Զինաիդա Ջնդոյան
Ծնվել է | փետրվարի 6, 1967 (57 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Հայաստան, Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ-թերապևտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցային համալիր |
Զինաիդա Տիտալի Ջնդոյան (փետրվարի 6, 1967, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի թերապիայի կլինիկայի[1] ղեկավար։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի[1] վարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինաիդա Ջնդոյանը ծնվել է 1967 թվականի փետրվարի 6-ին Երևանում։ 1974-1984 թվականներին սովորել է Ֆ. Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում՝ ստանալով գերազանցության ատեստատ և ոսկե մեդալ։ 1984 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1990 թվականին՝ գերազանցությամբ։ 1990-1922 թվականներին Երևանի պետական բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնում անցել է կլինիկական օրդիանտուրա։
1992-1996 ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոն, ավագ լաբորանտ,
1996-2003 ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոն, ասիստենտ,
2003-2011 ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոն, դոցենտ,
2003 առ այսօր Ավարտական Պետական քննական հանձնաժողովի անդամ,
2008-2011 «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թերապիայի կլինիկա, ԵՊԲՀ թերապիա թիվ 2 ամբիոն, բժիշկ-օրդինատոր, ամբիոնի դոցենտ,
03.06.2011-23.12.2011 «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, ԵՊԲՀ թերապիա թիվ 3 ամբիոն, ախտորոշիչ կենտրոնի ղեկավար, ամբիոնի դոցենտ,
2011-2016 ԵՊԲՀ թերապիա թիվ 2 ամբիոն, ՙ«Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցային համալիրի թերապիայի կլինիկա, ամբիոնի վարիչ, կլինիկայի ղեկավար,
2012 առ այսօր ԵՊԲՀ Ֆակուլտետային խորհրդի անդամ,
2012 առ այսօր ԵՊԲՀ թերապիա մասնագիտությամբ էքսպերտային հանձնաժողովի անդամ,
2012 առ այսօր ՀՀ Գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի անդամ,
2012 առ այսօր Ներքին հիվանդությունների ցիկլային մեթոդական հանձնաժողովի անդամ,
2012 առ այսօր Կլինիկական օրդինատորների և ինտերների քննությունների հանձնաժողովի անդամ,
2016 թ․ հունիսից ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ, «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցային համալիրի թերապիայի կլինիկայի ղեկավար,
2018 թ. առ այսօր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի թերապիայի կլինիկայի ղեկավար։
Գիտական գործունեություն[2]
[խմբագրել | խմբագրել կոդը]07.03.1997 Բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3], ՀՀ ԲՈՀ, Երևան · վկայագիր
2001-2002 Մասնագիտացում՝ սոնոգրաֆիա ծրագրով, ՀՀ ԱՆ Ս.Խ.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության Ազգային Ինստիտուտ, Երևան · վկայական
01.03.2002-30.04.2002 Վերապատրաստում «Մանկավարժություն», «Հոգեբանություն», «Ինֆորմատիկա» մասնագիտություններով՝ կատարելով ուսումնական և մեթոդական աշխատանքների սահմանված ծրագիրը, ԵՊԲՀ, Երևան, ՀՀ · վկայական
Դեկտեմբեր 2002 Ուսումնական կենտրոնի համակարգչային դասընթաց IBM PC տիպի համակարգիչների վրա, տիրապետում WINDOWS, WORD, EXCEL 2000, E-mail համակարգեին և INTERNET ցանցին · վկայագիր
Դեկտեմբեր 2005 ԵՊԲՀ օտար լեզուների ամբիոն · վկայական
30.04.2005 Դոցենտի գիտական կոչում բժշկագիտություն մասնագիտությամբ, ՀՀ ԲՈՀ, Երևան · դիպլոմ
01.11.2006-30.11.2006 Վերապատրաստում «Մանկավարժություն», «Հոգեբանություն» մասնագիտություններով՝ կատարելով ուսումնական և մեթոդական աշխատանքների սահմանված ծրագիրը, ԵՊԲՀ, Երևան, ՀՀ · վկայական
01.02.2010-01.04.2010 Կատարելագործում գաստրոէնտերոլոգիա մասնագիտությամբ, ԵՊԲՀ, Երևան, ՀՀ · վերապատրաստման վկայական
Հոկտեմբեր 2010 ԵՊԲՀ հոբելյանական «Արծաթե կրծքանշան»՝ կրթության, գիտության, բժշկության և աշխատանքային այլ բնագավառներում անբասիր գործունեություն իրականացնելու համար · հավաստագիր
Հոկտեմբեր 2012 Կատարելագործում կարդիոլոգիա մասնագիտությամբ, Զալցբուրգ, Weill Cornelli սեմինար · հավաստագիր
Դեկտեմբեր 2013 Կատարելագործում, ուսումնառելով «Մանկավարժություն», «Հոգեբանություն», «Թեսթերի կազման մեթոդաբանություն» մոդուլները, ԵՊԲՀ, Երևան, ՀՀ · վկայական
30.04.2015 Բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ՀՀ ԲՈՀ, Երևան · վկայագիր[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Զինաիդա Տիտալի Ջնդոյան - Best Group». bestgroup.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Զինաիդա Ջնդոյան». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ www.med-practic.com https://www.med-practic.com/arm/6569/profile.html. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)