Էդուարդ Մալխասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Մալխասյան
Ծնվել էփետրվարի 23, 1926(1926-02-23)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 7, 2003(2003-07-07) (77 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան[1], ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1], Կովկասի միներալային հումքի ինստիտուտ[1] և ՀԱՊՀ
Գործունեության ոլորտՀրաբխագիտություն և երկրաբանության պատմություն
ԱնդամակցությունԵրկրաբանության պատմության միջազգային կոմիտե[1] և ԽՍՀՄ Պետրոգրաֆիական կոմիտե[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1949)[1]
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[1] (1971)
Գիտական ղեկավարԿոնստանտին Պաֆենհոյլ
Պարգևներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Երեխա(ներ)Իրինա Մալխասյան
Ստորագրություն
Изображение автографа

Էդուարդ Գուրգենի Մալխասյան (փետրվարի 23, 1926(1926-02-23), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 7, 2003(2003-07-07), Երևան, Հայաստան), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1971)։

Իրինա Մալխասյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1949)։ 1951-1954 թվականներին եղել է Մոսկվայի նավթի ինստիտուտի ավագ գիտական աշխատող, 1954-1976 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտական աշխատող, բաժնի վարիչ։ 1976 թվականից աշխատել է Կովկասի միներալային հումքի ինստիտուտի հայկական բաժանմունքում որպես գլխավոր երկրաբան։ Մալխասյանի աշխատություններում լուսաբանված են Հայաստանի խորքային մագմատիզմի, մեզոզոյի հրաբխականության և դրանց հետ կապված հանքայնացման հարցերը, ինչպես նաև երկրաբանության պատմության պրոբլեմներ։ Երկրաբանության պատմության միջազգային կոմիտեի թղթակից անդամ է (1967), ԽՍՀՄ Պետրոգրաֆիական կոմիտեի անդամ (1971)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի երկրաբանական եզակի հուշարձանները, Երևան, 2000 (համահեղինակ)։
  • Հայաստանը հանգած հրաբուխների երկիր, Երևան։ Ա. հ., 1970
  • Հայկական ՍՍՀ հանքա-հումքային ռեսուրսների ընդլայնման հիմնական ուղղությունները տասներկուերորդ հնգամյակում, Երևան։ Գիտելիք, 1988 (համահեղինակ)
  • Интрузивы Даралагяза, Е., 1958
  • Юрский вулканизм Армении, М., 1965 (соавтор А. П. Лебедев)
  • Геологическое развитие и вулканизм Армении в юрский период, Е., 1975.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 161