Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Զինվորի տուն վերականգնողական կենտրոն
Պատմություն
Հիմնադրված2018 հունվարի 28[1]
Հղումներ
Կայքzinvoritun.am

Զինվորի տուն վերականգնողական կենտրոն, Երևանում գործող բժշկական կենտրոն վիրավոր և հաշմանդամ զինծառայողների համար։ Կենտրոնը տեղակայված է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում[2]։

Կենտրոնի ղեկավարն է հասարակական գործիչ Հայկուհի Մինասյանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 2018 թվականին՝ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշամնդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության (վերանվանվել է «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ) կողմից՝ ՊՆ և ԵՊԲՀ հետ գործակցությամբ, ՀՀ 3-րդ նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի աջակցությամբ[3][4]։ Բացմանը ներկա են գտնվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և մի շարք բարերարներ։

Կենտրոնն ամբողջական վերականգնողական համալիր է, որտեղ անվճար վերականգնողական բուժում են ստանում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինվորները։ Վերականգնողական բուժմանը զուգահեռ վիրավոր զինվորների համար իրականացվում են սոցիալական, կրթական, մշակութային, ժամանցային բազմաթիվ ծրագրեր, լուծվում են տղաների աշխատանքի, սոցիալական վերաինտեգրման խնդիրները։ Կենտրոնը մինչև այսօր ամենատարբեր ծրագրերի շրջանակում սպասարկել է 7000-ից ավելի վիրավոր զինվորի։

Զինվորի տանը գործում է Պրոթեզավորման և օրթեզավորման ժամանակակից կենտրոն, ախտորոշիչ լաբորատորիա։

2022-ի հունվարին Միքայելյան համալսարանական հիվանդանոցում բացվեց ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բուժման բաժանմունքը։ Այն նախատեսված է առավել ծանր վիրավորումներով՝  գանգուղեղային ծանր վնասվածքներ ունեցող զինվորների համար[5]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Մեր մասին – Զինվորի տուն". Retrieved 2024 թ․ փետրվարի 21.
  2. Նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
  3. (հայերեն) «Նա ապրեց ժպիտով ու առանց ֆալշ նոտայի». ընկերները՝ Ռիտա Սարգսյանի մասին | «Նա ապրեց ժպիտով ու առանց ֆալշ նոտայի». ընկերները՝ Ռիտա Սարգսյանի մասին | By Tert.am | Facebook, https://www.facebook.com/TERTam.arm/videos/%D5%B6%D5%A1-%D5%A1%D5%BA%D6%80%D5%A5%D6%81-%D5%AA%D5%BA%D5%AB%D5%BF%D5%B8%D5%BE-%D5%B8%D6%82-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D6%86%D5%A1%D5%AC%D5%B7-%D5%B6%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BC%D5%AB%D5%BF%D5%A1-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/509953779888592/, վերցված է 2023-11-27 
  4. "Ռիտա Սարգսյանը ԵՊԲՀ-ում է եղել (լուսանկարներ)". Armtimes.com. Retrieved 2023 թ․ նոյեմբերի 27.
  5. "Մեր մասին – Զինվորի տուն" (in ամերիկյան անգլերեն). Retrieved 2024 թ․ հունվարի 24.