Իրինա Մալխասյան
Ծնվել է | հունվարի 1, 1954 (70 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1978) |
Մասնագիտություն | բժիշկ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2004) և պրոֆեսոր (2006) |
Ծնողներ | հայր՝ Էդուարդ Մալխասյան |
Իրինա Էդուարդի Մալխասյան (հունվարի 1, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2006)։
Էդուարդ Մալխասյանի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Մալխասյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1984-1986 թվականներին աշխատել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Մոսկվայի Բակուլևի անվան սիրտանոթային վիրաբուժության համամիութենական, Վիլնյուսի, Կիևի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոններում, 1987 թվականից՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 1998 թվականից, միաժամանակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանում, Երևանի № 2 բուժմիավորման անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բաժանմունքի ղեկավար[1]։
Աշխատանքները վերաբերում են թոքերի արհեստական օդափոխության օժանդակ եղանակներին և շնչառական դիսթրես-համախտանիշի ու տարբեր ծագման շնչառական անբավարարության բուժմանը, սահմանային վիճակների բժշկական կառավարման սկզբունքներին։ Համահեղինակ է ուսումնական ձեռնարկների[1]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ընկերակցությունների փոխնախագահ, 1977-2002 թթ,
- 2004 թվականից Ամոքիչ բուժման և ցավի բուժման հայկական ընկերակցության փոխնախագահ,
- 2000 թվականից Միջազգային ակադեմիական միության անդամ,
- 2000 թվականից ԱՊՀ երկրների միջազգային խորհրդի շնչառական հիվանդությունների բուժման գծով ընկերակցության անդամ,
- 2015 թվականից ԵՊԲՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
- 2011 թվականից ԵՊԲՀ-ի գիտակոորդինացիոն խորհրդի անդամ,
- ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջյության պահպանման վարչական խորհրդի անդամ,
- ՀՀ վնասվացքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում գիտական խորհրդի անդամ,
- Միջազգային ակադեմիական միության իսկական անդամ,
- Եվրոպական անեսթեզիոլոգների ասոցիացիայի / European Society of Anesthesiology (ESA) անդամ[2]։
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Малхасян Ирина Эдуардовна. Применение методов искусственной вспомогательной вентиляции легких в лечении дыхательной недостаточности различного генеза: дис... д-ра мед. наук: 14.00.20 / Ереванский гос. медицинский ун-т им. Мхитара Гераци. - Ереван, 2004.
142 այլ տպագրված գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 թվականին ինտենսիվ թերապիայի ասպարեզում նվաճումների հանար պարգևատրվել է «HENRI MONDOR» ոսկե մեդալով (Ֆրանսիա, Փարիզ)
- 2015 թվականին պարգևատրվել է պետական «Մխիթար Հերացի» մեդալով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Իրինա Մալխասյան | Անդամակցություններ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «ՄԱԼԽԱՍՅԱՆ ԻՐԻՆԱ ԷԴՈՒԱՐԴԻ». www.vorak.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.