Jump to content

Ռաֆայել Մինասբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Մինասբեկյան
Ծնվել էփետրվարի 2, 1968 (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ, պրոդյուսեր, տնտեսագետ, թոփ մենեջեր, սցենարիստ, ռեժիսոր, ապահովագրող, մարքեթոլոգ, սոցիոլոգ, ճանապարհորդ։
ԱշխատատուՌոսգոսստրախ[1] և Գազպրոմ Մեդիա Հոլդինգ
Պարգևներ և
մրցանակներ

Ավելի քան 25 մրցանակների մրցանակակիր (այդ թվում պետական)։ Դրանց թվում են՝

• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանի» մեդալ

• Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր:

Ռաֆայել Միխայիլի Մինասբեկյան (ռուս.՝ Рафаел Минасбекян, փետրվարի 2, 1968(1968-02-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ, պրոդյուսեր, տնտեսագետ, թոփ մենեջեր, սցենարիստ, ռեժիսոր, ապահովագրող, մարքեթոլոգ, սոցիոլոգ, ճանապարհորդ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968թ. փետրվարի 2-ին, Երևանում։

·  Հայրը՝ Մինասբեկյան Միխայիլ Սերգեյի, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (աշխարհաքաղաքականություն և անվտանգություն) ակադեմիկոս։ Հայաստանի ավիացիոն արդյունաբերության հիմնադիր։ Պետական և քաղաքական գործիչ, կուսակցության Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, ազգային հարցերով ԽՍՀՄ պետական կոմիտեի ղեկավար։

·  Մայրը՝ Արմագանովա Իրմա Ռաֆայելի, ֆրանսերենի ուսուցչուհի։

·   Պապը՝ Մինասբեկով Սերգեյ Գրիգորիի, Հայաստանի անտառային արդյունաբերության ժողովրդական կոմիսար, թեթևքաշային բռնցքամարտի Հայաստանի առաջին չեմպիոն։

·  Տատը՝ Օսիպյանց Գայանե Արտյոմի, ցարական բանակի գեներալ Արտեմ Օսիպյանցի դուստրը։

·  Մայրական կողմի պապը ՝ Արմագանով Ռաֆայել Նահապետի, սահմանապահ զորքերի գնդապետ, ԽՍՀՄ Անդրկովկասի սահմանային շրջանի պետի տեղակալ, Հայկական ԽՍՀ կապի նախարարի տեղակալ։

·   Մայրական կողմի տատը՝ Ադամյան Մարիա Լևոնի, Արգուտինսկի իշխանական տոհմի ժառանգորդ։ Գունավոր հեռուստատեսության ստեղծող Հովհաննես Աբգարի Ադամյանի զարմուհին։

·  Եղբայրը՝ Մինասբեկյան Սերգեյ Միխաիլի (1964-2008 թթ.)։

·  Կինը՝ Թամրազյան Սոնա Ֆելիքսի (1979 թ.), դաշնակահարուհի։

·  Որդին՝ Գրիգորի (2000 թ.) և դուստրը՝ Մարիա (2001 թ.)։

Կրթությունը՝

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թ. ավարտել է ֆրանսիական թեքումով Կամոյի անվան թիվ 76 միջնակարգ դպրոցը։

1984 թ. ընդունվել և 1992 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (ԵրԲԻ)՝ վիրաբույժի և ընդհանուր բժշկության բժիշկի մասնագիտությամբ։

1987-1989 թթ. ծառայել է ԽՍՀՄ սահմանապահ զորքերում։

1995 թ. գերազանցությամբ ավարտել է կլինիկական օրդինատուրան՝ «հոգեբուժություն» մասնագիտությամբ։

2006 թ. ավարտել է Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիան (ՄԱՐՏԻՏ)՝ «կազմակերպությունների կառավարում և հակաճգնաժամային կառավարում» մասնագիտությամբ։

1990 թ. մի խումբ ընկերների հետ ստեղծել է ԵրԲԻ ՈՒՀԱ թիմը։ Որպես թիմի կապիտան՝ երկու անգամ՝ 1992 թ. և 1994 թ., դարձել է ՈՒՀԱ բարձրագույն լիգայի չեմպիոն։ 1995 թ. հանդիսացել է «ԱՊՀ հավաքականի» կապիտանը և ՈՒՀԱ-ի «Աշխարհի հավաքականի» կապիտաններից  մեկը։

1991 թ. սկսել է աշխատել որպես պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր հեռուստատեսությունում։

1993-1994 թթ.՝ կառավարիչ գործընկեր, «ՇԱՐՄ» ՄԱԸ-ի (Մշակութային առևտրային ընկերություն) վարչության նախագահ (ք. Երևան) ։

1994-1997 թթ.՝ կառավարիչ գործընկեր, «Ամբեր» պրոդյուսերական խմբի նախագահ (Մոսկվա)։

1997-2002 թթ.՝ կառավարիչ գործընկեր, «Գորոդ» հեռուստատեսային նախագծերի ստուդիայի նախագահ (ք. Մոսկվա)։

2002-2015 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ» ռուսական պետական ապահովագրական ընկերությունում՝ որպես բաժնետերերի խորհրդի անդամ, վարչության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, փոխնախագահ, բիզնեսի ռազմավարական զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար։

2004-ից 2015 թթ.՝

·         «Ռուս-Բանկ»՝ տնօրենների խորհրդի անդամ,

·         «Պրովիդնա» (Ուկրաինա)՝ տնօրենների խորհրդի անդամ,

·         «Moldasig» (Մոլդովա)՝ տնօրենների խորհրդի անդամ,

·         «ՌԳՍ-Արմենիա»՝ հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ,

·         «ՌԳՍ-Բելառուս»՝ տնօրենների խորհրդի անդամ,

·         «ՌԱՏ» (Ռուսաստանի ավտոմոբիլային ընկերակցություն) / «RAF» (Russian Automobile Fellowship)՝ հիմնադիր, կառավարիչ գործընկեր, տնօրենների խորհրդի անդամ։

2015-ից 2021 թթ. Ռաֆայել Մինասբեկյանը ռուսական խոշորագույն «Գազպրոմ-Մեդիա» մեդիահոլդինգի կազմում զբաղեցրել է «ԿԻՏ» (կինո, ինտերնետ, հեռուստատեսություն) ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի պաշտոնը, որը միավորում էր գեղարվեստական ֆիլմերի և սերիալների վարձույթի, տարածման և արտադրության ոլորտի ընկերությունները։ Այդ ընկերությունների թվում են՝

·      «Ցենտրալ Փարթներշիփ»՝ Հոլիվուդյան Paramount Pictures, Lionsgate, Summit Entertainment կինոստուդիաների ֆիլմերի վարձույթի բնագավառի խոշորագույն ներկայացուցիչ և դիստրիբյուտոր, մեյջոր  և բացառիկ ներկայացուցիչ,

·      «ԿԻՏ կինոստուդիա»՝ գեղարվեստական ֆիլմերի և սերիալների խոշորագույն արտադրող (2019 թ. կինոստուդիայի արտադրությանն է վերագրվում 350 ժամ կինոկոնտենտ)։

·      «Սպիտակ գիշերներ» («Белые ночи”)՝ հեղինակային ֆիլմերի վարձույթը։

Ռաֆայել Մինասբեկյանի կողմից կառավարվող ընկերությունների խմբում էր նաև Red Media հոլդինգը, որը կառավարում էր թեմատիկ հեռուստաալիքների ամենամեծ պորտֆելը՝ 38 վճարովի ալիքների տարածում, որոնցից 17-ը սեփական արտադրության հեռուստաալիքներ էին։ ԿԻՏ ԳՊՄ ՊԿ մեջ ընդգրկված բոլոր ընկերություններն առաջատար էին հանդիսանում շուկայի իրենց սեգմենտում։

2021 թ.-ից ի վեր Ռաֆայել Մինասբեկյանը հանդիսանում է «ՄԻՐՖԻԼՄ» կինոընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը։

«ՄԻՐՖԻԼՄ»-ը զբաղվում է գեղարվեստական, վավերագրական ֆիլմերի և սերիալների արտադրությամբ։ «ՄԻՐՖԻԼՄ»-ը պրոդյուսերական ընկերություն է, ստուդիա՝ սեփական արտադրական և հետարտադրական համալիրով։ Ընկերությունը միավորում է ամբողջ աշխարհում կինոյի ոլորտում մեծ փորձ ունեցող արհեստավարժ մասնագետների։

·          Ռուսաստանի կինեմատոգրաֆիկ արվեստների և գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս՝

·          Հայկական ազգային կինոակադեմիայի ակադեմիկոս՝

·          Տնտեսագիտական գիտությունների թեկնածու։ 2006 թ. պաշտպանել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ձեռնարկության մտավոր կապիտալի զարգացումը՝ գիտատար արտադրանք ստեղծելու համար» թեմայով ատենախոսությունը՝

·          2020 թ. «Կիոնվարձույթի ոլորտի ներկայացուցիչների տեղեկագրի» տվյալներով՝ № 1 պրոդյուսեր՝

·          2020 թ. «Խոլոպ» ֆիլմը դարձել է ամենաշատ եկամուտ ստացած ռուսական ֆիլմը՝

·          «Արծաթե չմուշկներ» ֆիլմը դարձել է Netflix-ում ցուցադրված առաջին ռուսական ֆիլմը՝

·          Ռուսական «Ջրահարսը։ Մեռյալների լիճը» ֆիլմը վաճառվել է աշխարհի 155 երկրներում՝

·          2021 թ. Լոկառնոյի 74-րդ միջազգային կինոփառատոնում «Գերդա» դրաման ստացել է երկու մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում և Երիտասարդ ժյուրիի հատուկ մրցանակը՝

·          Ռուսական «Համաճարակ» սերիալը Netflix-ում մտավ աշխարհի լավագույն հնգյակի մեջ՝

·          Իտալական «Ատլանտիդա» ֆիլմը, որի ստեղծողներից մեկը Ռաֆայել Մինասբեկյանն էր, ներկայացվեց Վենետիկի կինոփառատոնի «Հորիզոններ» ծրագրում՝

·          «Մագելան։ Ծովերի տիրակալը» պատմական մինի-սերիալ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2022թ. հունիսի 10-ին Amazon Prime-ում՝

·          «Խորհրդատու»-ն 2016 թ. ամենատարածվածն սերիալն է։

·          2019 թ. ԿԻՏ ԳՊՄ-ն ամենամեծ արտադրական ծավալով՝ 350 ժամ։

Ստեղծագործական գործունեություն՝

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 300 գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն ֆիլմերի, մարքեթինգային ծրագրերի, երաժշտական ալբոմների, բարձր վարկանիշ ունեցող սերիալների և հեռուստածրագրերի հեղինակ, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։

Ֆիլմոգրաֆիա՝

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիամետրաժ ֆիլմերի գլխավոր պրոդյուսեր

1. «Գուանտանամերա» (2025)

2. «Կարուզա» (2025)

3. «Ատլանտիդա» (2021)

4. «Աշխարհի չեմպիոն» (2021)

5. «Սիրո կախարդանք. Սև պսակադրություն » (2021)

6. «Գերդա» (2021)

7. «19-րդ շարք» (2021)

8. «Իմ հայրիկը նվեր չէ» (2021)

9. «Զույգն ապագայից» (2021)

10. «Սառցե դևը» (2021)

11. «Կոմա» (2020)

12. «Այրին» (2020)

13. «Յագա. Մութ անտառի մղձավանջը» (2020)

14. «Ստրելցով» (2020)

15. «Կրակ» (2020)

16. «Արծաթե չմուշկներ» (2020)

17. «Չեռնոբիլ» (2020)

18. «Բժիշկ Լիզան» (2020)

19. «Իններորդը» (2019)

20. «Միլիարդ» (2019)

21. «(ՈՉ)իդեալական տղամարդ» (2019)

22. «Խոլոպ» (2019)

23. «Ռոբո» (2019)

24. «Տեքստ» (2019)

25. «Համաճարակ։ Վոնգոզերո» (2019)

26. «Ջրահարսը. Մեռյալների լիճը» (2018)

27. «Զրո» (2018)

28. «Հրեշտակի մոտ անգինա է» (2018)

29. «Լեգենդ Կոլովրատի մասին» (2017)

30. «Սահման» (2017)

31. «Երիտասարդը» (2016)

32. «Generation Պ» (2011)

33. «Հայրենակիցը» (2010)

34. «Հին երգեր գլխավորի մասին» (1998)

Սերիալների գլխավոր պրոդյուսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1. «Լուի Պավիլյոն»

2. «Գործընկերները» (2022)

3. «Մագելան. Ծովերի տիրակալը (2022)

4. «Մեկ շանս երեքի համար» (2022)

5. «Ռազմական ոստիկանություն» (2022)

6. «Խակի գույնի հանգստավայր» (2021)

7. «Տաճար» (2021)

8. «Կին չինովնիկը» (2021)

9. «Օտարը» (2021)

10. «ԲիՄ» (2021)

11. «Նինել» (2021)

12. «Նավահանգիստ» (2021)

13. «Նախկին չեն լինում» (2021)

14. «Ապստամբություն» (2020)

15. «Լեռան տիրուհին» (2020)

16. «Հոդված 105» (2020)

17. «Ալյոշա» (2020)

18. «Փրկվածները» (2020)

19. «Գայլը» (2020)

20. «Մարլեն» (2020)

21. «Մորոզով պապը» (2020)

22. «Փողոցային արդարադատություն» (2020)

23. «Արևածագներ և մայրամուտներ» (2020)

24. «Ռոստով» (2019)

25. «Վանդակում» (2019)

26. «Խիզախը» (2019)

27. «Անհապաղ արձագանք» (2019)

28. «Թեժ կետ» (2019)

29. «Ռիկոշետ» (2019)

30. «Երեք կապիտան» (2019)

31. «Ավելին, քան սերը» (2019)

32. «Փարոսի պահապանը» (2018)

33. «Ես ողջ եմ...» (2018)

34. «Բադաբեր ամրոցը» (2018)

35. «Համաճարակ» (2018)

36. «Դատապարտվածների կղզին» (2018)

37. «Իմ սրտի սուլթանը» (2018)

38. «Խորթ հայր» (2018)

39. «Գումարտակ» (2018)

40. «Մեծ երկինք» (2018)

41. «Փորձագետը» (2018)

42. «Ուժեղ թույլ կին» (2018)

43. «Կենդանի ականը» (2018)

44. «Փորձնակները» (2018)

45. «99%-ով մեռած» (2017)

46. «Անորսալիները» (2017)

47. «Ուրիշի պապը» (2017)

48. «Նախարարությունը» (2017)

49. «Չորրորդ հերթափոխ» (2017)

50. «Ողջը» (2017)

51. «Շշուկ. Մեծ վերաբաշխում» (2017)

52. «Կրակի գիծը» (2017)

53. «Կուբա» (2016)

54. «Խորհրդատուն» (2016)

55. «Սատանայի որս» (2016)

56. «Փախստականը» (2016)

57. «Զվարճալի գործեր՝ ընտանեկան գործեր» (1996)

Վավերագրական ֆիլմերի գլխավոր պրոդյուսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1. «Թթվածին։ Էվերեստ» (2024)

2. «Թթվածին» (2022)

3. «Ես սիրում եմ քեզ, Սոչի...» (2017)

4. «Ռոբ Սահակյանց. Վարդագույն քաղաքի վերջին հիպպին» (2010)

5. «Մեկ լուսանկարի պատմություն» (2009)

6. «Աղոթիր Աստծուն մեզ համար» (2002)

Ավելի քան 25 մրցանակների մրցանակակիր (այդ թվում պետական)։

Դրանց թվում են՝

·          «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանի» մեդալ

·          Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր:

Պարգևատրումներ կինոյի, հեռուստատեսության և բիզնեսի ոլորտում`

[խմբագրել | խմբագրել կոդը]

·          Ռուսաստանի Դաշնության ապահովագրական համայնքի ամենամյա ամենաբարձր «Ոսկե սալամանդր» մրցանակի յոթանգամյա դափնեկիր

·          Մեդիաբիզնեսի ոլորտում գլխավոր ազգային մրցանակ՝ «Ռուսաստանի մեդիա մենեջեր»՝ ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման, նորարարական մոտեցումների և եզակի մարքեթինգային հայեցակարգերի ներդրման համար (2011 թ.):

·          ԿՀՊԱ մրցանակ ԷնՏեՎե հեռուստաալիքի «Փախստականը» ֆիլմի համար՝ «2017 թ. լավագույն հեռուստաֆիլմ» անվանակարգում (2017)

·          ԿՀՊԱ մրցանակ Առաջին ալիքի «Բադաբեր ամրոց» սերիալի համար՝ «2018 թվականի լավագույն հեռուստաֆիլմ» անվանակարգում (2018)

·          ԿՀՊԱ մրցանակ «Տեքստ» ֆիլմի համար՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում (2019)

·          ԿՀՊԱ մրցանակ ԷնՏեՎե հեռուստաալիքի «Գումարտակ» սերիալի համար՝ «2019 թ. լավագույն հեռուստաֆիլմ» անվանակարգում

·          ԿՀՊԱ մրցանակ «Արծաթե չմուշկներ» ֆիլմի համար՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում (2022)

·          «Ոսկե արծիվ» մրցանակ «Տեքստ» ֆիլմի համար՝ «2019 թ. լավագույն ֆիլմ» անվանակարգում

·          «Ոսկե արծիվ» մրցանակ «Արծաթե չմուշկներ» ֆիլմի համար՝ «2022 թ. լավագույն ֆիլմ» անվանակարգում

·          «Ոսկե արծիվ» մրցանակ «Աշխարհի չեմպիոնը» ֆիլմի համար՝ «2023 թ. լավագույն ֆիլմ» անվանակարգում

·          KRASNOGORSKI Սպորտային կինոյի միջազգային փառատոնի մրցանակ՝ «Թթվածին» վավերագրական սերիալի համար՝ 2023 թ.

·          KRASNOGORSKI Սպորտային կինոյի միջազգային փառատոնի մրցանակ՝ «Ես սիրում եմ քեզ, Սոչի...» վավերագրական ֆիլմի համար՝ 2018 թ.

·          Finisterra Arrábida  միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն գովազդային ֆիլմ» անվանակարգում՝ ԿԻՏ ԳՊՄ ընկերությունների խմբի իմիջային տեսահոլովակի համար (տեսահոլովակի հեղինակը և պրոդյուսերը Ռաֆայել Մինասբեկյանն էր)

·          International Filmservice Home of Corporate Festivals մրցանակ՝ ԿԻՏ ԳՊՄ ընկերությունների խմբի 5-ամյակին նվիրված (2015-2020) կորպորատիվ ֆիլմի համար

·          DRAWTASTIC (ԱՄՆ) միջազգային անիմացիոն փառատոնի մրցանակ «Լավագույն գովազդ» անվանակարգում։ «ԿԻՏ կինոստուդիա»-ի անիմացիոն գրադրվագը ստացել է գլխավոր «Golden Pensil Award» մրցանակը, որի ռեժիսորն է օսկարակիր նկարիչ-անիմատոր Ալեքսանդր Պետրովը, գաղափարի հեղինակն ու պրոդյուսերն է՝ Ռաֆայել Մինասբեկյանը։

·          Մեդիաբիզնեսի ոլորտում «Ռուսաստանի մեդիա մենեջեր» ազգային մրցանակի գլխավոր մրցանակ՝ «Արդյունաբերական ակնառու նվաճումների, շուկայում առաջատար դիրք գրաված ԿԻՏ ԳՊՄ ընկերությունների խմբի ստեղծման և արդյունավետ կառավարման համար» անվանակարգում (2020 թ.):

·          1985 թ. Ռաֆայել Մինասբեկյանը ինստիտուտի թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն լեռնային տուրիզմի և լեռնագնացության ոլորտում։

·          Մեկ օրում կատարել է Արագած լեռան բոլոր չորս գագաթների եզակի վերելք։

·          2010 թ. բարձրացել է Արարատ լեռը։ Մասնակցել է տարբեր էքստրեմալ արշավախմբերի։ Եղել է Ուկոկի հովիտում՝ անցնելով Ջազատոր գյուղից Բելուխա լեռ երթուղով։ Քայլել է Բայկալ լճի սառույցի վրայով՝ Օլխոնից մինչև Իվոլգինսկի դացան։ Մարոկկոյից այցելել է վայրի Սահարա, Կամբոջայի ջունգլիներ և այլն։

·          Ունի լեռնային տուրիզմի և լեռնագնացության հրահանգչի և դատավորի դիպլոմ։

·          Ունի CMAS որակավորման ջրասուզման հրահանգչի 3*** (աստղեր) մակարդակի որակավորում։

·          ՈՒՀԱ ակումբի պատմության մեջ ՈՒՀԱ թիմի միակ կապիտանն է, ով հաղթել է կապիտանների բոլոր մրցույթներում, որոնց երբևէ մասնակցել է։

·          Նա միջազգային MAF CLUB համակարգի («Մաֆիա» ինտելեկտուալ հոգեբանական խաղի) հիմնադիրներից մեկն է, «Մաֆիա» խաղի գործող կանոնների չորս հեղինակներից մեկը, «MAF CLUB Moscow»-ի հիմնադիրն է։

·          2002-2012 թթ. «Մաֆիա» խաղում անցկացվող ամենամյա պաշտոնական աշխարհի առաջնությունների արդյունքների հիման վրա ճանաչվել է տասնամյակի լավագույն խաղացող։

·          2011 թ. աշխարհի չեմպիոն «Բելոտ» քարտային խաղում (MAF CLUB համակարգի համաձայն)։

·          2002 թ. եղել է «Հայաստան-2020» Հայաստանի Հանրապետության զարգացման երկարաժամկետ սցենարների կանխատեսման միջազգային նախագծի կազմակերպիչներից և հեղինակ-մասնակիցներից մեկը։

·          2019 թ. մեկնարկել է «ԿԻՏ տերիտորիա» սոցիալ-մշակութային նախագիծը, որն իրականացվել է «Օրլյոնոկ», «Սմենա», «Արտեկ», «Օկեան» ամենամեծ մանկական կենտրոններում։ Նախագիծը երեխաներին հնարավորություն է տալիս ծանոթանալ ֆիլմերին, շփվել դերասանների և ռեժիսորների հետ, լսել կինոյի վերաբերյալ դասախոսություններ։ Նախագծին մասնակցել են երկրի տասնյակ հազարավոր երեխաներ։

·          Ռաֆայել Մինասբեկյանի քեռին՝ Արտյոմ Յակովի Կարապետյանը, ականավոր խորհրդային կրկնօրինակող, դերասան, ռեժիսոր է

·          Ռաֆայել Մինասբեկյանի հորեղբայրը՝ Մարկ Դանիլի Օսեպյանը, ականավոր խորհրդային կինոռեժիսոր է

·          Ռաֆայել Մինասբեկյանի հորեղբայրը Դևիլ Ավակի Մինասբեկովն է

·          2004 թ. տնտեսագիտության դոկտոր Ալեքսեյ Նիկոլայի Զուբցի հետ միասին ստեղծել է ՌԳՍ ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (ՌՀԿ):

ՌՀԿ-ն զբաղվել է սոցիոլոգիական և մակրոտնտեսական հետազոտություններով և կանխատեսումներով: Ուսումնասիրությունները կատարվել են ներկայացուցչական նմուշների միջոցով ոչ միայն ամբողջ երկրի, այլև Ռուսաստանի յուրաքանչյուր խոշոր քաղաքի համար։ ՌՀԿ-ի հետազոտությունների արդյունքների և կանխատեսումների մեջբերումները հաշվարկվել են տարեկան հարյուրներով և հազարներով։ ՌՀԿ-ն մշակել է եզակի ցուցանիշներ, այդ թվում՝ մարդկային կյանքի «արժեքը», որը չափում է մարդկանց կյանքի որակը, բնակչության տնտեսական տրամադրությունը և Ռուսաստանի բնակչության կյանքից գոհունակության մակարդակը։

Ստեղծագործություններ՝

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հրապարակումների, հոդվածների, գրքերի հեղինակ։

·          Մինասբեկյան, Ռաֆայել Միխաիլի, Ձեռնարկության մտավոր կապիտալի զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ բարձր տեխնոլոգիական արտադրանք ստեղծելու համար. տնտ. գիտ. թեկ. գիտ. աստ. հայց. անտեն., 05.02.22 Մոսկվա, 2006 թ.

·          Շատրակով Ա. Յու., Պարֆենովա Մ. Յա., Մինասբեկյան Ռ. Մ., Արդյունաբերական կազմակերպության մտավոր կապիտալ։ – Մ.: «ՄԱՐՏԻՏ» ՊՈՒՀ, 2006 թ.

·          Մինասբեկյան Ռ. Մ. ԳՈՍՍՏՐԱԽ-ի պաստառ – Մ.: Մեշչերյակովա հրատարակչություն, 2012 թ.

·          Մինասբեկյան Ռ. Մ., Ձեռնարկության մտավոր կապիտալի դինամիկ և ստատիկ մասերը որպես դրա զարգացման մեթոդաբանական բաղադրիչ// Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի տեղեկագիր, թիվ 12, 2004 թ.

·          Մինասբեկյան Ռ. Մ., Ձեռնարկության մտավոր կապիտալի ավելացման համար մեքենա-կողմնորոշված տեխնոլոգիաների կառուցման հայեցակարգ// Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի տեղեկագիր, թիվ 18, 2005 թ.

·          Մինասբեկյան Ռ.Մ., Իվանով Ա. Ս. Ձեռնարկության մտավոր կապիտալի ավելացման մեխանիզմները մրցակցային արտադրություն կազմակերպելու համար// Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի տեղեկագիր, թիվ 30, 2006 թ.

·          Մինասբեկյան Ռ. Մ., Ռուսաստանի բարձր տեխնոլոգիական համալիրի մասնագետների ապահովագրության օբյեկտիվ նախադրյալների ստեղծում// Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի տեղեկագիր, թիվ 30, 2006 թ.

https://www.kinopoisk.ru/name/1557441/

https://www.kino-teatr.ru/kino/producer/ros/24352/bio/

https://www.imdb.com/name/nm1499955/

https://www.youtube.com/watch?v=R9cVbmrtp0Y&t=2s – հարցազրույց Ռաֆայել Մինասբեկյանի հետ Երևանում

https://www.kinometro.ru/interview/show/name/minasbekyan_mirfilm_4432 - հարցազրույց Ռաֆայել Մինասբեկյանի հետ «Ֆիլմերի վարձատուի տեղեկագիր»

https://vk.com/wall-32851_12078 - վարպետության դաս Ռաֆայել Մինասբեկյանի հետ ԿՀՊԻ-ում։

https://www.kinometro.ru/analytics/show/name/producers_ru_rating_2020_0562 - թիվ 1 պրոդյուսեր՝ ըստ «Կինովարձույթի բնագավառում ներկայացուցիչներ» տեղեկագրի։

https://tv.rbc.ru/archive/ekskluziv/5fd7bbbb2ae5967c2cc664bd - Հարցազրույց ՌԲԿ-ի հետ։

https://vimeo.com/528842306 - ԿԻՏ ԳՊՄ 5-ամյակին նվիրված ֆիլմ

https://gitr-info.ru/2024/12/15/преподавтели-гитр-замяли-Интервью-у-р/ - ԿՀՊԻ դասախոսները հարցազրույց են վերցրել Ռաֆայել Մինասբեկյանից «Հեռուստատեսության գիտություն» ամսագրի համար

https://www.kommersant.ru/doc/4492808 - հարցազրույց «Կոմերսանտ»-ի հետ

https://adindex.ru/publication/interviews/media/2018/08/16/173575.phtml - հարցազրույց AdIndex-ի հետ

https://proza.ru/2022/10/27/416 - Գենադի Ամիրյանց։ Գիրք «Իմաստունները կշեռքի նժարի վրա»։

https://rgsmuseum.ru/ - Ռոսգոսստրախ թանգարան

https://www.dropbox.com/s/92ivncjp3g7gsdj/1min%2010%20sec%20GPM.mp4?dl=0 – Լիսաբոնում նկարահանված ԿԻՏ ԳՊՄ տեսանյութը

https://www.dropbox.com/sh/goucu3cpwfmpckh/AACrMZysAORsvmgVeIHaC4BTa?dl=0 - ԿԻՏ կինոստուդիայի անիմացիոն գրադրվագ, որի ռեժիսորն է օսկարակիր անիմատոր Ալեքսանդր Պետրովը

Հատուկ ռեպորտաժ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԸ Կրեմլում

«Կոմերսանտ Փող» ամսագիր, համաշխարհային մաֆիայի «Կնքահայրը» ծննդով Ռուսաստանից է

«Հայաստան 2020» նախագիծ

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԻ փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը 2011թ. դարձել է «Ռուսաստանի մեդիա մենեջեր» ազգային մրցանակի դափնեկիր

Ռոսգոսստրախը դարձել է «Անբասիր հեղինակության համար» մրցանակի դափնեկիր

  1. https://www.kino-teatr.ru/kino/screenwriter/ros/24352/bio/