյան)
44. Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․ Հրանտ Յուրիի Տեր-Պողոսյան)
45. Մանկական վիրաբուժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Արա Սայենի Բաբլոյան)
46. Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյան)
47. Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Արմինե Միքայելի Մինասյան)
48. Ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․թ․, դոցենտ Քնարիկ Վարդանի Գինոսյան)
49. Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Զինաիդա Տիտալի Ջնդոյան)
50. Նյարդաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Հովհաննես Մորիսի Մանվելյան)
51. Նյարդավիրաբուժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Վիկտորի Ֆանարջյան)
52. Նորմալ անատոմիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․թ․, դոցենտ Կարինե Մինասի Բարոյան)
53. Նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Դրաստամատ Նահապետի Խուդավերդյան)
54. Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյան)
55. Ռազմաբժշկական փորձաքննության դասավանդման խումբ (խմբի ղեկավար՝ բ․գ․թ Սամվել Սուրենի Սահակյան)
56. Ռազմադաշտային թերապիայի ամբիոն (ամբիոնի պետ՝ բ․գ․դ, դոցենտ, բ/ծ գնդապետ Վարդան Վիկտորի Ծատուրյան)
57. Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոն (ամբիոնի պետ՝ բ․գ․թ․ Կամո Ռաֆիկի Շաբոյան)
58. Ռեաբիլիտոլոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ բ․գ․թ․, դոցենտ Ամալյա Սիմոնի Պապոյան)
59. Սեքսոպաթոլոգիայի կուրս (կուրսի վարիչ՝ բ․գ.թ․, դոցենտ Վրեժ Ալբերտի Շահրամանյան)
60. Սրտաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Հմայակ Սոսի Սիսակյան)
61. Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Գագիկ Վարդգեսի Հակոբյան)
62. Վիրաբուժության թիվ 1 ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Սուրեն Աղոյի Ստեփանյան)
63. Վիրաբուժության թիվ 3 ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․թ․, դոցենտ Հարություն Լեոնիդի Մինասյան)
64. Վիրաբուժության թիվ 4 ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Մուշեղ Միսակի Միրիջանյան)
65. Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Գերասիմի Չարչյան)
66. Ուռուցքաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Հովհաննեսի Տանանյան)
67. Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Սեմյոն Լյուդվիգի Օրդույան)
68. Օտար լեզուների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան․գ․թ․ դոցենտ Հասմիկ Ռազմիկի Հովհաննիսյան)
69. Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․թ․, դոցենտ Աննա Ռուբենի Վարդանյան)
70. Ֆարմակոգնոզիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ դ․գ․դ․, պրոֆեսոր Նաիրա Բաբկենի Չիչոյան)
71. Ֆարմակոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ դ․գ․դ․ Մարինե Գառնիկի Բալասանյան)
72. Ֆարմացիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ դ․գ․թ․, դոցենտ Արուսյակ Գագիկի Ժամհարյան)
73. Ֆթիզատրիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պրոֆեսոր Մարինա Դմիտրիի Սաֆարյան)
74. Ֆիզիկական դաստիարակության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ դոցենտ Հարություն Շմավոնի Թամիրյան)
Հետբուհական կրթություն
- Ակնաբուժության կուրս (կուրսի վարիչ՝ բ.գ.դ. Ահարոն Ռոբերտի Գաբրիելյան)
- Այլընտրանքային բժշկության կուրս (կուրսի վարիչ՝ բ.գ.թ., դոցենտ Մկրտիչ Նորայրի Ավագյան)
- Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Լևոնի Մելքոնյան)
- Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.թ., դոցենտ Արայիկ Անդրանիկի Ոսկանյան)
- Ընդհանուր վիրաբուժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Զարեհ Ավետքի Տեր-Ավետիքյան)
- Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ․գ․թ․ Զարուհի Հուսիկի Գևորգյան)
- Կրծքային վիրաբուժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.թ., դոցենտ Հովհաննես Կարպիսի Սարկավագյան)
- Մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Գեորգի Գրիգորիի Օկոև)
- Մանկաբուժական նեղ մասնագիտությունների կուրս (կուրսի վարիչ՝ Հովհաննես Գևորգի Զոհրաբյան)
- Մանկական ակնաբուժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ. Ահարոն Ռոբերտի Գաբրիելյան)
- Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Նաիրիի Թամամյան)
- Նեոնատոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Պավել Արտյոմի Մազմանյան)
- Շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ Ալեքսանդր Ռաֆայելի Սարկիսով)
- Ողնաշարային վիրաբուժության, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.թ., դոցենտ Կարեն Ալեքսանի Քոլոյան)
- Ուռուցքաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Հայրապետ Մեսրոպի Գալստյան)
- Պաթոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.թ. Փառանձեմ Սլավայի Խաչատրյան)
- Պլաստիկ վիրաբուժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.թ., դոցենտ Արտավազդ Բագրատի Սահակյան)
- Սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Տիգրան Լևի Սուլթանյան)
- Սպորտային բժշկության և հաշմանդամային սպորտի կրթական խումբ (խմբի ղեկավար՝ ման.գ.թ., դոցենտ Նունե Գևորգի Տեր-Մարգարյան)
- Սրտաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Գրիգորիի Հայրապետյան)
- Քույրական գործի կազմակերպման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բ.գ.դ. Ալինա Մաքսիմի Քուշկյան)
Մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանողներ / Միջազգային ուսանողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր ապագա ավելի քան 8000 բժիշկներ կրթություն են ստանում բժշկական համալսարանում։ Այս ուսանողների 24%-ը աշխարհի 33 երկրներից միջազգային ուսանողներ են։ Այդ երկրների շարքին են պատկանում մասնավորապես՝ ԱՄՆ, ՌԴ, Գերմանիա, Հնդկաստան, Իսրայել, Կանադա, Իրան, Իրաք, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Ղազաղստան, Թուրքմենստան, Վենեսուելա, Սիրիա, Սինգապուր, Ավստրալիա, Լեհաստան, Շվեդիա, Չինաստան, Ֆրանսիա, Ուկրաինա, Հորդանան, Կիպրոս, Լիբանան, Շրի Լանկա[25]։
Ուսման վարձերը տարբեր են տարբեր աստիճանի համար։ Համալսարանի ուսանողներն ունեն բացառիկ հնարավորություն ստանալու տարբեր անվանական կրթաթոշակներ։ Անվանական կրթաթոշակներից են Մխիթար Հերացու, Ռուբեն Սևակի, Հակոբ Հովհաննիսյանի, Գրիգոր Արեշյանի, Վահան Արծրունու, Լևոն Հովհաննիսյանի, Ռուբեն Յոլյանի, Բարդուղեմիոս Ֆանարջյանի, Ալբերտ Մայրապետյան անվան կրթաթոշակները։ Կան նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Թուրփանջյան ընտանեկան, Ագեան ընտանեկան, «Հայ համայնքը հայ ուսանողությանը» հիմնադրամների կողմից տրված կրթաթոշակներ[26]։
Ֆակուլտետ և աշխատակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուհի ավելի քան 1100 դասախոսներից 171-ը գիտությունների դոկտորներ են, 504-ը` գիտությունների թեկնածուներ։ Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսներ։ Նրանք պատասխանատու են դասախոսությունների, դասընթացներ անցկացնելու, ուսանողական խորհրդատվության, ինչպես նաև հետազոտություններ իրականացնելու համար։ Գիտական հզոր այս ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում բժշկագիտության և հարակից գիտությունների զարգացման գործում[13]։
Պատվավոր դոկտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵՊԲՀ-ի «Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում» մրցանակին արժանացել են շատ ուշագրավ և ճանաչված մարդիկ։
- Թոմ Քաթինա - Սուդանի Նուբա լեռների բժիշկ, «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր[27]
- Դինա Միրեդ - Քաղցկեղի Միջազգային Վերահսկողության Միության նորընտիր նախագահ Հորդանանի արքայադուստր Նորին Թագավորական Մեծություն[28]
- Բհաիրոն Սինգհ Շեխավաթ - Հնդկստանի նախկին փոխնախագահ[29]
- Ահարոն Չիխանովեր - Իսրայելի կենսաբան և քիմիայի Նոբելյան մրցանակակիր[30]
- Հագոփ Քանթարջյան - Թեքսասի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի լեյկեմիաների ամբիոնի վարիչ, բժշկագիտության պրոֆեսոր[31]
- Ագոփ Բեդիկյան - Թեքսասի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի մելանոմայի ամբիոնի պրոֆեսոր[32]
- Կլաուս Պիտեր Հելրիգել - Բեռլինի քաղցկեղի միության նախագահ, Գերմանայի արյունաբանության և ուռուցքաբանության միության քարտուղար և խորհրդի անդամ[33]
- Նիրմալ Կ. Գանգուլի - Ջավահալար Հնդկաստանի հետբուհական բժշկական կրթության և հետազոտությունների ինստիտուտ նախագահ[34]
- Լեո Բոկերիա- Անվանի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս[35]
- Ֆիլիպ Ջենթի- Պրենատալ ախտորոշման ասպարեզում ակնառու գիտնական, պտղի էխոկարդիոգրաֆիայի հիմնադիր[36]
- Էդգար Մ. Հուսեպանյան- հայտնի նյարդավիրաբույժ և պրոֆեսոր[37]
- Լևոն Նազարյան- Պրոֆեսոր և ռադիոլոգիայի ամբիոնի փոխնախագահ և ռեզիդենտուրայի ծրագրերի տնօրեն Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանական հիվանդանոցում[38]
- Լեոնիդ Ռոշալ - Միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ `օօգնելու երեխաներին աղետների և պատերազմների ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ[39]
- Կարինե Սարգսյան - բժիշկ, գենետիկ, գիտության կառավարման փորձագետ, ESSB նախագահ, WHO և ARICE փորձագետ, Biobank Graz բժշկական կենտրոնի տնօրեն[40]
- Բագրատ Ալեքյան - բժիշկ, սիրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (թղթակից անդամ՝ 2005), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ[40]
- Արտեմ Փաթափության - լիբանանահայ մոլեկուլեկուլյար կենսաբան, նյարդաբան, Նոբելյան մրցանակակիր(2021), ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ[41]
Նշանավոր շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր պատմության ընթացքում զգալի թվով ԵՊԲՀ շրջանավարտներ հաջողությունների են հասել ինչպես ակադեմիական, այնպես էլ տարբեր բնագավառներում, ինչպիսիք են քաղաքականությունը, արվեստը։ Մեր շրջանավարտներ են հանդիսանում մի քանի տասնյակ նախարարներ և փոխնախարարներ, հարյուրավոր հիվանդանոցների տնօրեններ Հայաստանում և արտերկրում, հայտնի գիտնականներ և բժիշկներ։ Ազգային Ժողովի ներկայիս 5 պատգամավոր, այդ թվում Ազգային Ժողովի նախագահը, Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ են։ ՀԽՍՀ առողջապահության մինիստրներից շատերը եղել են ԵՊԲՀ շրջանավարտներ. Սիմեոն Լազարև, Բաբկեն Աստվածատրյան (1927), Ստեփան Ճշմարիտյան (1930), Արմենակ Խրիմլյան (1930), Զախարի Նարիմանով (1947), Էմիլ Գաբրիելյան (1954), Արտաշես Ազնաուրյան (1964)[42]։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տասը նախարաները ԵՊԲՀ շրջանավարտներ են. Միհրան Նազարեթյան (1962-1967); Արա Բաբլոյան (1965-1971); Գագիկ Ստամբոլցյան (1975-1980), Հայկ Նիկողոսյան (1973-1978); Արարատ Մկրտչյան (1973-1978); Նորայր Դավիդյան (1966-1972); Հարություն Քուշկյան (1974-1980); Դերենիկ Դումանյան (1972-1978); Արմեն Մուրադյան (1989-1995); Լևոն Ալթունյան (1979-1985)։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը նույնպես ԵՊԲՀ շրջանավարտ է[43]։ Ներկայումս Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախարար Հրաչյա Ռոստոմյանը 1998-2006 թվականներին սովորել է ԵՊԲՀ-ում[44]։
- Արա Բաբլոյան- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախկին նախագահ, ԵՊԲՀ Մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ[45],
- Արթուր Շուքուրյան- քիթ-կոկորդ-ականջաբան, վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր բժիշկ, Հայաստանի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ
- Լևոն Հ. Բադալյան- Մանկական նյարդաբան, ԽՍՀՄ-ում առաջին մանկական նյարդաբանական բաժանմունքի հիմնադիր[46]
- Բագրատ Ալեքյան - Սրտային վիրաբույժ, ՌԴ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ էնդովասկուլյար ախտորոշման բնագավառում, Էնդովասկուլյար վիրաբույժների և ինտերվենցիոն սրտաբանների ռուսական գիտական միության նախագահ[47]
- Էմիլ Գաբրիելյան- Դեղաբան և վիրաբույժ, արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Քալինգի» գիտական պարգևի, ՀԽՍՀ Առողջապահության նախարար[48]
- Էվրիկ Աֆրիկյան- Մանրէաբան, Մանրէաբանության Համամիութենական Միության (ԽՍՀՄ) նախկին փոխնախագահ[49]
- Արամայիս Գրիգորյան- Վիրաբույժ, բժշկագիտության պրոֆեսոր, Մոսկվայի առաջին բժշկական համալսարան, ԽՍՀՄ Վիրաբույժների համամիութենական միության նախկին գիտական քարտուղար[50]
- Գուրգեն Փաշինյան- Մոսկվայի բժշկական ստոմատոլոգիական համալսարանի դատական բժշկության ամբիոնի ղեկավար, Նիկոլայ 2-րդի և ընտանիքի անդամների մնացորդների դատական-ատամնաբուժական փորձաքննության ղեկավար[51]
- Բագրատ Սարգսյան- Ալթայի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի ղեկավար, բժշկագիտության պրոֆեսոր[52]
- Սամուել Բադալյան- Սիրակուզի Գինեկոլոգիայի և Ուռոգենեկոլոգիայի Կենտրոնի ղեկավար, SUNY Upstate բժշկական համալսարանի պրոֆեսոր[53]
- Իվան Գևորգյան- Վիրաբույժ, գիտնական, Երևանի պետական բժշկական ինստիտուտի Վիրաբուժության ամբիոնի վարիչ[54]
- Վիգեն Բախշինյան - Կոխլեար իմպլանտ կենտրոնի ղեկավար, Աուդիոլոգիայի և լսողության վերականգնման ազգային հետազոտությունների կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան[55]
- Լև Փիրուզյան- Կենսաֆիզիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ[56]
- Ալլա Գրիգորյան- Լյարդի փոխպատվաստման ծրագրի բժշկական տնօրեն, Քենթուկի համալսարան, ԱՄՆ[57]
- Քրիստինա Սիմոնյան- Լարինգոլոգիական հետազոտությունների տնօրեն, Հարվարդի բժշկական դպրոց[58]
- Կարինե Սարգսյան- «Biobank Graz» բժշկական կենտրոնի տնօրեն, «Գրաց» բժշկական համալսարան (BioPersMed- ի գիտական տնօրեն)[59]
- Ռուզան Կարաբախթյան- պաթոլոգիայի դոցենտ, Ալբերտ Էյնշտեյնի բժշկության քոլեջում և Մոնտեֆորիոր բժշկական կենտրոնում պաթոլոգ[60]
- Ռաֆայել Մինասբեկյան- «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգ» ՓԲԸ-ի «Կինո և հեռուստատեսություն» բիզնես ուղղության ղեկավար[61]
- Ռուբեն Ջաղինյան- Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
- Բհարաթ Ռեդի- Հնդկական կինոյի դերասան, սրտաբան
- Գարիկ Մարտիրոսյան - Արվեստագետ, կոմպոզիտոր, հեռուստահաղորդավար, դերասան և երգիչ
- Վահան Արծրունի- Երաժիշտ, կոմպոզիտոր և արվեստագետ
- Արտակ Զեյնալյան- Հայաստանի Արդարադատության նախկին նախարար
- Արսեն Թորոսյան- Հայաստանի Առողջապահության նախկին նախարար։
Ուսանողական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանը համալսարանի ուսանողական կազմի ներկայացուցիչն է։ Այն հիմնականում կազմակերպում է մրցույթներ, պարգևատրումներ, ուսանողական հանդիպումներ։ Ուսանողական խորհրդարանը զբաղվում է նաև տեղեկատվական հարթակում «Medicus» ուսանողական ամսագրի խմբագրությամբ, ինչպես նաև ռադիոյով և տարբեր հրատարակություններով։ Ուսանողական խորհրդարանն ակտիվ գործունեություն է նաև ծավալում մշակույթի և սպորտի ոլորտում։ Կազմակերպվում են հիշարժան օրերին նվիրված, ինչպիսին է ապրիլի 24-ը` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միջոցառումներ։ Ուսանողական խորհրդարանը զբաղվում է նաև համալսարանում ժամանցի կազմակերպմամբ։ Օրինակներն են հանդիսանում նոր և միջազգային ուսանողների համար ընդունելության կազմակերպումը, Սուրբ Ծնունդի դիմակահանդեսները և այլն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԵՊԲՀ». Վերցված է 24.05.2012-ին.
- ↑ Siranush (2024-02-06). «ԵՊԲՀ «Բուժական գործ» կրթական ծրագրերը ստացան WFME միջազգային հավատարմագրում՝ 7 տարով». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2024-07-08-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Պատմական ակնարկ». ysmu.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ ««Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր». ysmu.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ ««Մուրացան» հիվանդանոցային համալիր». ysmu.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Հանրակացարան». ysmu.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Հոգաբարձուների խորհուրդ». ysmu.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «ԵՊԲՀ կառուցվածք».
- ↑ «Ընդունելություն 2017/2018». ysmu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ».
- ↑ ysmu-admin (2023 թ․ մայիսի 24). «ԵՊԲՀ-ում գործնական հմտությունների ատեստավորումը կանցկացվի OSCE ձևաչափով». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 13,0 13,1 ԵՊԲՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 2017-2022
- ↑ «Միջազգային կապեր». ysmu.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «ԵՊԲՀ ԳՐԱԴԱՐԱՆ». ysmubooks.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Քոլեջ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Քույրական գործ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Ատամնատեխնիկական գործ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Լաբորատոր ախտորոշում». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Դեղագործություն». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Բուժական գործ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «ԵՊԲՀ քոլեջում կներդրվի նոր մասնագիտություն». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. 2024-07-25. Վերցված է 2024-07-30-ին.
- ↑ «Հայտագրման համակարգ». dimord.emis.am. Վերցված է 2024-07-30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Մեր մասին – Զինվորի տուն» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Միջազգային ուսանողների քարտեզ».
- ↑ «Կրթաթոշակներ». ysmu.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Dr. Tom Catena – 2017 Aurora Prize Laureate». AURORA PRIZE. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Princess of Jordan Dina Mired awarded title of YSMU honorary doctor | NEWS.am Medicine - All about health and medicine». med.news.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Հնդկաստան - Երկկողմ հարաբերություններ - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն». www.mfa.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Нобелевские лауреаты: Армении нужно идти в ногу со временем». newsarmenia.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Առաջիկա 10 տարում լեյկեմիան կլինի բուժելի. բժշկագիտության պրոֆեսոր Հագոփ Քանթարջյան». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն». www.oncology.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ www.koch-metschnikow-forum.de. «Koch-Metschnikow-Forum :: Section: Oncology». www.koch-metschnikow-forum.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «WHO | Prof Nirmal K.Ganguly». www.who.int. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Լեո Բոկերիան տպավորված է Հայաստանում՝ իր այցելած բժշկական կենտրոններով».
- ↑ «Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր». www.nt.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Edgar Housepian - A Doctor's Doctor to be Honored by Fund for Armenian Relief». archive.constantcontact.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Levon Nazarian». AGBU | Armenian non-profit organization (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Leonid Roshal: "The foundation of our team was laid in Armenia"». AURORA PRIZE. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ 40,0 40,1 «Բագրատ Ալեքյանը և Կարինե Սարգսյանը` ԵՊԲՀ պատվավոր դոկտորներ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Արտեմ Պատապուտյանը(Փաթափությանը) Հայաստանի բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր. Նամականիշ՝ նվիրված Նոբելյան մրցանակակրին - Orer». 2022 թ․ հունիսի 15. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Առողջապահության նախարարություն». moh.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «ՀՀ ԿԳՆ». edu.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «БАДАЛЯН Левон Оганесович». persons-info.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Bagrat Alekyan». International Conference for Innovations in Cardiovascular Systems (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Kalinga 1999-L1 | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Григорян Арамаис Вагаршакович — Энциклопедия фонда «Хайазг»». draft.hayazg.info (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Официальный сайт ФГБУ "РЦСМЭ" Минздрава России». www.rc-sme.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Саркисян Баграт Амаякович». www.forens-med.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Samuel Badalian, M.D., Ph.D., D.Med.Sc. – Gynecology | Urogynecology Center». gyn-urogyn.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Գևորգյան Իվան Քրիստափորի — Hayazg». am.hayazg.info. Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ ակադեմիա, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Alla Grigoryan».
- ↑ «Kristina Simonyan | Mount Sinai - New York». Mount Sinai Health System (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Medizinische Universität Graz - Research portal». forschung.medunigraz.at (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Rouzan G. Karabakhtsian, MD,PhD». www.montefiore.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Рафаел Михайлович Минасбекян». www.gazprom-media.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՊԲՀ թվային գրադարան Արխիվացված 2017-11-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երևանի պետական բժշկական համալսարան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 568)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |