Արթուր Շուքուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Արթուր Շուքուրյան
Ծնվել էմայիսի 3, 1956(1956-05-03) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունքիթկոկորդականջաբան, վիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԾնողներԿիմ Շուքուրյան

Արթուր Կիմի Շուքուրյան (1956, մայիսի 3, Երևան), քիթ-կոկորդ-ականջաբան, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2002)։ ՀՀ վաստակավոր բժիշկ (2007

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Կիմ Շուքուրյանի որդին է, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1979-1981 թվականներին՝ կլինիկական օրդինատուրա Մոսկվայի Առաջին պետական բժշկական ինստիտուտում, 1981-1984 թվականներին՝ ասպիրանտուրա (քիթ-կոկորդ- ականջաբանություն) Մոսկվայի Առաջին պետական բժշկական ինստիտուտում։ 1984 թվականից աշխատում է ԵՊԲՀ քիթկոկորդականջաբանության ամբիոնում, 1996-2002 թվականներին պրոռեկտոր, 1992 թվականից, միաժամանակ՝ «Էրեբունի» ԲԿ քիթկոկորդականջաբանության բաժնի վարիչ, 1999 թվականից՝ Ականջախխունջային պատվաստման հանրապետական կենտրոնի տնօրեն։ 1993 թվականից Երևանի և 2004 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիթկոկորդականջաբան։ 2002 թվականից Ռուսաստանի բնական ԳԱ, 2005 թվականից՝ Աուդիոլոգների միջազգային միության, Իտալական Ռինոլոգիական ընկերության պատվավոր անդամ, «Вестник оториноларингологии» (Ռուսաստանի Դաշնության) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Քիթ-կոկորդ- ականջաբանության միջազգային հանդեսի» (Ղազախստան) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[1]։ 2006 թվականին աշխատել է Հաննովերի քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդանոցում, 2007-2011 թվականներին՝ Վիեննայի քիթ-կոկորդ- ականջաբանության հիվանդանոցում, 2009 թվականին՝ Քիլի (Գերմանիա) քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդանոցում[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են հաղորդչական ծանրալուրության վիրաբուժական վերականգնմանը, քրոնիկական նշիկաբորբով հիվանդների կլինիկալաբորատոր հետազոտմանը և լսողությունը վերականգնող վիրահատություններին։
Ունի 120-ից ավելի տպագրված աշխատանքներ, 1 մենագրություն։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի նախագահ
  • Միջազգային աուդիոլոգիական ընկերության անդամ
  • Իտալական Ռինոլոգիական ընկերության պատվավոր անդամ
  • «Вестник оториноларингологии» (Ռուսաստանի Դաշնության) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
  • «Քիթ-կոկորդ-ականջաբանության միջազգային հանդեսի» (Ղազախստան) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ նախագահի մրցանակ, 2001
  • «Կոչում» մրցանակ՝ բժշկագիտության բնագավառում, 2003
  • UCLA հաստատության հատուկ վկայական կլինիկական կրթության, լսողության սքրինինգ հետազոտության, գլխի և պարանոցի վիրաբուժության, խխունջային ներպատվաստման բնագավառում, 2003
  • ՀՀ վաստակավոր բժիշկ, 2007
  • Կալիֆոռնիայի Օրենսդրական ասամբլեայի ճանաչման վկայական, 2012

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хирургическая реабилитация больных с кондуктивной тугоухостью, Е., 2001.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Էրեբունի բժշկական կենտրոն, Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք, Արթուր Կիմի Շուքուրյան