Ալբերտ Շվայցեր

Ալբերտ Շվայցեր (գերմ.՝ Albert Schweitzer, հունվարի 14, 1875[1][2][3][…], Կայզերսբերգ, Էլզաս-Լոթարինգիա, Գերմանական կայսրություն[4][5][6] - սեպտեմբերի 4, 1965[4][1][3][…], Լամբարենե, Գաբոն[7]), գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, երաժշտագետ, երգեհոնահար, բժիշկ, քարոզիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունը ստացել է Ստրասբուրգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում։ Փիլիսոփայության (1899), աստվածաբանության (1900) և բժշկագիտության (1913) դոկտոր։ Յոհան Սեբաստիան Բախիի ստեղծագործությունների լավագույն կատարողներից էր, գրել է մենագրություն նրա կյանքի և ստեղծագործության մասին։ 1913 թվականին Լամբարենեում (Գաբոն) կնոջ՝ բուժքույր էլեն Բրեսլաուի հետ, իր միջոցներով հիմնել է հիվանդանոց, որը դարձել է նրա գործունեության կենտրոնը։ 1928 թ. Շվայցերին շնորհվել է Գյոթեի մրցանակ, 1952 թվականին՝ խաղաղության նոբելյան մրցանակ, որից ստացված գումարով կառուցել է բորոտանոց Լամբարենեում։ Շվայցերի գլխավոր փիլիսոփայական երկը («Մշակույթի փիլիսոփայություն», հ․ 1-2, 1923) գրված է կյանքի մասին Լև Տոլստոյի ըմբռնման ազդեցությամբ։ Իր աշխարհայացքի հիմնական դրույթ է հռչակել «պատկառանքը կյանքի նկատմամբ»։ Փիլիսոփայության նպատակը կյանքի յուրաքանչյուր դրսևորում պահպանել և զարգացնել ձգտող հումանիզմը։ Ըստ Շվայցերի, արդի բուրժուական հասարակությունը ճգնաժամից դուրս բերելու ուղին բարոյական կատարելագործումն է։ Չնայած որոշ դրույթների վերացականությանը, Շվայցերը ժամանակի նշանավոր մտածողներից է, որի հայացքների հիմնավորման հիմնական փաստարկը դարձել են ոչ թե տեսական խորհրդածությունները, այլ կյանքը։ Լայնորեն հայտնի է իր հակապատերազմական ելույթներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Швейцер Альберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 ծննդական
- 1 2 https://bibelwissenschaft.de/stichwort/53957/
- 1 2 3 https://commune-valdemoder.fr/la-commune-nouvelle/commune-deleguee-de-pfaffenhoffen/albert-schweitzer-citoyen-d-honneur-de-pfaffenhoffen
- ↑ verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ Studenti pražských univerzit 1882–1945
- 1 2 CONOR.Sl
- ↑ Sök medaljförläningar
- 1 2 Albert Schweitzer
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1952/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1950-1959/albert-schweitzer
- ↑ https://www.royalsoc.org.au/awards/past-awards/13-awards/16-james-cook-medal
- ↑ Schweitzer
- ↑ Modtagere af Sonning-Prisen
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.

| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Շվայցեր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Շվայցեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 554)։ |
- Հունվարի 14 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Սեպտեմբերի 4 մահեր
- 1965 մահեր
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամներ
- Ստրասբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գյոթեի մեդալի դափնեկիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- Աստվածաբանական գիտությունների դոկտորներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Գերմանացի աստվածաբաններ
- Գերմանացի բժիշկներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի դասական երաժիշտներ
- Գերմանացի երաժշտագետներ
- Գերմանացի երգեհոնահարներ
- Գերմանացի թարգմանիչներ
- Գերմանացի կոմպոզիտորներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի պատմաբաններ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նոբելյան մրցանակակիրներ