ԳԱԱ Մանրէաբանության ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԳԱԱ Մանրէաբանության ինստիտուտ, միկրոբիոլոգիայի ինստիտուտ, գիտահետազոտական հիմնարկություն Աբովյան քաղաքում (1973 թ-ից)։ Կազմակերպվել է 1961 թ-ին՝ Երևանում, 1943 թ-ից գործող ՀԽՍՀ ԳԱ մանրէաբանության սեկտորի հիմքի վրա, Հ. Կ. Փանոսյանի ղեկավարությամբ։

1962 թ-ից Մանրէաբանության ինստիտուտի տնօրենն է Գ. Աֆրիկյանը։ Մանրէաբանության ինստիտուտն ունի 8 լաբորատորիա (1979)՝ ազոտֆիքսող բակտերիաների, խմորող միկրոօրգանիզմների, սպոր առաջացնող բակտերիաների, բջջային կենսասինթեզի, մանրէների կենսաքիմիայի, ֆոտոսինթեզող բակտերիաների, մանրէների հավաքածուի, հանքային մանրէաբանության։ Մանրէաբանության ինստիտուտի աշխատանքներում կարևոր տեղ են գրավել մանրէների տարբեր խմբերի էկոլոգիայի հարցերին նվիրված հետազոտությունները, որոնց շնորհիվ բացահայտվել են զանազան մանրէների բնական տարածվածության բազմաթիվ օրինաչափությունները։ Ինստիտուտի բազմամյա աշխատանքները հնարավորություն են տվել մեկուսացնել և նկարագրել ազոտֆիքսող, կաթնաթթվային, սպորավոր, ֆիտոպաթոգեն, քեմոսինթետիկ բակտերիաների և սնկերի նոր տեսակներ ու տարատեսակներ։ Ուսումնասիրված մանրէներից շատերն օգտագործվում են պարարտանյութերի, ինսեկաիցիդների, թթու կաթնամթերքների, գինու, հացի արտադրության և արդյունաբերության այլ ճյուղերում։ Մանրէների էկոլոգիական հարմարվածության, մանրէային անտագոնիզմի ուսումնասիրման և անտիբիոտիկները բուսաբուծության ու շերամապահության մեջ կիրառելու բնագավառում։ Մանրէաբանության ինստիտուտը ԽՍՀՄ-ում եղել է առաջիններից մեկը։ Մանրէաբանության ինստիտուտը գործուն մասնակցություն է ունեցել ՀԽՍՀ-ում մանրէաբանական արդյունաբերության կազմակերպմանը։ Վերջին տարիներին մանրէաբանության ինստիտուտում աշխատանքներ են տարվում՝ նվիրված ֆոտոտրոֆ միկրոօրգանիզմների և մանրէային ֆերմենտների ուսումնասիրման ու կիրառման, մանրէների կենսաքիմիային, գենետիկական ինժեներիայի արդիական հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 250