Թոմ Քաթինա
![]() Թոմ Քաթինան ԵՊԲՀ-ում «Երախտագիտությունն ի գործ» ելույթի ժամանակ, 2017 թ. | |
Ծնվել է | ապրիլի 26, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Ամստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Դավանանք | կաթոլիկ |
Այլ անուններ | «Դոկտոր Թոմ» |
Կրթություն | Դյուք համալսարան[1] Բրաուն համալսարան[2] |
Մասնագիտություն | բժիշկ, վիրաբույժ |
Աշխատավայր | «Գթության Մայր» հիվանդանոց |
Պարգևներ | |
Վիքիքաղվածք | Թոմ Քաթինա |
![]() |
Թոմ Քաթինա (անգլ.՝ Tom Catena, ապրիլի 26, 1964, Ամստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ, ով 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում[1][3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուբա լեռների շրջանը 2011 թվականից ակտիվ կոնֆլիկտային գոտի է համարվում[5], և Քաթինան 750.000 բնակչություն ունեցող այս շրջանի միակ վիրաբույժն է[6]։ Հիվանդները հաճախ ոտքով ճամփորդում են հասնելու «Գթության Մայր» հիվանդանոց, որտեղ Քաթինան աշխատում է։ Հիվանդանոցային տարածքն զբաղեցնում է Հարավային Կորդոֆանի 1/3-ը, որը տարածքով համարժեք է Ավստրիայի տարածքին[7]։ Հիվանդանոցի այցելուներն ունեն տարբեր խնդիրներ՝ կոտրվածքներ, փորլուծություն, վահանագեղձի հիվանդություններ, քաղցկեղ, ինչպես նաև պատերազմի պատճառով զոհեր[1][5][7]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումանիտար օգնությունն այստեղ արգելված է, ինչը Քաթինան անտեսում է[6]։ Խարթումի կառավարության շրջափակման պատճառով այստեղ քիչ հասարակական կազմակերպություններ են գործում[1]։ 2012 թվականից օգնությունն ուղղակիորեն չի արգելվում, բայց դա գործնականում անհնար է, քանի որ կամավորները չեն կարող ճանապարհորդել դեպի տարածաշրջան[1]։ 2013 թվականից այստեղ գործել են «Գերմանացի փրկարար բժիշկներ» և «Սամարացու քսակ» մարդասիրական կազմակերպությունները, սակայն տարածաշրջանում վերապատրաստված բժիշկ չի եղել[1]։ Սահմանափակ միջոցներով շրջապատված՝ Քաթինան երբեմն օգտագործում է հին բժշկական մեթոդներ, վաստակում է 350 ԱՄՆ դոլար՝ շուրջօրյա աշխատելով շաբաթական 7 օր[8]։ Նա տեղացիներին նույնպես ներգրավում է աշխատանքի մեջ որպես քույրեր, օգնականներ[1][2]։
Հիվանդանոցն ունենում է 300–350 հիվանդներ։ 2014 թվականի մայիսին հիվանդանոցը ռմբակոծվել է, սակայն ոչ ոք չի տուժել[1][7]։ Ռմբակոծություններից պաշտպանվելու համար ստեղծվել են հորանցքեր[7]։
Քաթինան ասում է, որ իրեն ոգեշնչում է սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցին[1][8]։ Տեղացիները նրան «Դոկտոր Թոմ» են անվանում, և նա մեծ հարգանք է վայելում շրջապատում[8]։
Քաթինան ավարտել է Բրաունի համալսարանը, քոլեջում խաղացել է ֆուտբոլ։ Բժշկական մասնագիտություն ձեռք է բերել Դյուք համալսարանում[1]։ Նախքան Սուդան տեղափոխվելը Քենիայում եղել է ռազմական բժիշկ[4]։ Նրան նմանեցնում են 20-րդ դարի գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, բժիշկ Ալբերտ Շվայցերին[9]։
2016 թվականի մարտին առաջադրվել է «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակի համար[10], 2017 թվականին՝ արժանացել Ավրորա մրցանակի[11]։
«Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում 2018 թվականի հունիսի 4-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա»» թեմային[12]։
Մեջբերումներ Թոմ Քաթինայից[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մարդիկ օժտված են խիզախությամբ, որը երբեք չես սպասի[13]։ | ![]() |
![]() |
Եթե դուք հույս ունեք, հույսի փոքր ճառագայթ, ապա դա կօգնի մարդկանց շարունակել շարժվել առաջ։ | ![]() |
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմ Քաթինան ամուսնացել է 2019 թվականի հունվարի 8-ին։ Ամուսնությունը պաշտոնապես գրանցել է ՀՀ Արդարադատության նախարարության ամուսնության պալատում[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Bartholet Jeffrey։ «Doctor in a Desperate Land»։ Foreign Policy։ Վերցված է հուլիսի 2, 2015
- ↑ 2,0 2,1 Morton Gordon (մարտի 14, 2013)։ «Man on a Mission»։ Brown School of Enginering։ Brown Alumni Magazine.։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-17-ին։ Վերցված է հուլիսի 2, 2015
- ↑ «Hospital in Nuba Mountains losing nurses to INGOs in Yida»։ Radio Tamazuj։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-03-ին։ Վերցված է հուլիսի 2, 2015
- ↑ 4,0 4,1 Knaup Horand։ «Africa's Forgotten War: The Bloody, Invisible Battle for South Kordofan»։ Spiegel Online International։ Վերցված է հուլիսի 2, 2015
- ↑ 5,0 5,1 Reeves Eric։ «Reeves»։ Sudan Reeves։ Վերցված է հուլիսի 2, 2015
- ↑ 6,0 6,1 Tom Catena TIME Magazine. The 100 most influential people. Accessed 29 June 2015.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Bartholet Jeffrey։ «Q&A: Doctor Describes How Sudanese Bombers Terrorized Hospital»։ National Geographic։ National Geographic։ Վերցված է հուլիսի 3, 2015
- ↑ 8,0 8,1 8,2 Nicholas Kristof (27 June 2015) 'He’s Jesus Christ' Նյու Յորք Թայմս.
- ↑ Nicholas Kristof (27 June 2015) How to Help Dr. Tom Catena The New York Times.
- ↑ Finalists Picked for New Prize Created in Memory of Armenian Genocide
- ↑ «Թոմ Քաթինա. 2017թ. Ավրորա մրցանակի դափնեկիր»։ AURORA PRIZE։ Վերցված է 2017-05-29
- ↑ «Նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային»։ mtcit.am (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27
- ↑ «Խիզախություն, որ երբեք չես սպասի»
- ↑ ««Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է Երևանում»