Լարիսա Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Լարիսա Ավետիսյան
Ծնվել էհոկտեմբերի 13, 1958(1958-10-13) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունհիգիենիստ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2003)
ՊարգևներՀՀ վարչապետի հուշամեդալ

Լարիսա Ռաֆիկի Ավետիսյան (հոկտեմբերի 13, 1958(1958-10-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հիգիենիստ: Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005): Երևանի պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր (2016)[1][2]: Կանխարգելիչ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսա Ավետիսյանը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին, Երևանում: 1965-1975 թվականներին սովորել է Երևանի թիվ 90 միջնակարգ դպրոցում, 1975-1981 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի սան-հիգիենիկ ֆակուլտետում: Աշխատում է նույն ինստիտուտի երեխաների և դեռահասների հիգիենայի (2001 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնում)[3], 1998-2005 թվականներին եղել է ԵՊԲՀ պրոֆիլային հիգիենաների ամբիոնի դոցենտ, 2005 թվականից՝ ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ: 2010 թվականից ԵՊԲՀ կրթության որակի գնահատման և ապահովման մշտական հանձնաժողովի նախագահն է, 2011 թվականից՝ «Կրթություն և գիտություն» ամսագրի գլխավոր խմբագիրը:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Մոսկվայի Երեխաների և դեռահասների հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2003 թվականին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ` ստանալով բժշկական գիտությունների դոկտորի կոչում: 2005 թվականին ԲՈՀ-ի կողմից ստացել է պրոֆեսորի կոչում:

Աշխատանքները վերաբերում են երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման, առողջական վիճակի և հիվանդացության վրա արտաքին միջավայրի տարբեր գործոնների ազդեցությանը:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի Երեխաների առողջության ԳՀԻ հիմնահարցերի հանձնաժողովի անդամ, 2001
  • ՌԴ ԲԳԱԱ Երեխաների և դեռահասների հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտի պրոբլեմային հանձնաժողովի անդամ, 2003
  • ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Առողջապահության կազմակերպման և կանխարգելիչ բժշկության 045 մասնագիտական խորհրդի անդամ, 2003

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2011
  • ԵՊԲՀ ոսկե մեդալ, 2011
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/։ Վերցված է 2019-03-10 
  2. «Լարիսա Ավետիսյանը նշանակվել է ԵՊԲՀ պրոռեկտոր»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-10 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 142: