Կարմեն Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարմեն Սահակյան
Ծնվել էփետրվարի 2, 1957 (67 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Պետական Համալսարան
Մասնագիտությունկենսաբան, հյուսվածաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Կարմեն Թելմանի Սահակյան (փետրվարի 2, 1957, Երևան, Հայաստան), հայ կենսաբան, հյուսվածաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (2005)[1], պրոֆեսոր (2014)։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հյուսավածաբանության ամբիոնի վարիչ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմենի Թելմանի Սահակյանը 1974 թվականին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը։ 1974 թվականին ընդունվել և 1979 թվականին կենսաբանի որակավորմամբ ավարտել է Երևանի Պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետը։

1980-1988թթ. աշխատել է ԵՊԲԻ հյուսվածաբանության ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայում որպես ավագ լաբորանտ,

1988-1997թթ. աշխատել է նույն ամբիոնում որպես ասիստենտ,

1997-2005թթ. հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ,

1990թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Բարձր ճնշման համախտանիշի պաթոգենետիկ օղակները (միկրոշրջանառու հունի թնդոկրին և իմուն համակարգերի փոփոխությունները)» թեմայով,

2005թ-ին պաշտպանել է դոկտորական թեզ «Թիրախ օրգաններում իմունաձևաբանական, նեյրոէնդոկրին և մետաբոլիկ շեղումները երկարատև ճնշման համախտանիշի պայմաններում» թեմայով՝ ստանալով կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[1],

2011-2012թթ. մայիսին մորֆոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար,

2012թ. ապրիլից առ այսօր հյուսվածաբանության ամբիոնի վարիչն է,

2005թ.-առ այսօր հյուսվածաբանության ամբիոնի պրոֆեսոր։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-ից ԵՊԲՀ առաջնային նյութի և մեթոդների ստուգման փորձագիտական հանձնաժողովի անդամ 2006թ. Հայաստանի մորֆոլոգների ասցիացիայի անդամ

2011թ.-առ այսօր «Տեսական բժշկություն» 026 մասնագիտական խորհրդի անդամ է

2011թ. ԵՊԲՀ Մեծ գիտխորհրդի անդամ

2011թ. -առ այսօր Ռուսաստանի մորֆոլոգների կոորդինացիոն խորհրդի անդամ

2012-2014թթ. ստոմատոլոգիայի ֆակուլտետային խորհրդի անդամ

2012թ.-առ այսօր «Հյուսվածաբանություն և անատոմիա» թեկնածուական որակավորման քննական հանձնաժողովի անդամ

2013թ. -առ այսօր ԳԿԽ-ի անդամ է

2014թ. հունվարի 23-ին ստացել է պրոֆեսորի կոչում

2015թ- առ այսօր ԵՊԲՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ է

2002թ., 2007թ. և 2013թ. անցել է մասնագիտական որակավորման դասընթացներ։

2005թ. և 2010թ. պարգևատրվել է ԵՊԲՀ ոսկե մեդալներով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  2. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)