Հայկական փոստի և նամականիշների պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական փոստի և նամականիշների պատմություն
Հայաստանի Հանրապետության նամականիշ, 1920 թվական
Փոստի պատմություն
ՀՓՄ անդամ1992, սեպտեմբերի 14-ից
պատմության շրջաններՌուսական կայսրության (մինչև 1917), Հայաստանի առաջին հանրապետություն (1918—1920), ՀՍԽՀ (1920—1923), ԱՍԽՖՀ (1922—1923), ԽՍՀՄ (1923-1991) և Հայաստանի Հանրապետություն
(սկսած 1991)
Փոստային վարչություն
Հայաստանի առաջին հանրապետություն
(1918—1920)
1 ռուբլի = 100 կոպեկ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն ՀԽՍՀ
(1920-1923)
1 ռուբլի = 100 կոպեկ
Հայաստան Հայաստան
(սկսած 1991)
1 ԽՍՀՄ ռուբլի = 100 կոպեկ;
1 դրամ =
100 լումա (սկսած1993)
Փոստի գրասենյակՍարյան 22, Երևան, Հայաստան
Փոստի կայքwww.haypost.am
Առաջին փոստային նամականիշներ
Ստանդարտ փոստային նամականիշհոկտեմբեր 1919 (ՀՀ)
Հիշատակային նամականիշմայիսի 28, 1992
Օդային փոստօգոստոսի 25, 1992
bprder
Մեծ փոստուղիները Երևանի նահանգում
1860-ականներ

Ժամանակակից Հայաստանի քարտեզ

Հայկական հնագույն նամակների օրինակները մեզ չեն հասել։ Այդ ժամանակներում նամակը կոչվում էր «թուղթ։ Նամակները ուղարկվում էին հետիոտն, կամ ձիավոր սուրհանդակների միջոցով։

Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ հիշատակվում են մի շարք նամակաբեր, որոնք հաստատում են Հայաստանի մի շարք երկրների հետ ունեցած կապի մասին։ Մատենադարանում պահպանվել են բազմաթիվ նամակներ, որոնցից ամենահները 12-րդ դարի թվագրված նամակներ են։

Փոստի զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1827 թվականի հոկտեմբերի 6 -ին ռուսական զորքերի Երևանի ամրոցի գրավումից մի քանի օր անց (1826—1828 թվականների Ռուս-պարսկական պատերազմ հիմնվել է ժամանակավոր վարչությունը, որի առաջնային խնդիրներից մեկը եղել է Հայկական մարզի տարածքում փոստի կազմակերպումը[1]։

Հայաստանում առաջին փոստային հիմնարկը՝ 1328 թվականի մարտի 1-ին բացված, Երևանի փոստային էքսպեդիցիան էր։ Երևանի և Թիֆլիսի միջև կառուցվել են երկու մեծ փոստուղի։ Ամառը գործում էր ավելի կարճ՝ Ապարանի միջով անցնող ճանապարհը, իսկ ձմեռը օգտագործվում էր ավելի երկար՝ Երևան-Էջմիածին-Արմավիր-Թալին-Մաստարա-Գյումրի ճանապարհը։ Երրորդ մեծ փոստուղին անցնում էր Արտաշատ-Սադարակ-Նորաշեն-Նախիջևան քաղաքներով մինչև Օրդուբադ։ 1828-1829 թվականներին այդ մեծ փոստուղիներում գործում էին 8 փոստային կայան։ Յուրաքանչյուր կայանում կային 10 ձի և 5 չափարխան (փոստատար)։ Բացի այդ յուրաքանչյուր կայանում նշանակվում էր «կարգուկանոնին և ուղեգնի հավաքին հետևող մեկ հուսալի մարդ»։ Հավաքված գումարը նա պետք է ծախսեր գարի և այլ անհրաժեշտ նյութեր գնելու համար[1]։

Արևելյան Հայաստանում փոստի գործունեության առաջին տարիներին հեծյալ կազակներն ու չափարխանները փոստը տեղափոխում էին գրաստով, հետագայում օգտագործում էին սովորական ձիերին կամ ցլերին լծված սայլեր կամ կառքեր[1].

1834 օգոստոսին ձիերի, չափարխանների և կերի համար գանձվող ուղեգինը փոխարինվեց մարզի ողջ բնակչությունից գամձվող տուրքով։ Յուրաքանչյուր տնից տարեկան գանձվում էր 80 կոպեկ արծաթով, ընդ որում փոստային պարհակը միացվել էր մուրաբների՝ ջուրը բաշխող պաշտոնյաների, օրապահիկների հավաքին։ Փոստային կայաններ և մուրաբներ պահպանման ծախսերը կանխատեսվածից ցածր էին, և այդ նպատակով տնից գանձվող գումարը 1835-1836 թվականներին իջեցվել է արծաթով 70 կոպեկի, իսկ 1837 թվականին արծաթով 52 կոպեկի[1]։

1858 թվականի մարտից Արևելյան Հայաստանում փոստային առաքումների վճարման համար շրջանառության մեջ են մտել Ռուսական կայսրության փոստային նամականիշները։ Սկզբնական շրջանում նամականիշները մարվում էին կետային թվային փոստային կնիքներով։ Երևանում օգտագործվում էր ուղղանկյուն կնիք կետերով գրված 501 թիվը։ Կետային կնիքները շրջանառությունից հանվել են 1877 թվականին և փոխարինվել կլոր օրացույցային կնիքներով, որտեղ նշվոմ էր նաև քաղաքը և ուղարկելու ամսաթիվը[1]։

1860-ական թվականներին հիմնական փոստուղին անցնում էր Թիֆլիս-Աղստաֆա-Դիլիջան-Սևան-Ելենովկա-Երևան-Նախիջևան-Ջուլֆա-Օրդուբադ բնակավայրերով։ Այս փոստուղուց ճյուղավորվում էին Դիլիջան-Ղարաքիլիսա-Համամլու-Ալեքսանդրապոլ և Ելենովկա-Նոր Բայազեթ փոստուղիները։ 1867 թվականին Թիֆլիս-Երևան փոստուղով փոստը ստանում էին ամեն օր, իսկ մնացած փոտուղիներով՝ շաբաթական։ 1870 թվականին կառուցված Թիֆլիս-Երևան-Ախթալա մայրուղին նպաստեց փոստի արագ տեղափոխմանը։ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթգծի բացումը 1899 թվականին, Թիֆլիս-Երևան երկաթգիծը՝ 1902 թվականին և Երևան-Ջուղա երկաթգիծը 1908 թվականին համարյա երկու անգամ արագացրել է և հնարավորություն ստեղծել ընդլայնել փոստային հիմնարկների ցանցը Արևելյան Հայաստանում[1]։

Երևանի և Թիֆլիսի օրացույցային կնիքով փոստային քարտ (1917)

Առաջին Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին։ 1918 թվականի մայիսին հիմնվել է Ներքին գործերի նախարարությանը ենթակա Ճարտարագիտական վարչության Փոստա-հեռագրային բաժինը։ Այդ պահին կապի ծառայությունը կազմալուծված էր։ Վարչական և ռազմական նպատակներից ելնելով գլխավոր ուշադրությունը դարձվում էր հեռագրային ծառայությանը, մասնավորապես Ճարտարագիտական վարչության Փոստա-հեռագրային բաժինը Ներքին գործերի նախարարությանը ներկայացնում էր ամենօրյա զեկույցներ Հայաստանի տարածքում հեռագրային գծերի վիճակի մասին և միջոցներ է ձեռնարկել նրանց անխափան աշխատանքի համար[1]։

1919 թվականի սկզբին Փոստա-հեռագրային բաժնի ղեկավարը գործուղվում է Թիֆլիս և Բաքու՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն հետ փոստա-հեռագրային կապ հաստատելու նպատակով։ Նա մշակել և երկու հանրապետությունների հետ ստորագրել է փոստի, հեռագրերի փոխանակության և գումարային փոխանցումներին վերաբերող երեք նախնական պայմանագիր։ Համաձայնեցվել են փոստային թղթակցության և գումարային փոխանցումների սակագները։ Փոստա-հեռագրային փոխանակման պայմանագիրը Ադրբեջանի հետ հաստատվել է 1919 թվականի վերջին։ Փոստահեռագրային թղթակցության փոխանակման վերջնական կարգը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև վերջնական կարգավորվել է 1919 թվականի սեպտեմբերի վերջին՝ ստորագրելով համապատասխան պայմանագրեր[1]։

Փոստային կարիքների համար օգտագործվում էին ձեռքով արված համապատասխան հավելատիպերով Ռուսական կայսրության փոստային նամականիշներ։ Ռուսական փոստային նամականիշների առաջին վերագնահատումը կատարվել է 1919 թվականի հոկտեմբերի։ Ռուսաստանի փոստային և խնայողական նամականիշների վրա կաուչուկե կնիքով, սև ներկով արվել են նոր արժեքի հավելատիպեր։ 1920 թվականի հունվարին Կատարի գործարաններում ռուսական նամականիշների վրա սև ներկով տպվել են տպվել են նոր անվանագներ (Զանգեզուրի անցումային նամականիշ)։

Խորհրդային Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունը (ՀՍԽՀ) կազմավորվել է 1920 թվականի նոյեմբերի 29-ին։ Նույն թվականի դեկտեմբերի 12-ին Հեղկոմի № 12 հրամանով ճանապարհների և փոստ-հեռագրատների ժողովրդական կոմիսար է նշանակել Ռ․ Ոսկանյանին։ Փոստա-հեռագրային և հեռախոսների գլխավոր վարչությունը կազմացրվել է և բոլոր փոստային հիմնարկների ստանձնել է Հայկական ԽՍՀ Փոստի և հեռագրատների ժողկոմը[1]։

1921 թվականի հունվարի 11-ին բացվել է Երևան-Աղստաֆա փոստուղին։ 1921 թվականի փետրվարի սկզբին սկսվել է այլ՝ Երևան-Աղստաֆա փոստուղուց ճյուղավորվող փոստուղիների գործարկումը։ 1921 փետրվարի 10-ին համար 71 հրամանով Փոստհեռախոսի Ժողկոմը հաստատել է այդ պահին կազմակերպված 11՝ Երևանի, Էլարի, Սուխոյ Ֆոնտանի, Ներքին Ախտայի, Ելենովսկի, Սեմյոնովսկի, Դիլիջանի, Քարավանսարայի, Թարսաչայի, Ուզունթալինի և Համզաչիմանի փոստային կայանների հաստիքները։ Հաստիքում կայանների 11 վարիչներն էին, 40 ձիապան, երեք պահեստապետ, մեկ դարբին, մեկ կռանահար և մեկ թամբագործ, ընդհանուր 57 մարդ[1]։

Հետագայում Հայաստանի տարածքում փոստային սպասարկումը կատարվում էր Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետութան և Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունների Միության ընդունված փոստային կարգերով։

Ժամանակակից Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին անկախություն ստանալուց հետո կազմավորվել է Հայաստանի ազգային փոստային ծառայություն։ Պետական փոստային օպերատոր է «Հայփոստ» ՍՊԸ-ն; 1992 թվականի սեպտեմբերի 14-ին Հայաստանը դարձել է Միջազգային փոստային միության անդամ[2].

Փոստային դրոշմանիշների թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հանրապետության թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 հուլիսին փոստը ֆինանսական խարդախություններից պաշտպանելու համար որոշում է կայացվել Ռուսական կայսրության փոստային նամականիշների վրա Հայաստանի Հանրապետության պատկանելությունը հաստատող հավելատիպ ավելացնել։ Նման առաջին նամականիշները շրջանառության են ելել 1919 թվականի նոյեմբերից 1920 թվականի հունվար ամիսներին։

Ռուսաստանի նամականիշների 17-րդ, 19-րդ և 22-րդ թողարկումների և Հայաստանի առաջին թողարկման նամականիշների վրա արվել է պետական պատկանելիությունը հաստատող հավելատիպ՝ ուղղանկյուն շրջանակում իրար միահյուսված Հ և Տ տառերի կցագիր։ Հավելատիպերը կատարվել են կաուչուկե կնիքներով։ Եղել են երեք տիպի՝ փոքր, միջին, մեծ, և երկու գույնի՝ մանուշակագույն և սև։ 1920 թվականի մարտին նոր՝ մանուշակագույն և սև հավելատիպեր են արվել նախկին կնիքներով, որոնցից հեռացվել են մաշված շրջանակները։ Գոյություն ունեն բոլոր նամականիշերի տարբեր որակի կեղծիքները։

1920 թվականի մարտին կատարվել է Ռուսաստանի և Հայաստանի նամականիշների երկրորդ վերագնահատումը։ Ռուսաստանի նամականիշների 17-րդ, 19-րդ և 22-րդ թողարկումների և Հայաստանի առաջին թողարկման նամականիշների վրա արվել է պետական պատկանելիությունը հաստատող հավելատիպ՝ անվանագրի տեսքով, իրար միահյուսված Հ և Տ տառերի կցագիր։ Հավելատիպերը կատարվել են մետաղյա կնիքներով՝ մանուշակագույն և սև թանաքով։ 1920 թվականի մարտից, ենթադրաբար մինչև նոյեմբեր Հայաստանի նամականիշների վրա տպվել են անվանագիրն ու միացագիրը, և՝ շրջանակով, և՝ առանց դրա։

Իսկական կնիքներով հավելատպված Ռոմանովների տան հոբելյանին նվիրված, Ռուսաստանի փոստային բարեգործական նամականիշերի այլ թողարկումներ պաշտոնապես չեն թողարկվել, և ֆանտաստիկ-սպեկուլյատիվ նյութեր են։

1919 թվականին Արշակ Ֆեթվաճյանին (1866—1947) պատվիրել են Հայաստանի Հանրապետության թղթադրամների և փոստային վճարման նշանների ստեղծումը։ 1920 թվականի նոյեմբերին Փարիզի Շասպո տպարանում ըստ Ֆեյթֆաջյանի էսքիզների 10 ստանդարտ փոստային նամականիշ է տպվել։ Նամականիշները տպվել են ստվար սպիտակ կամ դեղնոտ սոսնձով։ 1, 3, 5 և 15 ռուբլի անվանագնով նամականիշերի մանրանկարի վրա պատկերված է թրով օձին կիսող արծիվը։ 25, 50, 100 ռուբլի անվանագնով նամականիշներին պատկերված է Արարատ սարը, 40 և 70 ռուբլի անվանգնով նամականիշների վրա իլիկով կին։ Բայց այս փոստային նամականիշները շրջանառության մեջ չեն մտել, քանի որ նրանց թողարկման պահին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը այդ պահին տապալվել էր։ Հայտնի են այդ նամականիշների բազմաթիվ արտասահմանյան կեղծիքներ։ Սրանք իրականներից տարբերվում են փորագրության, թղթի և սոսնձի որակով։ Նամականիշների մի մասը վաճառվել է ֆիլատելիստներին 1924 թվականին Փարիզում։ Կարծիք կա, որ վաճառքը կազմակերպել է դաշնակցական վտարանդի կառավարությունը, քանի որ ֆինանսական դժվարություն է ունեցել։ 1, 3, 5, 10 և 15 ռուբլի անվանագնով նամականիշները սև Հայաստանի Հանրապետության զինանշանի հավելատիպով են կնքվել և օգտագործվել են, որպես զինանշանով նամականիշ։

Շրջանառության չհանված Հայաստանի առաջին հանրապետության փոստային նամականիշները
Նկարիչ Արշակ Ֆեթվաճյան(Իվեր #94—101)

ՀՍԽՀ թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ՍԽՀ փոստային նամականիշ, 1921(Իվեր #106)
Հայկական ՍԽՀ փոստային նամականիշ նոր անվանագնի հավելատիպով, 1922(Իվեր #154)

1921 թվականի դեկտեմբերին տպվել են ՀՍԽՀ առաջին 16՝ Սարգիս Խաչատրյանի ինքնօրինակ գծանկարներով փոստային նամականիշները (այսպես կոչված՝ առաջին կոստանդնուպոլսյան թողարկում)։ Նամականիշները տպվել են վիմատպության եղանակով սովորական թղթի վրա, ատամներով և առանց ատամների։

Մանրանկարների պատկերները հետևյալն էին՝

  • 1 ռուբլի՝ մուրճ և մանգաղ,
  • 2 ռուբլի՝ ոճավորված կենդանի (խորաքանդակ Անի քաղաքից),
  • 3 ռուբլի՝ մուրճ և մանգաղ հնգաթև ասռղի ճառագայթներում,
  • 5 ռուբլի՝ Հայաստանի հին մայրաքաղաք Անիի ավերակների ընդհանուր տեսարանը,
  • 25 ռուբլի՝ ծովահարս (խորաքանդակ Անի քաղաքից),
  • 50 ռուբլի՝ հրացանավոր կարմիրբանակային,
  • 100 ռուբլի՝ թևավոր առյուծ (խորաքանդակ Աղթամարից),
  • 250 ռուբլի՝ մուրճ և մանգաղ աստղի մեջ,
  • 500 ռուբլի՝ գերանդիով գյուղացի և կով Արագած սարի ֆոնին,
  • 1000 ռուբլի՝ ուռկանով ձկնորս,
  • 2000 ռուբլի՝ Երևանի փոստի և հեռագրատան գրասենյակի շենքը Արարատ սարի ֆոնին,
  • 5000 ռուբլի՝ Անի քաղաքի միջնաբերդի ավերակները,
  • 10 000 ռուբլի՝ կինը երեխայի հետ տան ֆոնին,
  • 15 000 ռուբլի՝ Սևանա կղզու Սուրբ Առաքելոց եկեղեցին,
  • 20 000 ռուբլի՝ երևակայական կենդանի գազանի գլխով (խորաքանդակ Աղթամարից),
  • 25 000 ռուբլի՝ հողագործ գութանով Արարարատ սարի ֆոնին

Թողարկված նամականիշների ողջ շարքից 1922 թվականին շրջանառության մեջ մտել է միայն 25 ռուբլի անվանագնով (Իվեր #106). նամականիշը։ Այն օգտագործվել է պայմանական գնահատումով՝ որպես 1500 ռտուբլի արժեքով նամականիշ, որպես պարզ փակ նամակների վճար և եղել է շրջանառության մեջ մինչև 1922 թվականի ապրիլ ամիս։ 1922 թվականի ապրիլին առաջին կոստանդնուպոլսյան թողարկման բոլոր փոստային նամականիշերը կնքվել են սև կամ կարմիր նոր անվանագրերի թվային հավելատիպերով և հանվել են շրջանառության։ Հանդիպում են նաև նամականիշներ, որոնց վրա նոր անվանագինը արված է ձեռագրով՝ կարմիր կամ մանուշակագույն թանաքով։ Այդ նամականիշները ֆիլատելիստական հետաքրքրություն ներկայացնում են միայն փոստահյին առաքումները կամ նրանցից կտրվածքները, եթե պարզ երևում է մարման կնիքը։

1921 թվականի դեկտեմբերին տպագրվել է 16 նամականիշներից կազմված, Սարգիս Խաչատրյանի գծանկարներով փոստային նամականիշների ևս մեկ շարք (այսպես կոչված՝ երկրորդ կոստանդնուպոլսյան թողարկում)։ Նամականիշները տպագրվել են վիմագրության եղանակով, պարզ թղթի վրա, առանց ատամների։

Մանրանկարների պատկերները հետևյալն էին՝

  • 100 ոուբլի՝ իլիկով կին,
  • 250 ոուբլի՝ վեր թռչող կռունկներ, Արարատ սարի ֆոնին,
  • 500 ոուբլի՝ սայլով փախստական հայեր,
  • 1000 ոուբլի՝ կժով կին աղբյուրի մոտ,
  • 2000 ոուբլի՝ երկաթգիծ,
  • 5000 ոուբլի՝ Արարատ լեռան ֆոնին հրացանավոր ձիավոր
  • 10 000 ոուբլի՝ թևատարած արծիվ,
  • 20 000 ոուբլի՝ հովիվ։

Շարքի բոլոր նամականիշները տպվել են բոսորագույն և կապատասև ներկերով։ Թողարկման մեջ հայտնվել են միայն 1922 թվականի ապրիլին, որպես փոստային-բարեգործական նամականիշներ, նոր անվանագրերի սև թվային հավեկատիպերով։ Նամականիշերը նախատեսված են եղել սովյալների համար սակագնի 50 % տոկոսի չափով գանձվող հավելավճարի համար, սակայն օգտագործվել են նաև հիմնական սակագինը վճարելու նպատակով։

Սասունցի Դավիթ» արձանի պատկերով ԽՍՀՄ փոստային նամականիշ (1968 թ.)
Սասունցի Դավիթ» արձանի պատկերով ԽՍՀՄ փոստային նամականիշ (1968 թ.)

Հայտնի են առաջին և երկրորդ կոստանդնուպոլսյան թողարկումների նամականիշների արտասահմանյան կեղծիքները։ Դրանք տարբերվում են բնօրինակներից տպագրության որակով և գծանկարի մանրամասներով։ Երկրորդ թողարկման բոլոր նամականիշները հանդիպում են կեղծ ատամներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Закиян Х. А., Салтыков С. А. Почта и почтовые марки Армении / Ред. В. М. Григорян. — Ереван: Айастан, 1988. — 226 с.
  2. «Armenia». Member countries. Eastern Europe and Northern Asia (անգլերեն). Universal Postal Union. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.