Էվրիկ Աֆրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվրիկ Աֆրիկյան
Էվրիկ Աֆրիկյան.jpeg
Ծնվել էմայիսի 14, 1925(1925-05-14)[1][2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհուլիսի 19, 2016(2016-07-19) (91 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմանրէաբան
Հաստատություն(ներ)ԳԱԱ Մանրէաբանության ինստիտուտ[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1947)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2] և ակադեմիկոս[2]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1970)
Գիտական ղեկավարՆիկոլայ Կրասիլնիկով
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Անանիա Շիրակացու մեդալ
և Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

էվրիկ Գեղամի Աֆրիկյան (մայիսի 14, 1925(1925-05-14)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հուլիսի 19, 2016(2016-07-19))[3], մանրէաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1982) ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1947 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ մանրէաբանության բաժանմունքում (1961 թվականից՝ ինստիտուտ), 1953-1958 թվականներին՝ գիտքարտուղար, 1958 թվականից՝ լաբորատորիայի վարիչ, 1963 թվականից՝ տնօրեն, 2000 թվականից՝ պատվավոր տնօրեն։ 1993-2006 թվականներին եղել է «Մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնի» տնօրեն։ 1994 թվականից ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի հիմնախնդիրների խորհրդի նախագահն է։ 1977 թվականից եղել է Հայաստանի «Կենսաբանական հանդեսի» գլխավոր խմբագիրը։ 1993-1998 թվականներին եղել է Եվրոպական Համայնքի ԻՆՏԱՍ ասոցիացիայի գիտնականների խորհրդի անդամ, 1981-1987 թվականներին` Մանրէների Հավաքածուների Համաշխարհային Ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ, 1980-1990 թվականներին` Բակտերիոլոգիայի դասակարգման Միջազգային կազմակերպության բացիլների ենթակոմիտեի անդամ, 1970-1975 թվականներին` Համամիութենական միկրոբիոլոգիական միության փոխնախագահ[4][5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են ընդհանուր և կիրառական մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի հարցերին, հատկապես աերոբ սպորավոր բակտերիաների էկոլոգիային, դասակարգմանն ու կիրառությանը։ Մշակել է նոր տեխնոլոգիաներ տարբեր մանրէային պատրաստուկների արտադրության համար։ Ուսումնասիրել է հակաբիոտիկների ու հակազդիչ (անտագոնիստ) մանրէների կիրառումը բուսաբուծության և շերամապահության մեջ։ Ղեկավարել է ոչ մետաղական պոլիմերների կենսակայունության ուսումնասիրման համալիր աշխատանքները։ Մեծ ներդրում ունի ՀՀ-ում մանրէաբանական արդյունաբերության ստեղծման ու զարգացման գործում[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пенизиллин и его применения в медицине. Е., 1948.
  • Энтомопотогенные бактерии и их значение,. Е., 1973..
  • Աֆրիկյան Է. Գ. Միկրոօրգանիզմների անտագոնիզմի օգտագործման հեռանկարները գյուղատնտեսական կուլտուրաների հիվանդությունների դեմ պայքարելու գործում. ՀՍՍՀ ԳԱ Տեղ. բիոլ. և գյուղ. գիտ., 1956, Հ. 9, 1, էջ 15-24։
  • Փանոսյան Հ. Կ., Աֆրիկյան Է. Գ. Նիկոլայ Ալեկսանդրովիչ Կրասիլնիկով (ծննդյան 60-ամյակի առթիվ). ՀՍՍՀ ԳԱ Տեղ. բիոլ. և գյուղ. գիտ., 1957, Հ.10, 6, էջ 113-114։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 181.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. «91 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված մանրէաբան, ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանը»։ Վերցված է 2016-07-20 
  4. ՀՀ ԳԱԱ, Իսկական անդամներ (Ակադեմկոսներ)
  5. Աֆրիկյան Էվրիկ Գեղամի, Մատենագրություն
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 181 CC BY-SA icon 80x15.png