Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ԱԽՖՍՀ)
ռուս.՝ Закавказская Советская Федеративная Социалистическая Республика (ЗСФСР)
 Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
 Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
 Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Մարտի 12 1922 - Դեկտեմբերի 5 1936 Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն 
Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն 
Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն 
Flag of Transcaucasian SFSR.svg
(Դրոշ)
Քարտեզ

SovietUnionTranscaucasia.png
(Անդրկովկասը)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Թիֆլիս, հայերեն՝ Տփղիս, վրացերեն՝ Թբիլիսի
Լեզու Ռուսերեն, հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն
Ազգություն Հայեր, Վրացիներ, Ադրբեջանցիներ
Արժույթ Ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ Ֆեդերատիվ Հանրապետություն
Պատմություն

Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ԱԽՖՍՀ) (ռուս.՝ Закавказская Советская Федеративная Социалистическая Республика – ЗСФСР), Ֆեդերատիվ Հանրապետություն Անդրկովկասի տարածքում։ Ընդգրկում էր Հայաստանը Վրաստանը ու Ադրբեջանը՝ 1922 թվականի մարտից մինչև 1936 թվականը։

1936 թվականին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը լուծարքի ենթարկվեց տեղի տալով 3 հանրապետությունների՝

Անունը նման էր 1918 թվականի ապրիլից-մայիս ամիսներին հայտարարված պետական կազմավորմանը: Վերջինս ստեղծվել էր Ռուսական Կայսրության և նրան կարճ ժամանակով հաջորդած ժողովրդավարական Ռուսաստանի Հանրապետության կործանումից հետո՝ Օսմանյան Թուրքիայի դեմ պատերազմի պայմաններում: Թուրքական բանակի՝ Արևմտյան Հայաստանի ազատագրված տարածքներ, իսկ ապա՝ նախկին Ռուսական կայսրությանը պատկանած Արևելյան Հայաստանի տարածքներ ներխուժումից հետո Անդրկովկասում հիմնվեց Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն (ԱԴՖՀ; ռուս.՝ Закавказская демократическая Федеративная Республика (ЗКДФР)), հայտնի նաև որպես Անդրկովկասյան Ֆեդերացիա) որ շատ կարճ կյանք է ունեցել՝ 1918 թ. ապրիլի 22-ից մինչև նույն թվականի մայիսի 28-ը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]