Արայիկ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արայիկ Ոսկանյան
Ծնվել էհուլիսի 3, 1969 (54 տարեկան)
Մահվան պատճառԵրևան, Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ-վիրաբույժ
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Աստղիկ» ԲԿ
Պարգևներ«Տարվա վիրաբույժ» 2017, Երևանի քաղաքապետարանի պատվոգիր

Արայիկ Անդրանիկի Ոսկանյան (Հուլիսի 3, 1969, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-վիրաբույժ[1], բժշկական գիտությունների թեկնածու (2003)[2], դոցենտ։ «Աստղիկ» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ[3], Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնի[4] դասախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Ոսկանյանը ծնվել է 1969 թվականի հուլիսի 3-ին Երևանում։ 1976-1986 թվականներին սովորել է Երևանի թիվ 90 միջնակարգ դպրոցում։ 1986 թվականին ընդունվել և 1994 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ գերազանցության դիպլոմով։ 1994-1997թթ. ԵՊԲՀ-ում անցել է կլինիկական օրդինատուրա՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ։

1997-1998թ. -«Մալաթիա» ԲԿ վիրաբույժ

1998-2003թթ. ԱԱԻ էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն, ավագ լաբորանտ

2003-2010թթ. ԱԱԻ էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն, ասիստենտ

2011թ-ից առ այսօր ԵՊԲՀ էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոն, դոցենտ

2016թ-ից առ այսօր «Աստղիկ» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ

2003թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի[5] գիտական աստիճան

2016թ. շնորհվել է Երևանի քաղաքապետարանի պատվոգիր

2017թ․ «Համազգային վստահություն» խորհուրդ 2017 մրցանակաբաշխությանը արժանացել է «Տարվա վիրաբույժ» պատվավոր կոչմանը[6]

2000-2008թթ Եվրոպայի էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ

2015թ.-ից Եվրոպայի վիրաբույժների ասոցիացիայի անդամ։

Վերապատրաստումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005թ- ԱԱԻ Երիտասարդ դասախոսների ուսուցում

2011թ- Համբուրգ, լյարդի վիրաբուժության կուրս

2011թ- ԱԱԻ լապարասկոպիկ վիրաբուժության կուրս

2015թ- ԱԱԻ լապարասկոպիկ վիրաբուժության կուրս

2016թ- ԵՊԲՀ էնդոկրին վիրաբուժության կուրս

2017թ- Թայվան, լյարդի տրանսպլանտացիա

2017թ- ՌԴ Կազան, հեպատոպանկրեատոբիլիառ լապարասկոպիկ վիրաբուժություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արայիկ Անդրանիկի Ոսկանյան». www.doctors.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  2. «Արայիկ Ոսկանյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  3. «Astghik MC». astghikmc.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  4. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «Լապարասկոպիկ վիրաբուժության կիրառումը սիմուլտան վիրահատությունների ժամանակ | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  6. «Տարվա վիրաբույժ» Արայիկ Ոսկանյան // «Համազգային վստահություն» խորհուրդ 2017, Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին